Հովարդ Նիլսեն
Հովարդ Կալևիկ Նիլսեն (նորվ.՝ Håvard Nielsen, հուլիսի 15, 1993 թվական, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլլ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Հովարդ Կալևիկ Նիլսեն | |||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | |||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1993[1][2][3] (31 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա | |||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||
Դիրք | վինգեր | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ռեդ Բուլլ | |||||||||||
Համար | 19 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«Վոլերենգա»
խմբագրելՆիլսենը սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 2007 թվականին «Վոլերենգա» նորվեգական ակումբում։ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած «Վիկինգի» դեմ խաղում նա հանդիպման վերջնամասում փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջանությունում[4]։ 2011 թվականի մրցաշրջանից սկսած Նիլսենը դառնում է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ Մարտի 19-ին կրկին «Վիկինգի» դեմ խաղում Նիլսենը հեղինակում է թիմի կազմում իր առաջին պաշտոնական գոլը[5]։ 2012 թվականի հուլիսի 11-ին «Օդ Գրենլանդի» դեմ խաղում Հովարդը հեթ-տրիկ է ձևակերպում[6]։
«Ռեդ Բուլլ» և «Այնտրախտ»
խմբագրել2012 թվականի հուլիսին Նիլսենը տեղափոխվում է ավստրիական «Ռեդ Բուլլ»։ Տրանսֆերի արժեքը կազմում է 2,8 մլն եվրո։ Օգոստոսի 4-ին «Վոլֆսբերգի» դեմ խաղում Նիլսենը հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յակոբ Յանչերին՝ կատարում է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[7]։ Օգոստոսի 18-ին «Ադմիրայի» դեմ խաղում Նիլսենը դառնում է հեթ-տրիկի հեղինակ[8]։
2014 թվականի սկզբում Հովարդը վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Այնտրախտի» կազմը։ Հունվարի 26-ին բրեմենյան «Վերդերի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[9]։ Մարտի 25-ին «Մայնց 05»-ի դեմ խաղում Նիլսենը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Այնտրախտը» լքում է բարձրագույն դիվիզիոնը և տեղափոխվում է Երկրորդ Բունդեսլիգա։ Այնուամենայնիվ Նիլսենը չի լքում ակումբը։ 2015 թվականի ամռանը Նիլսենը վերադառնում է «Ռեդ Բուլլ»։
Միջազգային կարիերա
խմբագրելՆիլսենը հանդես է եկել հավաքականի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։ Այդ նույն խաղում նա նաև հեղինակում է իր առաջին գնդակը հավաքականի կազմում[11]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղում Հովարդը դառնում է գոլի հեղինակ[12]։
2013 թվականի հունիսին Հովարդը Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցություն ունենալու նպատակով հայտավորվում է հավաքականի կազմ։ Մրցաշարի շրջանակներում նա մասնակցում է չորս հանդիպման. ընդդեմ՝ Իսրայելի[13], Իտալիայի[14], Իսպանիայի[15] և Անգլիայի[16] երիտասարդական հավաքականների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Волеренга VS. Викинг 3:1» (ռուսերեն). soccerway.com. 5 октября 2009.
- ↑ «Викинг VS. Волеренга 0:2» (ռուսերեն). soccerway.com. 19 марта 2011.
- ↑ «Одд Гренланд VS. Волеренга 2:3» (ռուսերեն). soccerway.com. 11 июля 2012.
- ↑ «Вольфсберг VS. Ред Булл 0:2» (ռուսերեն). soccerway.com. 4 августа 2012.
- ↑ «Адмира VS. Ред Булл 4:4» (ռուսերեն). soccerway.com. 18 августа 2012.
- ↑ «Вердер VS. Айнтрахт Брауншвейг 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—01—26.
- ↑ «Айнтрахт Брауншвейг VS. Майнц 05 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014—03—25.
- ↑ «Венгрия VS. Норвегия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 14 ноября 2012.
- ↑ «Норвегия VS. Болгария 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—13.
- ↑ «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 05-06-2013.
- ↑ «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 11-06-2013.
- ↑ «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 15-06-2013.
- ↑ «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 08-06-2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2011-06-13 Wayback Machine VIF-Fotball.no կայքում
- Հովարդ Նիլսենի էջը(չաշխատող հղում) UEFA.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Նիլսեն» հոդվածին։ |