Հովհաննես Սեդրակի Օվանօղլյան (1901[1], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 28, 1958(1958-06-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1953), տեխնիկական, գիտատեղնիկական թեկնածու (1951), ԽՄԿԿ անդամ (1919

Հովհաննես Օվանօղլյան
1901[1] - հունիսի 28, 1958(1958-06-28)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
ԿրթությունՊետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա (1931)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Ավարտել է Բաքվի հրամանատարական կազմի (1921) և հրետանային (1922) դասընթացները, Ֆ․ Ձերժինսկու անվան հրետանային ակադեմիան (1931)։ Պատանեկան տարիներից մասնակցել է հեղափոխական խովություններին, 1919 թվականի սկզբին անդամակցել Թիֆլիսի «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական միությանը։ 1919 թվականի ամռանը փոխադրվել էր Ալեքսանդրապոլ, այնուհետև՝ Կարս, աշխատել որպես հեռագրիչ, կապ հաստատել տեղի բոլշևիկյան կազմակերպության հետ, Ղուկաս Ղուկասյանի ղեկավարությամբ մասնակցել է Կարսի ամրոցի կայազորի ապստամբության կազմակերպմանը, որի ճնշումից հետո բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքու։ Մասնակցել էր Վրաստանում մղվող քաղաքացիական կռիվներին։ 1922 թվականին նշանակվել էր Բաթումի ամրացված շրջանի 2-րդ հրետանային դիվիզիայի դասակներից մեկի, այնուհետև՝ առափնյա մարտկոցների հրետանային դիվիզիոնի, 1924 թվականին՝ Կրոնշտադտի «Կրասնայա Գորկա», ամրոցի մարտկոցի հրամանատար։ 1931 թվականին փոխադրվել էր Երևան՝ որպես հայկական հրետանային գնդի շտաբի պետ։ 1932 թվականից՝ Բաքվի հակաօդային պաշտպանության առանձին զենիթահրետանային գնդի հրամանատարի պաշտոնակատար, ապա՝ հրամանատար, 1935 թվականից՝ ՀՕՊ–ի 3-րդ առանձին բրիգադի շտաբի պետ։ 1936 թվականից՝ կարմիր բանակի հրետանային վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալ, զենիթային բաժնի պետի օգնական, 1939 թվականից՝ զենիթային հրետանու հրաձգային–տեխնիկական կոմիտեի պետ։ Օվանողյանը հեղինակ էր զենիթային հրետանու տեսությանը և պրակտիկային վերաբերող մի շարք աշխատությունների, որոնց մեջ առաջ քաշված դրույթները հաջողությամբ կիրառվել էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1956 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 572.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 572