Հմայակ Սահրադյան
Հմայակ Արմենակի Սահրադյան (1925, Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հմայակ Սահրադյան | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Հմայակ Սահրադյանը ծնվել է 1925 թվականին, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ Ավարտել է Ազատանի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որը բանակ մեկնելու կապակցությամբ չի ավարտել։ 1943 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ[1]։
1943-1945 թվականներին ծառայել է կապի հատուկ զորամասում։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է 1943 թվականի օգոստոսին Խարկով քաղաքի ազատագրման համար մղված մարտերում։ Կռվել է տարբեր ռազմաճակատներում մինչև պատերազմի հաղթական ավարտը։ Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար», «Բելգրադի ազատագրման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։
1948 թվականին Սահրադյանը զորացրվել է բանակից և Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Ազատան գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար[1]։
Պարգևներ խմբագրել
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
- «Բելգրադի ազատագրման համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ