Բացել գլխավոր ցանկը

Հովիկ Մելիքյան

հայ գրականագետ, արձակագիր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքյան (այլ կիրառումներ)

Հովիկ Մամիկոնի Մելիքյան (հուլիսի 30, 1902(1902-07-30) - փետրվարի 8, 1953(1953-02-08)), հայ արձակագիր, գրականագետ, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից:

Հովիկ Մելիքյան
Ծնվել էհուլիսի 30, 1902(1902-07-30)
Վախճանվել էփետրվարի 8, 1953(1953-02-08) (50 տարեկանում)
Մասնագիտությունգրականագետ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Հովիկ Մելիքյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Խաչակապ (հետո՝ Ադրբեջանի Խանլարի շրջանի Ղուշչի) գյուղում։ 1920 թվականին տեղափոխվել է Բաքու և աշխատել նավթային ձեռնարկություններում։ 1926-1928 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում որպես բանվորական բաժնի վարիչ։ 1928-1930 թվականներին սովորել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտում։ 1934-1936 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ 1937 թվականին ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար էր, 1937-1939 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1938-1941 թվականներին՝ Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի տնօրենը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1946 թվականներին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը։ Միաժամանակ ավագ գիտաշխատող էր ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1936-1941 թվականներին և 1945-1953 թվականներին ռուս գրականություն է դասախոսել Երևանի համալսարանում։ Մահացել է 1953 թվականին[1]:

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Զղջում, Երևան, Պետհրատ, 1928, 118 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 109 էջ։
  • Մի կին գնում է..., Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 36 էջ։
  • Ճակատում (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1931, 71 էջ։
  • Աղջիկը մորու փունջը ձեռքին, Երևան, Պետհրատ, 1936, 79 էջ։
  • Լենինը և Ստալինը հայկական ֆոլկլորում, Երևան, Հայպետհրատ, 1941, 76 էջ։

ՄամուլԽմբագրել

  • Երբ ձևականորեն են տպագրում կլասիկ հեղինակին (գրախոսություն Շուշանիկ Կուրղինյանի «Բանաստեղծություններ» (1947) գրքի մասին): «Գրական թերթ», 1948, № 4:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 372