Ուգո Կամպանյարո

արգենտինացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Հյուգո Կամպանյարոից)

Ուգո Արմանդո Կամպանյարո (իսպ.՝ Hugo Armando Campagnaro, հունիսի 27, 1980(1980-06-27)[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Պեսկարա»-ի կազմում։

Ուգո Կամպանյարո
իսպ.՝ Hugo Armando Campagnaro
Կամպանյարոն «Նապոլի»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հյուգո Արմանդո Կամպանյարո
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1980(1980-06-27)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 181 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պեսկարա
Համար 14
Պատանեկան կարիերա
1996-1998 Արգենտինա Դեպորտիվո Մորոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2002 Արգենտինա Դեպորտիվո Մորոն 103 (6)
2002-2007 Իտալիա Պյաչենցա 127 (10)
2007-2009 Իտալիա Սամպդորիա 38 (1)
2009-2013 Իտալիա Նապոլի 118 (4)
2013-2015 Իտալիա Ինտեր 31 (0)
2015-ներկա Իտալիա Պեսկարա 36 (2)
Ազգային հավաքական
2012-2014 Արգենտինա Արգենտինա 17 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 5, 2017:

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Կամպանյարո սկսել է իր կարիերան «Դեպորտիվո Մորոն»-ի կազմում։ Նա թիմի կազմում հանդես է եկել Արգենտինայի երկրորդ և երրորդ դիվիզիոնների շրջանակներում։

2002 թվականին տեղափոխվել է իտալական «Պյաչենցա», որի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան։

2007 թվականի ամռանը Հյուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Սամպդորիա» և սկսել է նախապատրաստվել Ինտերտոյի գավաթի խաղարկությանը[4]։ Ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 1.5 միլիոն եվրո։

«Նապոլի» խմբագրել

2009 թվականի հուլիսի 9-ին 7 միլիոն եվրոյի դիմաց Կամպանյարոն տեղափոխվել է «Նապոլի»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[5]։

Կամպանյարոն իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Սերիա A-ի շրջանակներում կայացած «Պալերմո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով.[6]։ 2010 թվականի մարտին նա խփել է իր առաջին գոլը իտալական ակումբի կազմում՝ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած «Միլան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Կամպանյարոն իր գոլը խփել է Էզեկիել Լավեսիի կատարած գոլային փոխանցումից հետո[7]։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Հյուգոն մասնակցել է 30 հանդիպման, որից 28-ը Իտալիայի առաջնության շրջանակներում։

2010/11 մրցաշրջանի ընթացքում Ուգո Կամպանյարոն դարձել է իտալական թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նա օգնել է թիմին առաջնության շրջանակներում գրավել 3-րդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր[8]։ Նա մասնակցել է 39 հանդիպման։ Եվրոպական մրցաշարերում իր նորամուտը Ուգոն նշել է «Էլֆսբորգ»-ի դեմ խաղում։ Նա խաղադաշտում անցկացրել է 17 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալական ակումբի հաղթանակով[9]։

2011/12 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին մրցանակը՝ դառնալով Իտալիայի գավաթակիր։ Նա մաբողջությամբ մասնակցել է եզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Նապոլի»-ն 2-0 հաշվով հաղթել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ին[10]։ Իր կարիերայում առաջին անգամ նա ամբողջական հանդիպում է անցկացրել Եվրոպական մրցաշարերում 2011 թվականի սեպտեմբերի 14-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը։ «Նապոլի»-ն Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանում հասել է մինչև 1/8 եզրափակիչ։

2013 թվականի հուլիսի 1-ին Կամպանյարոյի պայմանագրի ժամկետը սպառվել է, և նա հեռացել է թիմից։

«Ինտեր» խմբագրել

2013 թվականի հուլիսի 6-ին Ուգո Կամպանյարոն միացել է «Ինտերին» և թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Իր նորամուտը միլանյան ակումբի կազմում արգենտինացին նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ցիտադելա»-յի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[11]։ Նա դաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին։

Իտալիայի առաջնության շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 25-ին՝ «Ջենոա»-յի դեմ խաղում[12]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ինտեր»-ի հաղթանակով։

Եվրոպական մրցաշարերում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է Եվրոպայի լիգայի 2014/15 մրցաշրջանի ընթացքում կայացած «Դնիպրո»-ի դեմ խաղում[13]։

«Պեսկարա» խմբագրել

2016 թվականի ամռանը Ուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Պեսկարա»։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Ուգո Կամպանյարոն նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ արգենտինացիների հաղթանակով։

2014 թվականին Կամպանյարոն մասնակցել է աշխարհի առաջնությանը[14]։ Նա մասնակցել է միայն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 2-1 հաշվով[15]։ Նա հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Դեպորտիվո Մորոն 1998–99 2 0 2 0
1999–00 28 0 28 0
2000–01 31 1 31 1
2001–02 42 5 42 5
Արդյունք 103 6 0 0 0 0 0 0 103 6
Պյաչենցա 2002-03 12 2 4 0 16 2
2003-04 22 2 1 0 23 2
2004-05 34 3 3 1 37 4
2005-06 31 2 3 0 34 2
2006-07 31 2 3 0 34 2
Արդյունք 127 10 11 1 138 11
Սամպդորիա 2007-08 22 0 3 0 6 1 31 1
2008-09 16 1 3 0 4 0 23 1
Արդյունք 38 1 6 0 10 1 54 2
Նապոլի 2009-10 28 1 2 0 30 1
2010-11 31 0 1 0 7 0 39 0
2011-12 31 2 4 0 8 0 43 2
2012-13 28 1 1 0 1 0 1 0 31 1
Արդյունք 118 4 8 0 16 0 1 0 143 4
Ինտեր 2013-14 21 0 2 0 23 0
2014-15 10 0 0 0 6 0 16 0
Արդյունք 31 0 2 0 6 0 0 0 39 0
Կարիերայի արդյունք 421 21 29 1 32 1 1 0 484 23

Միջազգային խմբագրել

Արգենտինա
Տարի Խաղ Գոլ
2012 7 0
2013 6 0
2014 4 0
Արդյունք 17 0

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2008-09
  • Իտալիայի գավաթակիր - 2011-12

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Campagnaro joins Sampdoria influx
  5. «Napoli, ufficializzati Campagnaro e Zuniga». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. «Palermo vs Napoli - 23 August 2009 - Soccerway». Soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Milan vs Napoli - 21 March 2010 - Soccerway». Soccerway.com. 2010 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «The 2010–2011 Serie A table». S.S.C.Napoli. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Elfsborg vs Napoli - 26 August 2010 - Soccerway». Soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Supercopa Italiana 2012 - Juventus-Napoli».
  11. «COPPA ITALIA, INTER 4-0 CITTADELLA». inter.it. Inter Milan. 2013 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. «Inter 2-0 Genoa: Nagatomo & Palacio net Nerazzurri opening-round win». goal.com. Goal.com. 2013 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. «Dnipro 0-1 Inter: D'Ambrosio Downs 10-Man Dnipryani». Forza Italian Football. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «Demichelis in Argentina squad as trio miss out». FIFA. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  15. «Argentina 2-1 Bos-Herce». BBC. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Կամպանյարո» հոդվածին։