Հոլգեր Պեդերսեն
Հոլգեր Պեդերսեն (դան․՝ Holger Pedersen, ապրիլի 7, 1867[1][2][3][…], Gelballe, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 25, 1953[4][1][2][…], Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա), դանիացի լեզվաբան, հայագետ։ Ավարտել է Կոպենհագենի համալսարանը (1890)։ Կոպենհագենի համալսարանի դոկտոր (1897), պրոֆեսոր (1903)։
Հոլգեր Պեդերսեն դան․՝ Holger Pedersen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1867[1][2][3][…] Gelballe, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1953[4][1][2][…] (86 տարեկան) Հելերուպ, Գենտոֆտե, Կոպենհագենի կոմսություն, Դանիա |
Գերեզման | Բիսպերբերգ գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Ազգություն | դանիացի |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ, համալսարանի դասախոս և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան |
Պաշտոն(ներ) | ռեկտոր և ընկերության նախագահ |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան[6] և Ribe Katedralskole? (1885) |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[7] |
Գիտական ղեկավար | Heinrich Zimmer?[8] |
Հայտնի աշակերտներ | Լուի Ելմսլև[6] |
Պարգևներ | |
Holger Pedersen (linguist) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱշխատությունները վերաբերում են պատամահամեմատական լեզվաբանությանը, մասնավորապես՝ հնդեվրոպական, սեմական, ուգրա-ֆիննական լեզուների համեմատական ձևաբանությանն ու հնչյունաբանությանը։ Մշակել է լեզուների նոստրատիկ ազգակցության տեսությունը, ըստ որի Եվրասիայի և Աֆրիկայի մի շարք լեզվաընտանիքներ ու լեզուներ (հնդեվրոպական, քարթվելական, սեմա-քամյան, ուրալյան, թյուրքական, մոնղոլական, տունգուս-մանջուրական և այլն) մտնում են մեկ մակրոընտանիքի մեջ։
Պեդերսենը մեծ ծառայություններ ունի հայերենագիտության ասպարեզում։ Հայերենի արտասանությանը ծանոթանալու նպատակով եղել է Վենետիկի (1389) և Վիենայի (1903) Մխիթարյան միաբանություններում, հայերենի մասնավոր դասեր առել Պետերբուրգում (1898)։ Նրա հայերենագիտական առաջին մեծ աշխատությունը «Հայոց լեզվի պատմություն» (1902, հայկական հրտատարակությունը, «Նպաստումը հայ լեզվի պատմության», 1904) առաջին գիրքն է, որտեղ նա քննել է հայերենի հնչյունական օրենքները հնդեվրոպական բաղաձայնական ընդհանրությունների համակարգի մեջ, ինչպես նաև հոգնակերտի, գոյականների և ածականների, դերանվանական հոլովների և բայական ձևերի որոշ հարցեր։
Գրքի «Հին հայերեն լեզվի շեշտը» հավելվածում (գրված արևմտահայերենով) քննում է գրաբարի շեշտի հարցը։ «Հայերեն և դրացի լեզուները» (1904,
Հայկական հրատրություն
խմբագրելՀայկական հրատարակությունը «ՀԱ», 1905, գրքում Պեդերսենը մերժել է այն տեսակետը, թե կովկասյան լեզուները որոշակի դեր են խաղացել հայերենի հնչյունական զարգացման մեջ։ Քննելով հնչյունափոխական երևույթները՝ նա ցանկացել է որոշել հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ․ այս հարցին է նվիրված նաև «Հայերենի դիրքը» (1924, հայկական հրատարակությունը «ՀԱ», 1929, JSC2-3) հոդվածը, որտեղ հեղինակը, համեմատելով հայերենի բառապաշարի, հնչյունաբանության ու ձևաբանության նմանությունները ցեղակից լեզուների հետ, հանգել է այն եզրակացության, որ հայերենը միջին դիրք է գրավում հնդիրանական, սլավաբալթիական և հունական լեզուների միջև։
Աշխատության երկրորդ մասում Պեդերսենը կատարել է բառաքննական հետազոտություններ, պարզել հայերենից թուրքերենին անցած փոխառությունները։ «Հին հայերենի ցուցական դերանունները» (1905, հայկական հրատարակության 1907) աշխատության մեջ քննել է հայերենի դերանունները՝ հնդեվրոպական դերանվանական համակարգի հետ ունեցած հարաբերությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Педерсен Хольгер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://ashwinram.org/ashwinram/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Kraks Blå Bog — 1949.
- ↑ https://theses.hal.science/tel-01552307v2/file/These_Elsa_CLAVEL_annexes.pdf — P. 316.
Գրականություն
խմբագրել- Johannes Friedrich, Hethitisches Elementarbuch, second edition, 2 volumes. Heidelberg։ Carl Winter, 1960.
- Paul J. Hopper, «Glottalized and murmured occlusives in Indo-European.» Glossa 7,2 (1973)։141-166.
- Thomas V. Gamkrelidze and Vjačeslav V. Ivanov, Indo-European and the Indo-Europeans, 2 volumes. Berlin and New York։ Mouton de Gruyter, 1995 (original Russian edition 1984).
- André Martinet, Economie des changements phonétiques. Paris։ Maisonneuve et Larose, 2005 (revised edition; original edition 1955).
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 223)։ |