Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան (Երևան)

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում
Քանդակագործ(ներ) Ռուբեն Արուտչյան
Շինարարության ավարտ 2006, հոկտեմբերի 27
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի հրեական համայնքի նախագահ և հուշարձանի ստեղծման նախաձեռնող Ռիմա Վարժապետյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, օտարերկրյա դեսպանատների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Հայաստանի ազգությունների միության ներկայացուցիչներ, հրեական համայնքի անդամներ, ելույթ են ունեցել ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը, Կրոնի և Ազգային փոքրամասնությունների հարցերում Նախագահի խորհրդատու Հրանուշ Խառատյանը, Հայաստանի հրեաների համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար, Հայաստանում բազմաթիվ ծրագրերի հովանավոր, «Արարատից Սիոն» գրքի հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնին, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը, ԱՀՀ-ի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը, Հայաստանում ԵԱՀԿ–ի ներկայացուցիչ Ժանետ Կլեցերը[1][2]։

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի կազմի մեջ մտնում են երկու բազալտե սյուներ, որոնք խորհրդանշում են երկու հինավուրց ազգերի՝ հայերի և հրեաների ճակատագրերի նմանությունը։ Սյուները իրենցից երկու եռանկյուն պրիզմաներ են ներկայացնում, որոնց հատվածները իրար վրա տեղադրելիս վեցանկյուն աստղի պատկեր է ստեղծվում։ Հուշարձանի վրա հայերենով գրված է. «ԱՊՐԵԼ ՉՄՈՌԱՆԱԼ. ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։ Եբրայերենով գրված է. «להיות או לשכוח לזכר קורבנות השואה» (ԼԻՆԵԼ ԹԵ ՄՈՌԱՆԱԼ. Հոլոքոստի զոհերի հիշատակին)։ Հուշարձանի անավարտ գլխամասը խորհրդանշում է ընդհատված, կործանված կյանքերի գաղափարը։ Ստեղծագործության կենտրոնում բրոնզե մոմ է տեղադրված, որը երեկոյան ժամերին կլուսավորի հուշարձանը և կհիշեցնի մարդկանց, որ ո´չ Հոլոքոստը և ո´չ Ցեղասպանությունն ապագայում չպետք է կրկնվեն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  2. Երևանում բացվել է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Արտաքին հղումներ խմբագրել