Հրանուշ Խառատյան
Հրանուշ Սերգեյի Խառատյան (Առաքելյան) (ծնվ.՝ Ջագիր գյուղ, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ), հայ ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ։
Հրանուշ Խառատյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լեռնային Ջագիր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1975) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ազգագրագետ և ազգագրագետ |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, ՀՀ նախագահի աշխատակազմ և Երևանի քաղաքապետարան |
Ամուսին | Զավեն Խառատյան |
Երեխաներ | Արսեն Խառատյան |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1952 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում[2]։ Մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում, ապա Շամխորում։ 1966 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայկական ԽՍՀ և բնակություն հաստատել Նոր Հաճն ավանում։ Մեկ տարի սովորել է Նոր Հաճնի դպրոցում, իսկ 1967 թվականին՝ ընդունվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ։ Համակուրսեցու և ապագա ամուսնու՝ Զավեն Խառատյանի հետ միասին որպես մասնագիտություն ընտրել է ազգագրությունը։
Այրի է, ունի 2 երեխա։ Մի շարք գիտական, վերլուծական, գիտա-հրապարակախոսական և հրապարակախոսական գրքերի և հոդվածների հեղինակ է։
Կրթություն խմբագրել
1969 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը։
1970-1975 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ազգագրություն մասնագիտությամբ։
1975-1979 թթ. սովերել է Լենինգրադում ապա և Մոսկվայում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մասնագիտանալով կովկասագիտության, կովկասի ազգագրության ուղղությամբ։ 1982 թ. Լենինգրադում պաշտպանել է "Չերքեզահայեր. պատմա-ազգագրական ուսումնասիրություն" թեմայով թեզը և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 2011 թ.-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ղեկավարում է Կիրառական ազգագրության խումբը։
- 2009-2011 թթ. եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի վարիչը։
- 2008-2009 թթ.՝ ավագ գիտաշխատող Հնագիտության և ազգագրության ինստիտուտում[3]։
- 2004-2008 թթ. ղեկավարել է Հայաստանի Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչությունը[4]։ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից՝ ի նշան բողոքի։
- 2001-2003 թթ. հանդիսացել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Հասարակական կազմակերպության նախագահ, ինչպես նաև դասավանդել Երևանի պետական համալսարանում։
- 1994-2000 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես Ազգագրության ամբիոնի վարիչ։
- 1993-1994 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ։
- 1993-1994 թթ. եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ։
- 1989-1992 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնում որպես ավագ գիտաշխատող։
- 1979-1989 թթ. եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի գիտաշխատող։
- 1969-1970 թթ. աշխատել է Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանում՝ որպես լուսապատճենահանող։
Աշխատություններ խմբագրել
- Խառատյան Հ. Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն. գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20-րդ դարի միջնադարում, 2018
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France Record #16972996t // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Հրանուշ Սերգեյի Խառատյան
- ↑ Հրանուշ Խառատյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- ↑ «Տեղեկատվական կենտրոն - Պաշտոնական լրահոս - Հայաստանի Կառավարություն»։ 2014-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-13-ին։ Վերցված է 2016-08-10