Հորիզոն դատարկության սահմանին

Հորիզոն դատարկության սահմանին (ճապ.՝ 境界線上のホライゾン Կյոկայսեն-ձյո նո Խորաիձոն, Հորիզոն դատարկության սահմանին), ճապոնական ռանոբե, որի հեղինակն է Մինորու Կավակամին, իսկ պատկերազարդողը՝ Սատեյասուն։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ապագայում, որտեղ Ճապոնիան գրավված էր այլ երկրների կողմից և բաժանված էր ֆեոդալական տարածքների։ Վեպը հանդիսանում է ֆրանչայզի վեցերորդ մասը, որը գրվել է Մինորոյի կողմից և նկարագրվել այլ վեպերում ։ Sunrise-ի վեպի հիման վրա թողարկվել է 13-սերիանոց անիմե-սերիալ, որը ստուդիո կողմից տրանսլյացիայի է ենթարկվել 2011 թվականի հոկտեմբերից նոյեմբերը։ Երկրորդ սեզոնը տրանսլյացիայի է ենթարկվել 2012 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսների ընթացքում։ Երկու սեզոններն էլ լիցենզավորված են եղել Sentai Filmworks ընկերության կողմից ԱՄՆ-ում հեռարձակման համար։

Հորիզոն դատարկության սահմանին
境界線上のホライゾン
Ժանրֆենթեզի
Երկիր Ճապոնիա[1]
Թվականսեպտեմբերի 10, 2008[2][1]
Ֆիլմի թողարկում «Հորիզոն դատարկության սահմանին» (բնօրինակ անվանում — 境界線上のホライゾン)

Սյուժե խմբագրել

Ապագայում մարդկությունը էներգիա ստանալու համար սպառում է բնական ռեսուրսները և տեղափոխվում տիեզերք։ Սակայն անհայտ պատճառով Երկրից դուրս քաղաքակրթությունը փլուզվեց և մարդիկ վերադարձան Երկիր՝ նորից բնակեցնելով Ճապոնիան։ Մարդկությունը, որպեսզի նորից յուրացներ տիեզերքը, պետք է սկզբից վերակենդանացներ պատմությունը և անցներ 10.000 տարվա հասարակության էվոլյուցիա։ 1413 թվականին «Կտակարանի դարաշրջանում» ճապոնական կղզին բաժանվել է տարբեր ազգերի կողմից մի քանի պետությունների, իսկ բնիկներից շատերը աքսորվել են։ Վեպի գործողությունները տեղի են ունեցել 1648 թվականին, Ճապոնիայի բնիկները ապրել են թռչող քաղաք-նավի՝ «Մուսասի» մեջ, որը հետապնդվում է «Կտակարանի միության» կողմից։ Նոր երկրները վերաստեղծում են մարդկային պատմությունը, բայց շշուկներ են տարածվում շուտով գալիք պատերազմի և աշխարհի վերջի մասին, դրանից որոշում է օգտվել Տորի Աոյը՝ Մուսասի Բարձրագույն ֆեդերացիայի գլխավորը և ուսանողական խորհրդի տնօրենը, որպեսզի իր աշակետներին վերադարձնի հայրենիք։ Վեպի համաձայն՝ ճապոնական կղզին բաժանվել է հետևյալ պետությունների՝ ըստ մշակութային և էթնիկ նշանների պատմական ճապոնական տոհմերի առաջնորդությամբ․ Կյոկուտո (極東, հեռավոր արևելք) Տոկայ և Կանտո տարածաշրջաններում Մացուդայրա տոհմի առաջնորդությամբ, Պ. Ա. Օդա (միջին արևելք) Կինկի և Տոկայ տարածաշրջաններում, Հեկսագոն Ֆրանչայզե (六護式仏蘭西, Էգուձագոն Ֆուրանսեձու, Ֆրանսիա) Տյուգոկու տարածաշրջանում Մորի տոհմի առաջնորդությամբ, Սրբազան Հռոմեական կայսրություն/Մ. Խ. Ռ. Ռ (神聖ローマ帝国 Սինսեյ Ռոմա Տեյկոկու) Կինկի տարածաշրջանում Հասիբա տոհմի առաջնորդությամբ, Անգլիա (英国, Ինգուրանդո, Անգլիա Ցուսումա տարածաշրջանում, Կ. Պ. Ա. Իտալիա (Իտալիա) Ներքին Ճապոնական ծովում Ակի տոհմի առաջնորդությամբ, Տրես Էսպանյա (三征西班牙, Տորեսու Էսուպանիա, Իսպանիա) Սիմոնոսեկի տարածաշրջանում Օուտի և Օտոմո տոհմերի առաջնորդությամբ, Ռուս սովետ (上越露西亜, Սուվիետո Ռուսի, ԽՍՀՄ) Խոկիրուկիդո տարածաշրջանում Ուեսուգի տոհմի առաջնորդությամբ, Ցին-Տակեդա (清武田, Սին-Տակեդա, Չինաստան) Կանտո տարածաշրջանում Տակեդա տոհմի առաջնորդությամբ, Աֆրիկա-Սյոկոկու (アフリカ諸国, Աֆրիկա Սյոկոկու, Աֆրիկա) Կյուսյու տարածաշրջանում Սիմաձու տոհմի առաջնորդությամբ և Հնդկաստան Սյոկոկու Ռենգո (印度諸国連合, Ինդո Սյոկոկու Ռենգո, Հնդկաստան) Տոկայ տարածաշրջանում և Կանտո տարածաշրջանում Գո-Խոձյո տոհմի առաջնորդությամբ։

Կերպարների ցուցակ խմբագրել

Տորի Աոյ (ճապ.՝ 葵・トーリ Աոյ Տո:րի), պատմության գլխավոր հերոս, Մուսասի Բարձրագույն ֆեդերացիայի գլխավոր և ուսանողական խորհրդի նախագահ։ Ուժեղ չէ, բայց շատ կենսուրախ է, լաց է եղել մի անգամ իր մանկության ընկերուհի՝ Հորիզոնի մահից հետո։ Չնայած նրան, որ նա սիրում է իրեն դնել զվարճախոսի տեղ, հարգված է։ Այն բանից հետո, երբ նա հռչակվեց Մուսասի փոխարքա, ստացավ իրավունք կառավարելու նավի ողջ էներգախնայողության քառորդ մասը և Ասամ Շրինի հետ պայմանագրի արդյունքում ստացավ յուրահատուկ ուժեր, որոնք թույլ են տալիս իրեն փոխանցել էնեգիան ընկերներին՝ տալով նրանց անվերջանալի ուժ կռվի ժամանակ։ Իր ընդունակությունը Տորին նաև օգտագործում է, որպեսզի ակտիվացնի «Օլոս Պֆոնոսը» և տիրի մեղսավոր զարդաքանդակի մահացու ուժին։ Սակայն Տորին պարտավոր է միշտ լինել երջանիկ և տխրությունը նրա սրտում կարող է առաջացնել բացասական հետևանքներ, ընդհուպ հասցնել մինչև մահվան։ Չնայած իր բնավորությանը՝ Տորին ներկայացնում է իրեն, որպես ընդունակ վարիչ, ընդունակ ընդունելու հանկարծակի որոշումներ ամենադժվար պահերին, ինչպես նաև լավ մասնագետ վեճերում։

P-01s (ճապ.՝ ピー・ゼロワンエス Պի Զերովան:էսու), պատմության գլխավոր հերոսուհի, անդրոիդ, ով առաջ աշխատում էր «Երկնագույն որոտ» հացատանը՝ ունենալով մեծ հայտնիություն Մուսասիի աշակերտների շրջանում։ Նա հայտնվեց հանկարծակի՝ գլխավոր իրադարձություններից մի տարի առաջ, և հացատան տերը նրան վերցրեց աշխատանքի։ P-01s-ը ոչինչ չի հիշում անցյալի իրադարձություններից։ Շատ արհամարհական և մարդախույս է, բայց ջանասիրությամբ աշխատում է հացատանը, նաև նրա պատճառով Տորին վերադառնում է հացատուն, որովհետև P-01s-ը նրան հիշեցնում էր մահացած ընկերուհուն՝ Հորիզոնին։ Ավելի ուշ նա իմանում է, որ նա հենց Հորիզոնն է, բայց նաև, ինչպես ռոբոտ իր մեջ պարունակում է իններորդ մեղսավոր զարդաքանդակը՝ Օլոս Պտոնոսը, որն առաջացնում է նախանձի զգացում։ Նրա զգացմունքները ամփոփված են մնացած ինը զարդաքանդակներում, որոնք Տորին խոստացել էր վերադարձնել նրան և այդպիսով գրավել աշխարհը։ Առաջին եթերաշրջանի վերջում, P-01s-ը վերադարձնում է իրեն տխրության զգացումը՝ տիրելով Տատիբանի մեղսավոր զարդաքանդակին՝ «Լուպե Կատակլիպսին», և լաց է եղել նրա ակտիվացման ժամանակ։ Տոմաս Շեքսպիրի զարդաքանդակը՝ Ասպիդա Ֆիրարգիան, ունենալուց հետո, վերադարձրեց իրեն փառասիրության զգացումը՝ ավելի ուշ խոստանալով կանգնեցնել աշխարհի վերջը և բարելավել Մուսասիի բնակիչների կյանքը։ P-01s-ը կրճատված ձևն է Պտոնոս-01s անվան։

Սեյու։ (Հոլանդերեն)

Մասաձումի Հոնդա (ճապ.՝ 本多・正純 Հոնդա Մասաձումի), ուսանողական խորհրդի փոխնախագահ։ Շատ լուրջ է, լավ լուծում է վեճերի խնդիրները և ցանկանում է դառնալ քաղաքական գործիչ։ Սակայն քաղաքական գործչի ուղղին փակ է կանանց համար և դրա պատճառով Մասաձումին ավելի վաղ փորձեց փոխել սեռը։ Բայց կանգ առավ, արդյունքում նա կորցրեց իր մեծ կուրծքը, դրա պատճառով Տորին նրա հասցեին կատակներ էր անում։ Նախկինում կրում էր տղամարդու հագուստ, բայց Իննոկենտիայի դասախոսությունից հետո սկսեց նորից կրել կանացի հագուստ։

Սեյու։ (Հոլանդերեն)

Ֆուտայո Հոնդա (ճապ.՝ 本多・二代 Հոնդա Ֆուտայո), Միկավա հսկիչ ընկերության գլխավոր։ Մասաձումիի զարմուհին է և Տակադացու Հոնդի՝, Մացուդաիրի ասվածային չորս արքաներից մեկի աղջիկը։ Անցել է խիստ պարապմունքներ և դարձել է փորձառու կռվող, ունի բարոյական ինքնազգացման բարձր մակարդակ, սակայն քիչ բան գիտի շրջապատող աշխարհի մասին։ Շատ է ամաչում։ Իր վրա կրում է աստվածային «Տոնբոկիրի» զենք՝ փոխանցված մահացած հորից։ Աստծու հետ կապը, տվեց Ֆուտայոյին ավելի շատ արագություն, որը նա կարող է անվերջ բարձրացնել՝ օգտագործելով զենքը։ Կիմիի հետ մարտից հետո, ընդունվում է Արիադուստ Մուսասի ակադեմիան։

Սեյու։ (Հոլանդերեն)

Տոսսանտ Նէսինբարա (ճապ.՝ トゥーサン・ネシンバラ Տու:սան Նեսիմբարա), ուսանողական խորհրդի քարտուղար։ Շատ չշփվող է և փակ, արժանանում է մյուսների սառը վերաբերմունքին։ Սակայն հոգով ռոմանտիկ է և պաշտում է պատմություններ, երազում է մի օր գրող դառնալ։ Ազգային պատերազմի ժամանակ, պատասխանատու էր մարտավարությունների մշակման և ղեկավարման համար։

Սեյու։ (Հոլանդերեն)

Սիրոձիրո Բերտոնի (ճապ.՝ シロジロ・ベルトーニ Սիրոձիրո Բերտո:նի), ուսանողական խորհրդի հաշվապահ։ Մուսասի բիզնես ասոցիացիայի կենտրոնի առևտրական է, պայմանագիր է կնքել առևտրի աստծու հետ, որի շնորհիվ ունի ընդունակություն, որով կարող է ցանկացած ուժգնության գրոհ կազմակերպել, կախված առաջարկվող գումարի չափից։ Ինքն էլ հետաքրքրված է միայն փողով։ Ունի «Պոկեր» կեղծանուն։

Սեյու։ (Հոլանդերեն)

Խայդի Աուգեսվարեր (ճապ.՝ ハイディ・オーゲザヴァラー Խայդի Օ:գեձավարա։), Սիրոձիրոյի գործընկեր։ Անընդհատ ժպտում է։ Նրան միշտ ուղեկցում է Էրիմակին՝ մուկը, որ նման է աղվեսի։

Սեյու։ (Հոլանդերեն)

Տենձո Կրոսունիտա (ճապ.՝ 点蔵・クロスユナイト Տենձո։ Կուրոսույունայտո), Բարձրագույն ֆեդերացիայի առաջին հերթապահ սպա, ինչպես նաև ստորին մարտի մասնագիտացմամբ նինձյա։ Շատ հմայիչ է, բայց և սեքսուալ առումով կենտրոնացած, մասնավորաապես հակված է մեծ կրծքերով շիկահերներին։ Նրա աչքերը միշտ ցուցադրվում են ստվերով, կրում է Տենձոյի էմոցիաները արտահայտող աչքերի պատկերով շապիկ։ Առաջին անգամ Մերիի հետ հանդիպել է քողարկված։ Այն բանից հետո, երբ Տենձոն բացահայտում է նրա էությունը, սիրահարվում է և որոշում փրկել նրան լոնդոնյան աշտարակից։

Սեյու։ (Հոլանդերեն)

Մերի (ճապ.՝ メアリՄեարի), հայտնվում է անիմեի երկրորդ սեզոնում։ Հայտնի է, որպես Սպի (ճապ.՝ 傷有り Կիձուարի), քանի որ թաքցնում էր իր դեմքը վերարկույի ետևում՝ ցույց տալով միայն սպին, և կրում էր երկաթե շղթաներ արմունկներին։ Ավելի ուշ պարզվում է, որ նա Մերի Ստյուարտն է և Էլիզաբեթ թագուհու երկվորյակ քույրը։ Ստացել է Մարի Թյուդորի դերը և պետք է աներ այն, ինչ՝ նա։ Այն բանից հետո, երբ Տենձոն իմանում է նրա ինքնության մասին, սիրահարվում է առաջին հայացքից, նա վերադառնում է Լոնդոն՝ իր դերը կատարելու, սակայն Տենձոն նրան փրկում է և համոզում նրան ապրել իր հետ Մուսասիում։ Նախընտրում է, որ իրեն ուղղակի Մերի անվանեն։

Սեյու։ (Հոլանդերեն)

Կիյոնարի Ուլկիագա (ճապ.՝ キヨナリ・ウルキアガ Կիյոնարի Ուրուկիագա), Բարձրագույն ֆեդերացիայի երկրորդ հերթապահ սպա։ Նա կիսով չափ վիշապ է, կիսով չափ՝ մարդ, աղջիկներին ընդունում է իբր ավագ քույրերի։

Սեյու։ (Հոլանդերեն)

Մարգոտ Նայտ (ճապ.՝ マルゴット・ナイト Մարուգոտո Նայտո), Բարձրագույն ֆեդերացիայի երրորդ հերթապահ սպա։ Բաց գույնի վարսերով և թևերով վհուկ է։Լեսբուհի և Մալգիի սիրուհին է, որը նրան դարձնում է կաթոլիկ եկեղեցու բացահայտ թշնամի։

Սեյու։ (Հոլանդերեն)

Մալգա Նարուձե (ճապ.՝ マルガ・ナルゼ Մարուգա Նարուձե), Բարձրագույն ֆեդերացիայի չորրորդ հերթապահ սպա, ինչպես Մարգոտը, վհուկ է սև թևերով և նրա լեսբուհի սիրուհին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու թշնամին։ Նաև մանգակա է։

Սեյու։ (Հոլանդերեն)

Նեյտ Արգենտե Լոպ Միտոցուդայրա (ճապ.՝ ネイト・ミトツダイラ Նեյտո Միտոցուդայրա), Բարձրագույն ֆեդերացիայի հինգերորդ հերթապահ սպա։ Աղջիկ է, կիսով չափ գայլ, ունի երկար արծաթագույն վարսեր։ Ֆրանչայսե Հեկսագոնի ասպետ է և Մացուդայրի ընդունիչը։ Չնայած ասպետի պարտականությանը՝ շատ անփորձ է և սահմանափակված իր գործողություններով փոքր տարիքի պատճառով։

Սեյու։ (Հոլանդերեն)

Նաոմասա (ճապ.՝ 直政 Նաոմասա), Բարձրագույն ֆեդերացիայի վեցերորդ հերթապահ սպա։ Նա Կինգ-Տակեդի քաղաքացի է և Մուսասիի ինժեներական ակումբի անդամ։ Նա կարոտող աղջիկ է մեխանիկական աջ ձեռքով և գործում է ուլունքով։ Ստացել է «լեդի-տաբակ» կեղծանունը, քանի որ շատ է ծխում։

Սեյու։ (Հոլանդերեն)

Կիմի Աոյ (ճապ.՝ 葵・喜美 Աոյ Կիմի)

Սեյու։ Տիվա Սայտո
Տորիի ավագ քույր։ Անընդհատ ցածրացնում է փոքր եղբորը՝ նշելով նրա հիմարություն, սակայն չնայած դրան՝ չափազանց շատ է հոգ տանում նրա մասին։ Պայմանագիր է կնքել զգացմունքների և պարի աստծու հետ՝ ստանալով հնարավորություն պաշտպանվելու անցանկալի մարդու հպումից։

Տոմո Ասամա (ճապ.՝ 浅間・智 Ասամա Տոմո)

Սեյու։ Ամի Կոսիմիցու
Տորի և Կիմի մանկության ընկերն է, ինչպես նաև Ասամա Շրինի քրմուհին։ Որպես զենք օգտագործում է նետ ու աղեղ։ Կարողանում է թիրախին կպնել մեծ ճշտությամբ շնորհիվ կոնոհայի՝ արհեստական ձախ աչքի, և Խանամիի՝ մկան, որ տեղակայված է աչքի մեջ։ Չնայած ուրիշներին ցավ չպատճառելու կանոնին՝ հայտնի է, որպես քրմուհի-հրաձիգ։ Հաճախ միանում է մարտերին, թիրախ վերցնելով ինքնաթիռները՝ միաժամանակ անուղղակիորեն չվնասելով մարդկանց։

Ադել Բալֆետտա (ճապ.՝ アデーレ・バルフェット Ադերե Բարուֆետտո)

Սեյու։ Այուրու Օխասի
Աղջիկ, արմատներով Ֆրանչայս Հեկսագոնից, աշխատում է որպես ասպետի ծառա։ Նա դառնում է Մուսասի գլխավոր ղեկավար, երբ նավը մասնակցում է պատերազմին։ Չնայած, որ կռվում է ծանր զենքերով, անսովոր արագաշարժ է։ Ցամաքային մարտերում նա կրում է ծանր զենք ու զրահ և վահանի դեր տանում։

Թոմաս Շեքսպիր (ճապ.՝ トマス・シェイクスピア Թոմասու Սեյկուսուպիա)

Սեյու։ Մոմոկո Սայտո
Օքսֆորդի ակադեմիայի ուսանողուհի է և հայտնի է որպես Անգլիայի գրող։ Տիրում է մեղսավոր զարդաքանդակին՝ «Ասպիդա Ֆիլարգիային»։

Վեպ խմբագրել

Հորիզոն դատարկության սահմանին վեպի սերիաները սկսվել են թողարկվել Dengeki Bunko Magazine ամսագրում 2008 թվականին։ 2012 թվականի մարտի 8-ին հրապարակվել են վեպի 12 հատոր՝ ամբողջացնելով նախկինում ASCII Media Works-ի և Dengeki Bunko-ի կողմից հրապարակված 5 այլ հատվածներ։ 2012 թվականին վեպը գրավել է Ճապոնիայի բեսթսելլերների ցանկում 13-րդ տեղը՝ վաճառելով 409,949 կրկնօրինակ[3]։

Մանգա խմբագրել

Խիդեո Տակենակայի կողմից պատկերազարդված մանգան սկսել է հրապարակվել 2011 թվականի հոկտեմբերի սկզբից ASCII Media Works հրատարակչության կողմից Dengeki Daioh ամսագրում։ Երկրորդ մանգա-յոնկոման, Կուրաուն Հանի կողմից պատկերազարդված Kyōkaisen-jō no Horako-san (ճապ.՝ 境界線上のホラ子さん) անվամբ, թողարկվել է 2012 թվականի հունվար և նոյեմբեր ամիսների միջակայքում ASCII Media Works հրատարակչության կողմից Dengeki G's Magazine ամսագրում։

Անիմե խմբագրել

Վեպի հիման վրա անիմե սերիալի թողարկման մասին հայտարարությունը արվել է 2011 թվականին Dengeki Bunko Magazine ամսագրի մարտ ամսվա պարբերականում։ Առաջին սերիան թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 2-ին[4]։ Սերիալը արտոնագրվել է Sentai Filmworks ընկերության կողմից ԱՄՆ-ի տարածքում և տռանսլյացիայի ենթարկվել Anime Network հեռուստաալիքով 2011 թվականի հոկտեմբերի 4-ից, տնային դիտման համար վիդեոն հրապարակվել է 2012 թվականին[5]։ Տռանսլյացիայի համար ընկերությունը նաև 2013 թվականին արտոնագրել է երկրորդ եթերաշրջանը։ Առաջին սեզոնի «TERMINATED» բացումը կատարում է Մինորի Տիհարան, առաջին փակումը՝ «Pieces -Side Ariadust-»-ը, կատարում է AiRI-ն, իսկ երկրորդ փակումը՝ «—Stardust Melodia -Side Horizon-»-ը՝ Ceui-ն։ Երկրորդ եթերաշրջանի բացումը՝ «ZONE//ALONE»-ը կատարում է Մինորի Տիհարան, առաջին փակումը՝ Kanashimi wa Dare no Negai Demonai -Side Sunset-ը (ճապ.՝ 悲しみは誰の願いデモナイ -Side Sunset-)՝ Այրան, և երկրորդ փակումը՝ Sora no Uta -Side Sunrise-ը (ճապ.՝ 空の詩 -Side Sunrise-)-ը, կատարում է Մասամի Օկույը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AniList — 2013.
  2. MyAnimeList — 2006.
  3. «Top-Selling Light Novels in Japan by Series: 2012». Anime News Network. 2012 թ․ դեկտեմբերի 2.
  4. «Kyōkaisen-jō no Horizon Light Novels Get Sunrise Anime». Anime News Network. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Sentai Filmworks Licenses Horizon in the Middle of Nowhere». Sentai Filmworks. 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Sentai Filmworks Adds Horizon in the Middle of Nowhere II». Anime News Network. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել