Սալնո ձոր, Սայլնո ձոր, Սալաձոր, Սալուն , գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։

Արևմտյան Տիգրիսի Արգան վտակի (այժմ՝ Հազո սու) վերին հոսանքի և դրա օժանդակ վտակների շրջանում։ Արևելքից սահմանակից էր Գզեղ, արևմտքից՝ Սանասուն (Սասուն), հյուսիսից՝ Խույթ (Խութ), հարավից՝ Աղձն (Արգան) գավառներին։ Գավառի մասին մատենագրական տեղեկությունները խիստ սակավ են և կցկտուր։ Հավանաբար նույնական է Ասորեստանի Սալմանասար III թագավորի (մ․ թ․ ա․ IX դ․) արձանագրություններում հիշատակվող Շիլայային՝ համանուն բերդաքաղաքով։

Գրականություն խմբագրել

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 123