Գրիգոր Աղաբաբյան

հայ ռեստավրատոր, ճարտարապետ

Գրիգոր Գարեգինի Աղաբաբյան (հունիսի 12 (25), 1911[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 9, 1977(1977-10-09), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], թաղված է Երևանում), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.), ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ (1957 թ.)։

Գրիգոր Աղաբաբյան
Գրիգոր Աղաբաբյան.jpg
Ծնվել էհունիսի 12 (25), 1911[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 9, 1977(1977-10-09) (66 տարեկան)
Վախճանի վայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1937)[1]
Ուշագրավ աշխատանքներՓակ շուկա[1] և Հրազդանի Մեծ կամուրջ
Պարգևներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ,
, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Գրիգոր Աղաբաբյան Վիքիդարանում
Commons-logo.svg Grigor Aghababyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1950-1959 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ, 1959-1977 թվականներին ՀԽՍՀ Պետշինի նախագահ[3]։ Գործերն աչքի են ընկնում ճարտարապետական ազգային ավանդույթների ստեղծագործական կիրառմամբ, շինարարական հորինվածքի ինքնատիպությամբ։

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.)
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)
  • ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ (1957 թ.)

Ստեղծագործական աշխատանքԽմբագրել

 
Գրիգոր Աղաբաբյանի հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում
Գործերի ցանկ
  • Կենտրոնական ծածկած շուկայի շենքը՝ Մաշտոցի պ. 3
  • Արաբկիր համայնքի շուկայի շենքը՝ Կոմիտասի պ. 53
  • Էրեբունի-Նուբարաշեն համայնքի շուկայի (ներկայիս՝ Հայրենիք հանրախանութի) շենքը՝ Գ. Նժդեհի փ. 17
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շենքը՝ Մոսկովյան փ. 40
  • Հովհ. Թումանյանի հուշարձանը՝ Ազատության հր-կ
  • Ալ. Սպենդիարովի հուշարձանը՝ Ազատության հր-կ
  • Կիևյան կամուրջ
  • Սառնարանային կոմբինատի շենքը՝ Արշակունյաց պ. 9
  • Վարչական շենք՝ Արշակունյաց պ. 5
  • «Հայարդնախագիծ» ինստիտուտի շենքը՝ Տիգրան Մեծի պ. 4
  • Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը՝ Այգեստան 9-րդ փ., թիվ 4
  • Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը՝ Ամիրյան փողոց 9
  • Բն. շենքեր՝ Թումանյան փ. 34, Տերյան փ. 59, Արշակունյաց պ. 1
  • Գերմանիայի դեսպանության շենքը՝ Չարենցի փ. 29
  • «Հայրենիք» կինոթատրոնի շենքը՝ Գ. Նժդեհի փ. 38
  • Վարչական և բն. շենք՝ Նժդեհի փ. (Կալինինի փ.)
  • Երևանի կենդանաբանական այգու շքամուտքը
  • Վարչական շենք՝ Մոսկովյան փ. 11
  • Կենտրոնական վիճակագրական վարչության շենքը՝ Արշակունյաց պ. 3
  • Բնակելի շենք (Համահեղինակ Է. Տիգրանյան)՝ Բաղրամյան պ. 2
  • «Սպարտակ» մարզական ընկերության (այժմ՝ «Հայաստան» մարզական միություն) շենքը՝ Ագաթանգեղոսի փ. 6
  • Ավտոմատիկայի գիտահետազոտական ինստիտուտի շենքը՝ ք. Վանաձոր
  • Առևտրի տեխնիկումի շենքը՝ ք. Վանաձոր
  • Մանկավարժական տեխնիկումի շենքը՝ ք. Վանաձոր
  • Ակումբ Հացավան գյուղում՝ Կոտայքի մարզ գ. Հացավան

Հրատարակած գրքերԽմբագրել

  • Հայ ճարտարապետներ։ Կազմ. Ֆ. Խոստիկյան, Հ. Ավանեսյան

Օգտագործված աղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 237—238.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 237