Հովսեփ Աթաբեկով
Իոսիֆ[3] Գրիգորի Աթաբեկով (դեկտեմբերի 7, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2021, Մոսկվա, Ռուսաստան), գյուղատնտես, բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության դպրոցի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970): ՀամԳԳԱ (1983, 1992 թվականից՝ ՌԳԳԱ), ՌԳԱ (1992) ակադեմիկոս[4]։ ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ։ Ռուսաստանի մանրէաբանների ընկերության վիրուսաբանության բաժանմունքի նախագահ։
Հովսեփ Աթաբեկով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1934 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 7, 2021 (86 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | վիրուսաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մանրէաբանություն, Վիրուսոլոգիա, մոլեկուլային կենսաբանություն[1] և viral plant disease?[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Կոչում | member of the Russian Academy of Agricultural Sciences? |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Joseph Atabekov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻոսիֆ Աթաբեկովը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 7-ին, Թիֆլիսում[5]։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1965 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի վիրուսաբանության ամբիոնի, միաժամանակ՝ ՄՊՀ Բելոզերսկու անվան ֆիզքիմիական կենսաբանության ինստիտուտի բույսերի վիրուսների կենսաքիմիայի բաժնի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության խնդիրներին։ Փորձարարական ժանապարհով հիմնավորել և զարգացրել է վարակված բույսերում վիրուսային գենետիկական նյութի միջբջջային փոխադրման հիմնադրույթը (վարակված բջիջներից վարակի փոխանցումն առողջներին մակաբույծների միջոցով)՝ որպես վիրուսային գենոմի մեջ ծածկագրված ակտիվ գործառույթ։ Նույնացրել է ծխախոտի խայտաբղետության վիրուսի 30К գենը և ցույց տվել, որ օտարածին վիրուսների փոխադրող սպիտակուցները փոխադարձաբար փոխարինելի են[3]։
Անդամակցություն
խմբագրելՊարգևներ
խմբագրել- «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
- ՌԴ պետական մրցանակ (1994)
- Լոմոնոսովի անվան մրցանակ
- Բարեկամության շքանշան[6]
- ՌԴ բարձրագույն կրթության վաստակավոր աշխատակից
Երկեր
խմբագրել- Молекулярная биология вирусов / Соавт.: В. И. Агол и др. М.: Наука, 1971. 493 с.
- Реализация генетической информации вирусных РНК. М.: Наука, 1972. 299 с.
- Новый экспрессный метод иммуноферментного анализа для диагностики растительных вирусов с использованием водорастворимых полиэлектролитов / Соавт.: Н.К. Гапонова и др. // Новые методы биотехнологии растений. Пущино, 1993. С. 75.
- Translation of plant virus messenger RNAs (Advances in Virus Research. 1979. V. 25. P. 1-91, համահեղինակ).
- Cordeiviruses. Structure and Replication (The Plant Viruses. 1986. V. 2. P. 397-420, համահեղինակ).
- Expression of a plant virus-coded transport function to different viral genomes (Advances in virus research. 1990. V. 38. P. 201-248, համահեղինակ).
- Internal initiation of translation directed to the 5'-untranslated region of the totamovirus subgenomic RNA I2 (Virology. 1999. V. 263. P. 139-154, համահեղինակ).
- The movement protein-triggered in situ conversion of potato virus X virion RNA from nontraslatable into a translatable form (Virology. 2000. V. 271. P. 259-263, համահեղինակ).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Atabekov_Joseph
- ↑ 3,0 3,1 3,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 39։
- ↑ «АТАБЕКОВ ИОСИФ ГРИГОРЬЕВИЧ». web.archive.org. 2008 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «АТАБЕКЯН, АТАБЕКОВ :: Персональный список». baza.vgd.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Աթաբեկով» հոդվածին։ |