Հովիկ Սայադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Յախշիբեկի Սայադյան (հոկտեմբերի 23, 1971, Ելփին, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական աշխարհագրական ընկերության գիտքարտուղար, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս[1]։
Հովիկ Սայադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1971 (52 տարեկան) Ելփին, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, ՀԱՀ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Անդամակցություն | Հայկական աշխարհագրական ընկերություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1994) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1971 թվականի հոկտեմբերի 23-ին Վայոց ձոր մարզի Ելփին գյուղում։
Կրթություն
խմբագրել1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրատուրան։ 1994-1997 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնում որպես առաջին կարգի մասնագետ։ 1996-1998 թվականներին աշխատել է ՀՀ հիդրոօդերևութաբանության օպերատիվ կենտրոնի ջրային կանխատեսումների բաժնում որպես առաջատար մասնագետ և ապա բաժնի վարիչ։ 1997-1998 թվականներին Հիդրոօդերևութաբանական և կենսաաշխարհագրական առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնի պետի տեղակալ։ 2001 թվականից ՀԳԱ արտաքին կապերի բաժնի վարիչն է, ՀԳԱ-ի ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս։ 2005 թվականի փետրվարին նշանակվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի արտաքին կապերի դեպարտամենտի պետ։
Գիտական գործունեություն
խմբագրել1997 թվականին ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի (Ֆիզիկական աշխարհագրություն), 2005 թվականին՝ աշխարհագրական գիտությունների դոկտորի (Գեոէկոլոգիա) գիտական աստիճանները։ 2012 թվականից դոցենտ է Հայաստանի պետական ագրարային համալսարանում[2]։
Պարգևներ
խմբագրել2005 թվականին պարգևատրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի շնորհակալագրով, 2008 թվականին «Ամերիկյան կենսագրական ինստիտուտի» կողմից Հովիկ Սայադյանն արժանացել է «Տարվա մարդ գիտության մեջ» կոչման, 2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։
Գիտական հրապարակումներ
խմբագրելՀեղինակ է հիսուներկու գիտական հոդվածների, ինը մեթոդական ցուցումների, մեկ դասագրքի, դասախոսությունների երկու ժողովածուի, մեկ մենագրության։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սայադյան Հովիկ Յախշիբեկի, http://persons.anau.am
- ↑ «Հովիկ Սայադյանը ԵՊՀ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.