Հովվուհին (ֆր.՝ Pastourelle, անգլ.՝ The shepherdess կամ անգլ.՝ The little shepherdess), ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոյի (ֆր.՝ William Bouguereau, 1825-1905) նկարը՝ ստեղծված 1889 թվականին։ Ներկայում ցուցադրվում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում՝ Ֆիլբրուկ թանգարանում[1]։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 62½ × 36½ դյույմ (159 × 93 սմ)[2], այլ տվյալներով՝ 62 × 35½ դյույմ (157,5 × 90 սմ)[3]։

Հովվուհին
ֆր.՝ Pastourelle
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Բուգրո
տարի1889
բարձրություն159
լայնություն93
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ, կտավ
գտնվում էPhilbrook Museum of Art?
հավաքածուPhilbrook Museum of Art?
կայք
Ծանոթագրություններ
 The Little Shepherdess by William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում

Պատմություն և նկարագրություն խմբագրել

«Հովվուհին» նկարը Ֆիլբրուկ թանգարանին է փոխանցվել 1947 թվականին Լաուրա Կլաբի (Laura A. Clubb) հավաքածուի հետ միասին։ Դրանից առաջ այդ բոլոր նկարները պահվել են Լաուրա Կլաբին պատկանող հյուրանոցում[4]։

Նկարում պատկերված է գյուղացու հագուստով ոտաբոբիկ աղջիկ, ով նայում է ուղիղ նկարը դիտողին։ Նրա ուսերին ձեռնափայտ է. հովվուհին աջ ձեռքով բռնել է ձեռնափայտի մի ծայրից, իսկ ձախ ձեռքը ձեռնափայտի վրա է դրել մյուս կողմից։ Աղջկա ուսերի հետևում երևում է գյուղական բնանկար՝ բլուրներով ու մարգագետնով, որտեղ արածում է նախիրը։

«Հովվուհին» նկարը եղել է «Փարիզի ստուդիաներում. Ուիլյամ Բուգերոն ու նրա ամերիկացի աշակերտները» (անգլ.՝ "In the studios of Paris: William Bouguereau and his American students") շրջիկ ցուցահանդեսի հիմնական ցուցանմուշներից մեկը[5][6]։ Ցուցահանդեսն անցկացվել է 2006-2007 թվականներին ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում (Ֆիլբրուկ թանգարան, 17 սեպտեմբերի - 31 դեկտեմբերի, 2006 թվական), Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում (Էփլթոն թանգարան, 9 փետրվարի - 27 մայիսի, 2007 թվական) և Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում (Ֆրիկի արվեստի ու պատմության կենտրոն, 7 հուլիսի - 7 հոկտեմբերի, 2007 թվական)[7]։

Ուիլյամ Բուգրոն տարբեր տարիների նկարել է «Հովվուհին» վերնագիրը կրող մի քանի նկարներ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Little Shepherdess, William-Adolphe Bouguereau (French, 1825-1905)». Philbrook Museum of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
  2. «William Bouguereau (1825—1905), Pastourelle (Shepherdess)» (HTML). allart.biz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
  3. «Bouguereau, William Adolphe, 1825—1905. The Little Shepherdess» (HTML). FRESCO — The Frick Art Reference Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
  4. «Laura Clubb and Oklahoma's Art Collection» (HTML). www.urbanartantiques.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
  5. Mary Thomas (3 июля 2007). «A vision of beauty and light: The Frick explores the idealized images of Bouguereau and his American students» (HTML). Pittsburgh Post-Gazette — www.post-gazette.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
  6. Laura Byrnes. «Respected at last» (HTML). Ocala Style Magazine — www.ocalastyle.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
  7. James F. Peck et al. In the Studios of Paris: William Bouguereau and His American Students. — Yale University Press, 2006. — 211 с. — ISBN 978-0300114133
  8. «Вильям Бугро — картины» (HTML). art-assorty.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել