Հովհաննես Ասատրյան
Հովհաննես Միսակի Ասատրյան (ապրիլի 3, 1947, Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - 2015, Բաղրամյան, Արմավիրի մարզ, Հայաստան[1]), հայ արևելագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս[2]։
Հովհաննես Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1947 |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա |
Մահացել է | 2015 |
Մահվան վայր | Բաղրամյան, Արմավիրի մարզ, Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1972) |
Մասնագիտություն | հաղորդավար, համալսարանի դասախոս, թարգմանիչ և բառարանագիր |
Աշխատավայր | Հայաստանի հանրային ռադիո, Երևանի պետական համալսարան, Մատենադարան և ՀՀ ԱԳՆ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1948 թվականի ապրիլի 3-ին՝ ալ-Կամիշլի քաղաքում (այժմ՝ Սիրիա)։ Ծնողները Սիրիա էին գաղթել Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից։ 1960-ական թվականներին ընտանիքով հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան։
1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը[3]։
Աշխատանք
խմբագրել1972 թվականին ընդունվում է Հայաստանի հանրային ռադիո՝ աշխատելու որպես թարգմանիչ-հաղորդավար՝ արաբերեն և քրդերեն լեզուներով։
1980-2015 թվականներին՝ 35 տարի, դասախոսել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում։ Միաժամանակ աշխատել էր Մատենադարանում. արաբերեն նմուշների գերակշռող մասը՝ առավել մանրամասնորեն նկարագրված է նրա կողմից[4]։
Միաժամանակ աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես թարգմանիչ։ Աշխատանքի ընթացքում բազմիցս եղել է Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում և այլ արաբական երկրներում՝ թարգմանելով պետական առաջին այրերին։ Մամուլում լուսաբանվել են դրանցից առավել հիշարժանները՝
- 2004 թվականին որպես թարգմանիչ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած հայկական մշակութային օրերին[5]։
- 2009 թվականին որպես արաբերենի թարգմանիչ՝ ուղեկցել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ[6]։
- 2010 թվականին Հայաստանի ներկայացուցչության թարգմանիչն էր հայ-եգիպտական խորհրդարանային հանդիպման ժամանակ[7]։
- 2011 թվականին որպես թարգմանիչ համագործակցել է նոյեմբերի 4-11-ը Երևանում կայացած եգիպտական մշակույթի օրերին[8]։
- 2012 թվականին ուղեկցել էր Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Մերձավոր Արևելքի հայկական գաղութների շրջագայության ընթացքում[9]։
Աշխատություններ
խմբագրել- Արաբերեն-հայերեն հոմանիշների համառոտ բառարան[10]
- առաջին արաբերեն-հայերեն բառարան
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Նասսար Հուսամ։ Մոլորված՝ փնտրում եմ երկիր։ Ժամանակակից եգիպտական պոեզիա.- Երևան։ Առեդիտ, 2011.- 45 էջ։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2009)[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այսօր հրաժեշտ են տվել արաբերենի փայլուն մասնագետ՝ պարոն Հովհաննեսին
- ↑ «Հովհաննես Միսակի Ասատրյան, ԵՊՀ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ وفاة المترجم الرئيسي من وإلى العربية، الأرمني السوري هوفهانيس أسادوريان
- ↑ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի արաբերեն ձեռագրերի ուսումնասիրության խնդիրը
- ↑ «Armenian Culture Days in Sharja, United Arab Emirates». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ President of the Syrian Arab Republic Bashar Al-Asad arrived to Armenia for a two-day official visit (17 - 19 June 2009)(չաշխատող հղում)
- ↑ RA NA Speaker Hovik Abrahamyan is on an Official Visit in Egypt
- ↑ «Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր. նոյեմբերի 4-11». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Հայաստանի Նախագահի այցը Լիբանան. Համաժամանակյա թարգմանությունը՝ Հովհաննես Ասատրյանի
- ↑ «Աշխատություններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին