Հովհաննես Հովակիմի Լազարյան

հայ հասարակական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Լազարյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Հովակիմի Լազարյան (փետրվարի 1, 1786(1786-02-01)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 6, 1858(1858-02-06)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական և մշակութային գործիչ, ռուսական արքունիքի սենեկապետ, Լազարյանների ազնվական տոհմից։ Օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած հարաբերությունները Հայաստանի ազատագրման համար։ Զգալի մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։

Հովհաննես Հովակիմի Լազարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1786(1786-02-01)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 6, 1858(1858-02-06)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և մշակութային գործիչ
Ծնողներհայր՝ Հովակիմ Լազարյան, մայր՝ Աննա Լազարևա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան[1] և Առյուծի և Արևի շքանշան
Commons-logo.svg Ivan Ekimovich Lazarev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հովհաննես Լազարյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի համալսարանական պանսիոնում, ապա՝ Պետերբուրգի գերմանական ուսումնարանում։ Ծառայել է ռուսական կայսերական գվարդիայում, արտաքին գործերի մինիստրությունում։ 1815 թվականից եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, 1836 թվականից՝ Ռուսաստանի արքունի սենեկապետ, 1837 թվականից՝ պետական խորհրդական։ 1826 թվականից հանդիսացել է Պերմի Լազարյանների գործարանի սեփականատերը։ 1938 թվականին օժանդակել է Խուդաբաշյանի հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն)։ 1851 թվականին Լազարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար 60000 ռուբլի է նվիրաբերել։

Մահացել է Պետերբուրգում, թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցի եկեղեցում[3]։

ՊարգևներԽմբագրել

  • Ռուսական Մ. Աննայի առաջին աստիճանի 2 շքանշան
  • Պարսկական Առյուծ և Արևի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 470