Կարապետ Կուսիկյան

հայ գրականագետ

Կարապետ Բարսեղի Կուսիկյան (հունվարի 7, 1864(1864-01-07)[1], Արմավիր[1] - դեկտեմբերի 12, 1915(1915-12-12), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ գրականագետ, մանկավարժ։

Կարապետ Կուսիկյան
Ծնվել էհունվարի 7, 1864(1864-01-07)[1]
ԾննդավայրԱրմավիր[1]
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1915(1915-12-12) (51 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրականագետ և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1884)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
ԱշխատավայրԼազարյան ճեմարան[1]
ԶավակներՀովսեփ Կուսիկյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասընթացը (1884 թ.), Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1895 թ.-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լազարյան ճեմարանում՝ որոշակի դեր խաղալով առարկաների դասավանդումը բարելավելու գործում։

1900 թ.-ին Լ. Սարգսյանի հետ հրատարակել է 3-րդ և 4-րդ դասարանների ընթերցանության ձեռնարկ («Մայրենի լեզու»), որը բազմիցս վերահրատարակվել է։ 1915 թ.-ին նույնատիպ դասագիրք է կազմել Ալեքսանդր Ծատուրյանի հետ («Հատիկներ»)։

Ճեմարանում հիմք է դրել հայ գրականության նորագույն շրջանի կանոնավոր ուսումնասիրմանը։

1912 թ.-ին լույս է տեսել Կուսիկյանի «Դրական դեմքեր» աշխատությունը (Խաչատուր Աբովյան, Շիրվանզադե, Ալեքսանդր Ծատուրյան և ուրիշներ)։ 1910—1912 թթ.-ին Վահան Տերյանի, Ցոլակ Խանզադյանի, Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի հետ հրատարակել է «Գարուն» գրական ալմանախը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 23