Պակ Սո Յոն (կորեերեն՝ 박선영, անգլ.՝ Park Sun Young, մայիսի 30, 1989(1989-05-30)[1], Բուսան, Հարավային Կորեա[2], առավել հայտնի է որպես Հյոմին (կորեերեն՝ 효민), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ T-ara գյորլ խմբի անդամ է։ Բացի իր խմբի գործունեությունից, Հյոմինը նաև նկարահանվել է տարբեր հեռուստատեսային դորամներում, ինչպիսիք են «Իմ աղջիկը՝ Կումիհոն» (2010), «Քեբեքը» (2011), «Հազարամյա տղամարդ» (2012) և տարբեր ֆիլմերում, ինչպիսիք են «Սարսափելի» (2011) և «Անեծքը» (2013)։ 2014 թվականի հունիսի 30-ին Հյոմինը առաջնաելույթ է ունեցել որպես մենակատար՝ «Make Up» դեբյուտային մինի-ալբոմով։

Հյոմին
191017 효민.jpg
Ի ծնե անունկորեերեն՝ 박선영
Նաև հայտնի է որպեսHyomin
Ծնվել էմայիսի 30, 1989(1989-05-30)[1] (32 տարեկան)
Բուսան, Հարավային Կորեա[2]
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերփոփ երաժշտություն և քեյ փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, մոդել և Երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլMBK Entertainment?
ԿրթությունՍոնգյունգվան համալսարան
ԱնդամակցությունT-ara (խումբ)
Կայքmbk-ent.com/main_tara|T-ara
Hyomin Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

1989-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբԽմբագրել

Պակ Սոենը ծնվել է 1989 թվականի մայիսի 30-ին Կորեայի Հանրապետության Պուսան քաղաքում և ընտանիքի միակ երեխան է։ 1997 թվականին՝ 8 տարեկանում, Հյոմինը հաղթել է «MiMi Princess» մոդելային մրցույթում։ Նա հայտնի էր որպես մոդել և նկարահանվել է առցանց խանութների համար[3]։ Եղել է JYP Entertainment լեյբլի ստաժյորը։ Ենթադրվում էր, որ նա 2007 թվականին կլինի Հյոնաի փոխարինողը Wonder Girls խմբում[4]։ Նախքան «Core Contents Media» լեյբլի՝ նրան նկատելը Հյոմինը նկարահանվել է SS501-ի «Unlock», SG Wannabe-ի «Smooth Break-Up» և FT Island «Heaven» արտիստների երաժշտական տեսահոլովակներում։

Հյոմինը մինչև իր առաջնաելույթը ընտրվել է «Core Contents Media» լեյբլի կողմից՝ լեյբլի գծով իր գործընկերների որոշ երգերին մասնակցելու համար։ Այն ներառում էր Հվան Չժոն Իմին, «Color Pink» նախագիծը՝ SeeyYa-ի, Davichi մասնակցությամբ։ Նա նաև SeeYa-ի հետ միասին մասնակցել է «Hot Girl» երգի համար երաժշտական շոուին։

T-ara խմբի կազմում Հյոմինը առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին։ Խմբի առաջնաելույթը տեղի է ունեցել հուլիսի 30-ին կայացած M Countdown երաժշտական ծրագրում՝ իրենց «Lie» սինգլով։ 2009 թվականի հոկտեմբերի 23-ից 2010 թվականի դեկտեմբերի 24-ը Հյոմինը եղել է «Անպարտելի երիտասարդության» էստրադային շոուի հիմնական մասնակիցը[5]։

Նոյեմբերին Հյոմինը նկարահանվել է «I Really Really Like You»[6] երաժշտական արտադրության մեջ՝ հարմարեցված «Իրական սեր» հիթային դորամային։ Բորամ խմբից նրա գործընկերը, նկարահանվել է նույն մյուզիքլում 2010 թվականի դեկտեմբերին՝ հոր Չոն Յան Ռոկի կողքին[7]։

2010 թվականին Հյոմինը «Wonder Women» նախագծի խմբում էր` լեյբլի գործընկերներ SeeYa-ի և Davichi-ի, ինչպես նաև իր գործընկերոջ` Համ Ինչժիի հետ։ Նա 2010 թվականին հայտնվել է «Սրճարան» դորամայի սաունդթրեքում, իսկ 2011 թվականին համագործակցել է Brave Brothers-ի հետ՝ «Beautiful Girl» թվային սինգլի համար։ Նույն թվականին երկրորդական դեր է խաղացել «Իմ ընկերուհի Կումիհոն» հեռուստասերիալում[8]։

2011 թվականի հունիսի 14-ին Core Contents Media-ն Հյոմինին ներկայացրել է որպես T-ara խմբի նոր առաջնորդ։ Այս ընթացքում խումբը թողարկել է «John Travolta Wannabe» մինի-ալբոմը[9]։ Հետագայում Հյոմինը ղեկավարությունը զիջել է խմբի մեկ այլ անդամի՝ Սոյոնին։ Հյոմինն իր առաջնաելույթը կատարել է «Սարսափելի» սարսափ ֆիլմում, որը էկրան է բարձրացել օգոստոսի 4-ին[10]։

2012-2013: Դերասանական կարիերա և T-ara N4Խմբագրել

 
Հյոմինը 2012 թվականի նոյեմբերին

2012 թվականին Հյոմինը խաղացել է «Մեր երիտասարդությունը, Ռոլի-Պոլի» մյուզիքլում ՝ խմբի անդամներ Ջիյոնի և Սոյոնի հետ միասին։ Հյոմինը նկարահանվել է նաև «We Got Married» շոուի չինական տարբերակում, որում խաղացել է Ֆու Սինբոյի հետ։ Հունիսի 14-ին հաստատվել է, որ Հյոմինը աննշան դեր է խաղացել «Հազար տղամարդ» սիթքոմում[11]։

2013 թվականի փետրվարի 10-ին Հյոմինը Կենտո Յամազակիի և Կուրումի Շիմիզուի հետ միասին նկարահանվել է ճապոնական «Անիծյալ» ֆիլմի գլխավոր դերում[12]։ Ապրիլին T-ara խմբի անդամներ Ինչժին, Ջինյոնը և նախկին անդամ Արիմը ստեղծել են T-ara N4 անվամբ ենթախումբը[13]՝ թողարկելով իրենց առաջին «Jeon Won Diary» մինի ալբոմը։

2014-մեր օրեր։Սոլո առաջնաելույթ և MBK Entertainment լեյբլից հեռացումԽմբագրել

 
Հյոմինը 2017 թվականին

2014 թվականի հունիսին Հյոմինը թողարկել է իր առաջնաելույթային «Make Up» մինի ալբոմը «Nice Body» գլխավոր երգով։ Նա պաշտոնապես առաջնաելույթ է ունեցել հուլիսի 3-ին M Countdown-ում։ Հուլիսի 20-ին Հյոմինը թողարկել է ևս մեկ սինգլ «Fake It»

2016 թվականի մարտի 14-ին Հյոմինը թողարկել է «Still» սինգլը։ Հյոմինի երկրորդ «Sketch» մինի-ալբոմը երկու գլխավոր «Sketch» և «Gold» սինգլներով թողարկվել է 2016 թվականի մարտի 17-ին

2018 թվականի հունվարին Հյոմինը լքել է «MBK Entertainment» լեյբլը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո[14]։ Նրա նպատակը եղել է շարունակել T-ara խմբում իր գործունեությունը[15]։ Մայիսին Հյոմինը միացել է Sublime Artist Agency-ին՝ իր մենակատար կարիերան սկսելու համար Հարավային Կորեայում և Չինաստանում[16][17][18]:։ Օգոստոսի 7-ին պարզվել է, որ Հյոմինը վերադառնալու է նոր նյութերով սեպտեմբերի կեսերին և աշխատել է որպես պրոդյուսեր EXO-ի «Ko Ko Bop», Twice-ի «Dance The Night Away» և այլ երգերի վրա[19]։ Սեպտեմբերի 12-ին Հյոմինը թողարկել է թվային «Mango» անվամբ սինգլը, որին հաջորդել է շոուքեյս[20]։

2019 թվականի հունվարի 20-ին՝ իր երրորդ մինի ալբոմից առաջ, որը, ինչպես սպասվում էր, թողարկվելու էր փետրվարի կեսերին Հյոմինը թողարկել է իր երկրորդ թվային «U Um U Um» սինգլը[21]։ Փետրվարի 20-ին Հյոմինը թողարկել է իր երրորդ «Allure» մինի ալբոմը։ Ալբոմի վերնագիրը նույնպես կոչվում է «Allure (입꼬리)»[22]։

Այլ գործունեությունԽմբագրել

Հագուստի ձևավորումԽմբագրել

2011 թվականի հունիսին T-ARA խմբի «Roly-Poly» երգի վրա աշխատելիս Հյոմինն ինքն է մշակել է ռետրո ոճով իր բեմական զգեստները և կարճ շորտեր, որոնք այդ շրջանում հայտնի էին[23]։

2012 թվականի հունիսին Հյոմինը համագործակցել է հայտնի ոճաբան Քիմ Սունգ-իլի հետ` G-Market-ի համար բացառիկ հագուստի գիծ գործարկելով[24]։ Հյոմինը մասնակցել է 150 հագուստի մշակման և ակտիվորեն մասնակցել է հավաքածուի խթանմանը։

2016 թվականին Հյոմինը դարձել է կոսմետիկայի նոր ապրանքանիշի՝ Brave Brothers-ի դեմքը[25][26]։

Կոսմետիկ ապրանքանիշԽմբագրել

2019 թվականին Հյոմինը համագործակցել է VT Cosmetics-ի և KODI-ի հետ, որպեսզի 2019 թվականի փետրվարի 25-ին գործարկվի նոր կոսմետիկ ապրանքանիշ՝ «MINITT» անվանումով։ Հյոմինը ուղղակիորեն մասնակցել է պլանավորման, նախագծման և զարգացման գործընթացին։

«MINITT» ապրանքանիշի անվանումը «MIN» и «MINUTE» Հյոմինի համադրություն է, ինչը նշանակում է «ընկղմվել MINITT-ի կախարդանքի մեջ այս պահին»։ Բրենդի կարգախոսն է «Նկարիր քո գույնը, նկարիր քո MINITT-ը»։

ՍկավառակագրությունԽմբագրել

Մինի ալբոմներԽմբագրել

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ Արտաքին հղումներ
2011 «Սարսափելի» Յու Ռին գլխավոր դեր [10][27]
2013 «Անիծյալ» Յուն Չժի Հո գլխավոր դեր [12]

ՀեռուստասերիալներԽմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Արտաքին հղումներ
2010 «Իմ աղջիկը՝ Կումիհոն» SBS Բան Սան Նյո Вспомогательная роль [8][28]
2011 «Քեբեք» MBC Չո Յոն [29]
2012 «Հազար տղամարդ» Գու Մի Նո [30]
2015 «Քաղցր գայթակղություն» Naver TV Cast Հյո Չժին Վեբ դորամա [31]

ՄրցանակներԽմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք Արտաքին հզումներ
2011 MBC Drama Awards Լավագույն նոր դերասան «Քեբեք» Հաղթանակ [32]
2017 Yinyuetai V-chart Awards Լավագույն կորեացի արտիստ Sketch Հաղթանակ [33]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2011-06-23 
  4. «원더걸스의 새 멤버로 추천받고 있는 박선영 몇 장의 사진»։ 2007-08 
  5. «KBS '청춘불패', '아이돌 7공주'의 좌충우돌 시골생활 정착기 - 노컷뉴스»։ CBS։ 2009-10-09։ Վերցված է 2017-03-08 
  6. «티아라 효민, 뮤지컬 배우 변신 '진짜진짜 좋아해' 캐스팅 - 아시아경제»։ Asiae.co.kr։ 2009-11-02։ Վերցված է 2017-06-13 
  7. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2011-11-01 
  8. 8,0 8,1 «티아라 효민, '내 여자친구는 구미호'로 연기 데뷔 | 네이트 연예»։ News.nate.com (կորեերեն)։ Վերցված է 2017-06-13 
  9. «티아라 보람→효민 리더교체 "모든 멤버에게 기회줄 것" | 네이트 연예»։ News.nate.com (կորեերեն)։ Վերցված է 2017-06-13 
  10. 10,0 10,1 «[TD포토] 영화 첫 데뷔 티아라 효민 '상큼한 손인사~' | 네이트 연예»։ News.nate.com (կորեերեն)։ Վերցված է 2017-06-13 
  11. «강예원·효민, MBC 금요드라마 발탁» (անգլերեն)։ Վերցված է 2012-06-14 
  12. 12,0 12,1 «T-ara's Hyo-min Stars as Love Messenger in Japanese Flick» (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  13. «T-ara Sub-Unit Set to Spread Wings with Debut Song» (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  14. «[Oh!쎈 초점] "소속사와는 이별, 해체는 NO"...티아라의 2막 시작»։ 2018-01-03 
  15. «[단독Y터뷰] 티아라 4人 변호사 "완전체 활동 불발 사실 아냐…상표권 지킬 것"» 
  16. «[공식입장] 티아라 출신 효민, 새둥지 틀었다.."中 활동 박차"»։ 2018-05-16 
  17. «[공식입장]효민, 솔로 가수 컴백 예고…써브라임아티스트와 전속계약» 
  18. «효민, 써브라임아티스트 에이전시와 전속계약... 솔로 가수 도약»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-11-ին։ Վերցված է 2018-10-24 
  19. «'티아라→솔로' 효민, 9월 컴백 예고···어벤져스 팀 총 출동»։ 2018-08-07 
  20. «효민 "2년6개월만의 솔로 컴백…그동안 바쁘게 보냈다"»։ 2018-09-12 
  21. «티아라 효민, '으음으음'으로 컴백»։ 2018-09-12 
  22. «효민 "'얼루어', 더 알고픈 미스터리 매력 보여주고파"»։ 2019-02-20 
  23. «티아라 효민, 자체제작 '하의실종' 롤리폴리 인형 의상»։ TV Daily։ 2011-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-06-ին։ Վերցված է 2012-05-18 
  24. «티아라 효민, G마켓에 단독샵 오픈»։ Edaily։ 2012-05-18։ Վերցված է 2012-05-18 
  25. «Brave Entertainment to launch their own makeup brand!»։ allkpop։ Վերցված է 2018-10-24 
  26. «T-ara's Hyomin lights up the club in Brave Brothers' new makeup CF»։ allkpop։ Վերցված է 2018-10-24 
  27. «Ghastly Cast (Korean Movie - 2011) - 기생령»։ HanCinema (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  28. «My Girlfriend is a Gumiho Cast (Korean Drama - 2010) - 내 여자친구는 구미호»։ HanCinema (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  29. «Gyebaek Cast (Korean Drama - 2011) - 계백»։ HanCinema (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  30. «The Thousandth Man Cast (Korean Drama - 2012) - 천번째 남자»։ HanCinema (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  31. «[Selfie ★] "우리, 연인같죠?"…효민·현우, 달달한 케미»։ Dispatch։ 2015-06-26։ Վերցված է 2015-06-26 
  32. «MBC드라마 아이돌 불패신화? 신인상 4명 전원 아이돌출신(MBC드라마대상) : 네이트뉴스»։ M.news.nate.com (կորեերեն)։ 2011-12-30։ Վերցված է 2017-06-13 
  33. «"대륙을 접수한다"…티아라, 中 음악제 최우수상»։ Dispatch.co.kr։ 2017-04-09։ Վերցված է 2017-06-13 

Արտաքին հղումներԽմբագրել

Hyomin on IMDb Hyomin at HanCinema Инстаграм Hyomin Твиттер Hyomin