Բացել գլխավոր ցանկը

Ռիմա Վարժապետյան-Ֆելլեր

Հայաստանի հրեական համայնքի նախագահ

Ռիմա Պյոտրի Վարժապետյան-Ֆելլեր[1] (մայիսի 31, 1948(1948-05-31)), Հայաստանի հրեական համայնքի նախագահը 1996 թվականից[2][3]։ Թեև հրեաները Հայաստանում հաստատվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, համայնքը ներկայումս (2016) կազմում է շուրջ 1000 մարդ[4]։ Վարժապետյան-ֆելլերը նաև Եվրոպական հրեական պառլամենտի անդամ է և ներկայացնում է Հայաստանը։

Ռիմա Պյոտրի Վարժապետյան-Ֆելլեր
Ծնվել էմայիսի 31, 1948(1948-05-31) (71 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհրեա
Գիտական աստիճանՄեքենաշինություն
Մասնագիտությունմեխանիկ-ճարտարագետ
ԱշխատանքՀայաստանի հրեական համայնքի նախագահ

Պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար[5][6], հատկապես Իսրայելի կողմից․ 2012 թվականին նույնիսկ բաց նամակ է ուղարկել Քնեսեթ[7]։

Վիճահարույց փաստերԽմբագրել

Հայաստանում հակասեմականության հերքումԽմբագրել

Ըստ ԱՄՆ-ում գործող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Հակազրպարտչական լիգան և հրեաներին պատկանող լրատվամիջոցները[8]՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենահակասեմականն է․ ըստ որոշ աղբյուրների՝ բնակչության գրեթե կեսը հակասեմական հայացքներ ունի։ Վարժապետյան-Ֆելլերը հերքել է այդ տեղեկությունները[9]։

ՄեղադրանքներԽմբագրել

2015 թվականի ապրիլի 28-ին Արյե Գութը՝ ադրբեջանական ծագմամբ մի հրեա, Վարժապետյանին մեղադրեց Հայաստանում հակասեմական գրքերի հրատարակումը չբոյկոտելու, ինչպես նաև Հայկական լեգեոնի ղեկավար Դրաստամատ Կանայանին փառաբանելու մեջ[10], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի արտաքին միավոր էր։ Վարժապետյանը Jewish Journal-ին ուղղված բաց նամակում[11] ամսագրի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին ամիսներին հոդվածներ են լույս տեսնում ամսագրում, որոնք ատելություն են քարոզում Հայաստանի, հայ ժողովրդի և իր՝ որպես Հայաստանի հրեական համայնքի ղեկավարի նկատմամբ։ Վարժապետյանը իր բողոքն է հայտնել նաև Իսրայելի և ԱՄՆ հրեական թերթերին[12][13], որտեղ հակահայկական հոդվածներ են տպագրվել, ինչպես նաև քննադատել է այն փաստը[14], որ վերջիններս փորձում են մաքրել Ադրբեջանի բացասական կերպարը Իսրայելի և ԱՄՆ-ի հրեական համայնքի առջև[15]։

Անձնական կյանքԽմբագրել

Վարժապետյան-Ֆելլերը մասնագիտությամբ մեխանիկ-ճարտարագետ է[16]։ Ամուսնացած է, ունի 2 որդի[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Еврейская община Армении. Про нас
  2. Հայաստանում հակասեմականություն չկա ու չի էլ եղել. Ռիմա Վարժապետյան-Ֆիլլեր
  3. Jewish Community of Armenia. Raoul Wallenberg Foundation
  4. Never again. «If I had power, I would introduce an 11th commandment». Panorama.am
  5. ‘Armenian Genocide Recognition Requires Consistent Work’, says Jewish Community of Armenia. Asbarez
  6. Jewish community of Armenia calls on ADL to support Armenian Genocide resolution. PanARMENIAN.Net
  7. Recognition of Armenian Genocide by Knesset will also become important contribution to international community’s efforts on prevention of acts of genocide
  8. Anti-Semitism in Armenia: A Clear and Present Danger. The Algemeiner
  9. Armenia not anti-Semitic country, head of Jewish community says. Gagrule.Net
  10. Armenia immortalizes fascists, anti-Semites who participated in the Holocaust. Jewish Journal
  11. Open letter to Mr. David Harris, Executive Director at AJC Global Jewish Advocacy. Jewish Journal
  12. Ռիմա Վարժապետյանը դիմակազերծել է իսրայելական պարբերականներում հակահայ հոդվածների հեղինակներին
  13. Baku to the Future: Azerbaijan, Not Armenia, Is Israel's True Allyץ Haaretz
  14. Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը խստորեն քննադատել է ադրբեջանամետ պրոպագանդիստներին
  15. Sassounian: Armenia’s Jewish Community Leader Lashes Out at Pro-Azeri Propagandists
  16. The Jewish Traveler: Armenia. Haddasah Magazine
  17. Rimma Varzhapetyan. European Jewish Parliament