Մկրտիչ Պեշիկթաշլյան

հայ ռեժիսոր, հասարակական գործիչ, դրամատուրգ, բանաստեղծ, դերասան
(Վերահղված է Պեշիկթաշլյան Մկրտիչից)

Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18, 1828(1828-08-18), Օրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 29, 1868(1868-11-29), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ։

Մկրտիչ Պեշիկթաշլյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Պէշիկթաշլեան
Ծնվել էօգոստոսի 18, 1828(1828-08-18)
ԾննդավայրՕրթաքյոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1868(1868-11-29) (40 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիքաղվածքում
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին։

1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը։ 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։

1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»։

Ստեղծագործություններ խմբագրել

Պատմական ողբերգություններ

  • «Կոռնակ»
  • «Արշակ»
  • «Վահե»
  • «Վահան»

Թարգմանական պիեսներ

  • Վոլտերի «Մահ կեսարու»
  • Վ. Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա»

Երաժշտական կատակերգություններ

  • «Կատակերգություն երից քաջաց»
  • «Կատակերգություն ավազակաց» (1909)

Բանաստեղծություններ

  • «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» (1849, տպագրվել է«Բազմավեպ»-ում)
  • «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի»
  • «Ի նահատակություն Վարդանանց»
  • «Դյուցազունք հայոց»
  • «Գիշեր»
  • «Առ Հ. Ղևոնդ Ալիշան»
  • «Եղբայր եմք մենք»
  • «Գարուն»
  • «Ալ զեփյուռն Ալեմտաղիի»
  • «Ճեմք ի լյառն Հսկային»
  • «Հնացեք իմ տաղք»
  • «Աշուն»
  • «Քնար կուսին»
  • «Քնար և շիրիմ»

Զեյթունյան երգաշար

  • «Հայ քաջորդին»
  • «Մահ քաջորդվույն»
  • «Թաղումն քաջորդվույն»
  • «Հայ քաջուհին»

Գրքեր խմբագրել

  • Մատենագրութիւնք, Կ. Պոլիս, 1870, 584 էջ։
  • Տաղեր, Թիֆլիս, 1903, 176 էջ։
  • Քերթուածներ եւ ճառեր, Փարիզ, 1904, 193 էջ։
  • Թատերգութիւններ, Կ. Պոլիս, 1909։
  • Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք, 1917, 528 էջ։
  • Տաղեր, Երևան, 1947, 108 էջ։
  • Բանաստեղծութիւններ։ Ճառեր։ Հատուածներ, Վենետիկ, 1956, 104 էջ։
  • Տաղեր, Երևան, 1961, 200 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1987, 564 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1995, 332 էջ։

Մամուլ խմբագրել

Գրքեր Պեշիկթաշլյանի մասին խմբագրել

  • «Մկրտիչ Պեշիկթաշլյան։ Կյանքը և ստեղծագործությունը», Վաչե Սաֆարյան

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պեշիկթաշլյան» հոդվածին։