Հովհաննես Միրզոյան

հայ բարեգործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Մինասի Միրզոյան (, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1885, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի խոշորագույն գործարար, նավթաարդյունաբերող, Բաքվի նավթաարդյունաբերության հիմնադիր։ Նա առաջինն էր, ով 1868 թվականին հիմնեց կերոսինի երկու գործարան և առաջինն էր, ով արտահանեց կերոսինը։ Միրզոյանի ջանքերով 1871 թվականին հիմնվեց առաջին արդյունաբերական հորատանցքը, իսկ 1872 թվականին՝ երկրորդը։

Հովհաննես Միրզոյան
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1885
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբարեգործ և ձեռնարկատեր

Կենսագրություն խմբագրել

Թիֆլիսի բնիկ Հովհաննես Միրզոյանը հայկական առևտրական կապիտալի տիպիկ ներկայացուցիչ էր, որը ամբողջ Կովկասում առաջինն էր, որ նկատեց նաթարդյունաբերության հեռանկարայնությունը, դարձավ առաջին նավթաարդյունաբերողը և Բաքվի նավթաբիզնեսի «հայրերից» մեկը։ Սկզբնական շրջանում զբաղվում էր մի գործունեությամբ, որը հայկական վաճառականության շրջանում բազմադարյա ավանդույթներ ուներ՝ մետաքսի առևտրով։ 1853 թվականին չթի խանութ ուներ։ Այնուհետև Նուխա քաղաքում մետաքսի գործարան կառուցեց և մեծ կապիտալ վաստակեց։

1855-1863 թվականներին տարեկան վճարելով մեծ գումար՝ 312000 ռուբլի Կուրի՝ Կասպից ծով թափվելու վայրում վարձակալում էր Սալյանսկի ձկնորսարանները, որտեղ աշխատում էր 2500 մարդ։ 1867 թվականից վարձակալում էր նաև Կայտագո-Տաբասարանսկի նավթահանքը։

1965 թվականից տարեկան վճարելով 13250 ռուբլի Գրոզնիում վարձակալում էր 2 նավթահանքեր, որոնց արտադրողականությունը հասցրեց 66500 փութի, հիմնեց կերոսինի գործարան, որտեղ աշխատում էին հիմնականում հայեր։

Բացի այդ 1878-1886 թվականներին տարեկան 7850 ռուբլով Ելիզավետպոլի նահանգում վարձակալում և շահագործում էր Զագլիկի շբի գործարանը։

Միրզոյանն առաջինն էր Սուրախանում, որ 1868 թվականին կառուցեց կերոսինի 2 գործարան և ստացավ 160000 փութ կերոսին՝ 260000 ռուբլի արժողությամբ (մեկ միավոր նավթից ստանում էին 30% կերոսին), դարձավ նաև կերոսինի առաջին արտահանողը։

1871 թվականի ապրիլին Միրզոյանը Բաքվում և Աշպերոնյան թերակղզում ավարտեց ամերիկյան առաջին հորատման կայանքը։ Նոր մեթոդով հորատած նավթի քանակը մի քանի անգամ գերազանցում էր հորերից ստացված հումքին։ Միրզոյանի մահից հետո (1885) նրա այրին՝ Դարյան և զավակները՝ Մոսկվայի առաջին գիլդիայի ժամանակավոր վաճառականներ, ազնվականներ Գրիգորն ու Մելքոնը, ինչպես նաև դուստրը՝ իշխանուհի Մարիա Արղության-Երկայնաբազուկը, 1886 թվականին հիմնադրեցին «Միրզոյան եղբայրներ» նավթարդյունաբերական և առևտրական ընկերակցությունը՝ 2,1 մլն ռուբլի հիմնական կապիտալով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1860-ական թվականներին, երբ Միրզոյանը դեռ չէր տեղափոխվել Բաքու, զբաղվում էր ձկան բիզնեսով, տարիներով մուսուլմանական տարրական դպրոցների հովանավորն էր։
  • Միրզոյանը եղբայրների՝ Ալեքսանդրի, Մելքոնի և Գրիգորի հետ հիմնադրեց «Միրզոյան եղբայրների ընկերակցություն» բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի մեծ մասը հայերի ձեռքում էր (այդ թվում նաև Ալեքսանդր Մանթաշյանի
  • Հանդիսանալով Թիֆլիսի արիստոկրատ էլիտայի ներկայացուցիչներ՝ Միրզոյանները նոր ստեղծված «Միրզոյան եղբայրներ և Կ» առևտրային ընկերակցության ղեկավարությունը հանձնեցին պրոֆեսիոնալների։ Ընկերակցության նախագահ դարձավ Բ․ Կորգանյանը, իսկ տնօրեններ՝ Տ․ Էնֆիաջյանցը, Դ․ Խարազյանը, Հովհաննես Գարսոյանը և Մ․ Դոլուխանյանը։ Ընկերակցությունը համարվում էր հայերին պատկանող ամենալավ կազմակերպություններից մեկը ընդհուպ մինչև 1918 թվականի ողբերգությունը։

Աղբյուրներ խմբագրել