Հյու Ուելշման (անգլ.՝ Hugh Welchman, 1975, Bracknell, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, BreakThru Films (2002) կինոընկերության հիմնադիր։

Picto infobox masks.png
Հյու Ուելշման
Avp La Passion Van Gogh.jpg
Ծնվել է1975
ԾննդավայրBracknell, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունKeble College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
Պարգևներ և մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1975 թվականին։ Նախքան Լոնդոնի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում ուսմանը նվիրվելը, Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։ 2001 թվականից նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Օրինակ՝ «Ծափահարություններ» և «Աշխարհի ամենագեղեցիկ մարդը», որի համար 2003 թվականին BAFTA մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Հետագայում Ուելշմանը աշխատել է մի քանի ֆիլմերի վրա, բայց դրանք նշանակալից հաջողություններ չեն ունեցել։ 2007 թվականին Հյու Ուելշմանը աշխատել է «Կյանքը վարդագույնի մեջ» ֆիլմի տեսողական էֆեկտների վրա։ Վերջապես 2008 թվականին Սերգեյ Պրոկոֆևի նույնանուն երաժշտական ստեղծագործության հիման վրա նկարահանված «Պետյան ու գայլը» (ռեժիսոր՝ Սյուզի Տեմպլտոն) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի։

2011 թվականին ցուցադրվել է «Կախարդական երկիր» մուլտֆիլմը՝ ստեղծված պրոդյուսեր Ուելշմանի և նրա՝ Breakthru Films ընկերության կողմից։ Գլխավոր դերի ձայնը հնչյունավորել է հանրահայտ դերասանուհի Հիզեր Գրեմը։ 2017 թվականին Ուելշմանն ու իր կինը՝ Դորոտա Կոբելան[2], ստեղծել են «Սիրով, Վինսենթ» արտասովոր անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որն ամբողջությամբ յուղաներկով պատկերված էր կտավի վրա։ Այն նվիրված է եղել Վինսենթ վան Գոգի կյանքի վերջին շաբաթներին[3]։ Մշակումը ֆինանսավորվել է Լեհաստանի կինոարվեստի համալսարանի կողմից, իսկ արհեստավարժ գեղանկարիչների վերապատրաստումը՝ որպես նկարիչ անիմատորներ, մասամբ ֆինանսավորվել է Kickstarter ծրագրի քրաուդֆանդինգի միջոցով[4]։

ԾանոթագրություներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել