Հովիտ (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիտ (այլ կիրառումներ)
Հովիտ (նախկին անվանումը՝ Փոքր Քյափանակ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ արևելք, Փամբակի լեռների փեշերին։ Հովիտ է վերանվանվել 1945 թ.-ի դեկտեմբերի 7-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Հովիտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Այլ անվանումներ | Հանքաշեն | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 1670 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 569[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովիտի մշտական և առկա բնակչությունը կազմել է 566 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից[2]։
Հովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 101 | 392[4] | 608 | 504 | 578 | 543 | 538 | 492 | 442 | 538 | 566[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀովիտում կա XIX դարի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Գյուղից 2 կմ արևելք պահպանվել է Քարաբներ գյուղատեղին, համանուն մատուռը (X-XIII դարեր) և ջրաղացը (X-XIII դարեր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 442
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.