Հովարդ Կալևիկ Նիլսեն (նորվ.՝ Håvard Nielsen, հուլիսի 15, 1993 թվական, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլլ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Հովարդ Նիլսեն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հովարդ Կալևիկ Նիլսեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1993(1993-07-15)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլլ
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2010 Նորվեգիա Վոլերենգա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Նորվեգիա Վոլերենգա 46 (9)
2012-մ.հ. Ավստրիա Ռեդ Բուլլ 33 (3)
2014-2015  Գերմանիա Այնտրախտ (Բրաունշվեյգ) 46 (10)
Ազգային հավաքական
2011-2012 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 15 (4)
2012 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 6 (2)
2012-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 14 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվական հունվարի 6-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի սեպտեմբերի 3-ի

Ակումբային կարիերա խմբագրել

 
Նիլսենը «Ռեդ Բուլլի» կազմում

«Վոլերենգա» խմբագրել

Նիլսենը սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 2007 թվականին «Վոլերենգա» նորվեգական ակումբում։ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած «Վիկինգի» դեմ խաղում նա հանդիպման վերջնամասում փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջանությունում[4]։ 2011 թվականի մրցաշրջանից սկսած Նիլսենը դառնում է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ Մարտի 19-ին կրկին «Վիկինգի» դեմ խաղում Նիլսենը հեղինակում է թիմի կազմում իր առաջին պաշտոնական գոլը[5]։ 2012 թվականի հուլիսի 11-ին «Օդ Գրենլանդի» դեմ խաղում Հովարդը հեթ-տրիկ է ձևակերպում[6]։

«Ռեդ Բուլլ» և «Այնտրախտ» խմբագրել

2012 թվականի հուլիսին Նիլսենը տեղափոխվում է ավստրիական «Ռեդ Բուլլ»։ Տրանսֆերի արժեքը կազմում է 2,8 մլն եվրո։ Օգոստոսի 4-ին «Վոլֆսբերգի» դեմ խաղում Նիլսենը հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յակոբ Յանչերին՝ կատարում է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[7]։ Օգոստոսի 18-ին «Ադմիրայի» դեմ խաղում Նիլսենը դառնում է հեթ-տրիկի հեղինակ[8]։

2014 թվականի սկզբում Հովարդը վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Այնտրախտի» կազմը։ Հունվարի 26-ին բրեմենյան «Վերդերի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[9]։ Մարտի 25-ին «Մայնց 05»-ի դեմ խաղում Նիլսենը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Այնտրախտը» լքում է բարձրագույն դիվիզիոնը և տեղափոխվում է Երկրորդ Բունդեսլիգա։ Այնուամենայնիվ Նիլսենը չի լքում ակումբը։ 2015 թվականի ամռանը Նիլսենը վերադառնում է «Ռեդ Բուլլ»։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիլսենը հանդես է եկել հավաքականի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։ Այդ նույն խաղում նա նաև հեղինակում է իր առաջին գնդակը հավաքականի կազմում[11]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղում Հովարդը դառնում է գոլի հեղինակ[12]։

2013 թվականի հունիսին Հովարդը Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցություն ունենալու նպատակով հայտավորվում է հավաքականի կազմ։ Մրցաշարի շրջանակներում նա մասնակցում է չորս հանդիպման. ընդդեմ՝ Իսրայելի[13], Իտալիայի[14], Իսպանիայի[15] և Անգլիայի[16] երիտասարդական հավաքականների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Salzburgwiki (գերմ.)
  4. «Волеренга VS. Викинг 3:1» (ռուսերեն). soccerway.com. 5 октября 2009.
  5. «Викинг VS. Волеренга 0:2» (ռուսերեն). soccerway.com. 19 марта 2011.
  6. «Одд Гренланд VS. Волеренга 2:3» (ռուսերեն). soccerway.com. 11 июля 2012.
  7. «Вольфсберг VS. Ред Булл 0:2» (ռուսերեն). soccerway.com. 4 августа 2012.
  8. «Адмира VS. Ред Булл 4:4» (ռուսերեն). soccerway.com. 18 августа 2012.
  9. «Вердер VS. Айнтрахт Брауншвейг 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—01—26.
  10. «Айнтрахт Брауншвейг VS. Майнц 05 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014—03—25.
  11. «Венгрия VS. Норвегия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 14 ноября 2012.
  12. «Норвегия VS. Болгария 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—13.
  13. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 05-06-2013.
  14. «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 11-06-2013.
  15. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 15-06-2013.
  16. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 08-06-2013.

Արտաքին հղումներ խմբագրել