Հորտոբադ ազգային պարկ
Հորտոբատ ազգային պարկը տեղակայված է Հունգարիայի արևելքում։ Ունի հարուստ ֆոլկլոր և մշակութային պատմություն։ Այն Հունգարական Մեծ Հարթավայրի մի մասն է, և ազգային պարկ է համարվել 1973 թվականին։ 1999 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։ Հորտոբադը Հունգարիայի ամենամեծ պաշտպանված տարածքն է և ամենամեծ կիսաբնական խոտածածկ հողահանդակն է Եվրոպայում[3]։
![]() | |
Տեսակ | ազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և Natura 2000 protected area? |
Կազմված է | Hortobágy Great Fishponds? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Hajdú-Bihar County? |
Աշխարհագրական տեղադրաում | Puszta? |
Հիմնվել է | 1973 |
Մակերես | 80 135 հեկտար |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Մինչև վերջերս հավատում էին, որ ալկալային դաշտը ձևավորվել էր միջնադարում, հսկայական անտառահատումից հետո։ Սակայն Հորտոբադը ավելի հին է, և ալկալացումը սկսվել էր 10000 տարի առաջ, երբ Տիսա գետի հունն առաջին անգամ թեքվել է դեպի Մեծ Հարթավայր։ Ձևավորումն ավարտվել է Անթրոպոգենի ժամանակաշրջանում, երբ տեղի վայրի ձիերին հաջորդել են ընտելացված կենդանիներ[4]։
Ամենախորհրդանշական տեղանքներից մեկը Kilenclyukú híd (բառացի՝ ինը անցքանի) կամուրջն է։ Այս կամարակապ կամուրջը Հունգարիայի պատմության մեջ ամենաերկար քարե կամուրջն է եղել։ Այն կառուցվել է 1827-1833 թվականներին դասական ոճով։ Ազգային պարկի մի մասը համարվում է աստղադիտարանային տարածք[5]։
Հորտոբադն ունեցել է նաև բացասական նշանակություն։ Այն մի վայր էր, որտեղ հունգարական ստալինցիները իրենց քաղաքական ընդդիմախոսներին ուղարկեցին հարկադիր աշխատանքի։ Նույնօրինակ Գոլի Օտոկի բանտն էլ գտնվում էր Հարավսլավիայում, իսկ Բարագա տափաստանը՝ Ռումինիայում[6]։
Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել
Հորտոբադը տափաստան է, ուր բնակվում են ոչխարներ, ջրային բուֆալոներ և ձիեր։ Պահպանում է վայրի բնության տարբեր տեսակների՝ ներառելով 342 տեսակի թռչուններ։ Դրանցից են մանրաբազեն, ավդոտկաները, մեծ արոսը և երգեցիկ թռչունը։ Տարածքը կարևոր հանգրվան է կռունկների, եվրասիական կուլիկի, սպիտակաճակատ սագի չվելու համար[7]։
Հորտոբադ ազգային պարկը նաև տավրոսյան ցլերի ընտելացման կենտրոններից է[8][9]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=HUN+02&mode=all
- ↑ «Hortobágy National Park - the Puszta»։ UNESCO World Heritage Centre։ UNESCO։ Վերցված է 2010-06-21
- ↑ «A Világörökség Bizottság 26. Ülése»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-09-ին։ Վերցված է 2017-11-23
- ↑ «Hortobágy National Park, The Hungarian Puszta» (PDF)։ Nomination file for inscription of the Hortobágy National Park to the World Heritage List։ Ministry for Environment and Regional Policy, Republic of Hungary։ 1999։ էջեր 4–5։ Վերցված է 2010-06-21
- ↑ «Hortobágy National Park (Hungary)»։ darksky.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է 2016-10-18
- ↑ dr. Barić, Ernest։ «Jezik Hrvata u Mađarskoj» [Language of Croats in Hungary] (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2010-06-21։ «...a dio svjesnih Hrvata odveden na prisilni rad u Hortobágy (mađarski Goli otok)»
- ↑ «Flock size measures of migrating Lesser White-fronted Geese Anser erythropus» (pdf)։ Acta Zoologica Academiae Scientiarum Hungaricae 58: 297–303։ 2012
- ↑ Margret Bunzel-Drüke: ″Projekt Taurus – En økologisk erstatning for uroksen.″ Archived 2011-10-17 at the Wayback Machine. Translated into Danish by Karsten Thomsen. Lohne: ABU 2004; Århus: Nepenthes, 2005. Retrieved 26 November 2013. Կաղապար:Da icon
- ↑ Waltraut Zimmermann, Lydia Kolter, Istvan Sandor: Naturschutzprojekt Hortobágy – Jahresbericht 2003. Zeitschrift des Kölner Zoo 2004. Retrieved 26 November 2013.
Արտաքին հղումներԽմբագրել
- Hungary for Visitors description Archived 2005-02-24 at the Wayback Machine.
- Magyarország.hu description Archived 2004-07-11 at the Wayback Machine.
- National Park Hortobágy - The Puszta description
- Awarded "EDEN - European Destinations of Excellence" non traditional tourist destination 2008 Archived 2011-08-27 at the Wayback Machine.