Հովիտ (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիտ (այլ կիրառումներ)
Հովիտ (նախկին անվանումը՝ Փոքր Քյափանակ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ արևելք, Փամբակի լեռների փեշերին։ Հովիտ է վերանվանվել 1945 թ.-ի դեկտեմբերի 7-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Հովիտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Այլ անվանումներ | Հանքաշեն | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 1670 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 569[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովիտի մշտական և առկա բնակչությունը կազմել է 566 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից[2]։
Հովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 101 | 392[4] | 608 | 504 | 578 | 543 | 538 | 492 | 442 | 538 | 566[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀովիտում կա XIX դարի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Գյուղից 2 կմ արևելք պահպանվել է Քարաբներ գյուղատեղին, համանուն մատուռը (X-XIII դարեր) և ջրաղացը (X-XIII դարեր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 442
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.