Հովհաննես Մելիք-Փաշաև

հայ ճարտարագետ

Հովհաննես Ներսեսի Մելիք-Փաշաև (Մելիք-Փաշայան) (մայիսի 1, մայիսի 13, 1889, Շուշի - հոկտեմբերի 10,1935, Լենինգրադ), հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ։

Հովհաննես Մելիք-Փաշաև
Ծնվել է1889
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1935(1935-10-10)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՆերսես Մելիք-Փաշայան

Ներսես Մելիք-Փաշայանի հայրը:

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1913)։ Մելիք-Փաշաևի նախագծերով են կառուցվել ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկները՝ Զեմո-Ավճալայի Լենինի անվան, Ռիոնի, Երևանի, Լենինականի, Ստեփանակերտի ՀԷԿ-երը։ Մելիք-Փաշաևի անմիջական ղեկավարությամբ է մշակվել նաև Չիրչիկ գետի (Ուզբեկական ԽՍՀ) ՀԷԿ-երի կասկադի նախագիծը։ Մելիք-Փաշաևի մշակած «Հայաստանի էլեկտրիֆիկացման օրինակելի պլանը» (1921-1922) օգտագործվել է ՀԽՍՀ էներգետիկայի զարգացման հիմքում։ Ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 394