Հմայակ Հարությունյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հարությունյան (այլ կիրառումներ)

Հմայակ (Համո) Ավետիսի Հարությունյան (մարտի 12, 1906(1906-03-12)[1][2], Լամզկերտ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հոկտեմբերի 28, 1981(1981-10-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու (1939 թվական), պրոֆեսոր (1966 թվական), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954 թվական)։

Հմայակ Հարությունյան
Ծնվել էմարտի 12, 1906(1906-03-12)[1][2]
Լամզկերտ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 28, 1981(1981-10-28)[2] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[2] և Շիրակի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[1][2] (1939)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Համո Հարությունյանը ծնվել է 1906 թվականի մարտի 12-ին Վանի նահանգի Վանա լճից ոչ հեռու գտնվող Լամզկերտ գյուղում։ Վաղ հասակից զրկվել է հորից և մնացել մոր խնամքին։ 1915 թվականի ապրիլին փոքրիկ Հմայակը մոր և եղբայրների հետ փախչելով Լամզկերտից, պատսպարվել են Վան քաղաքում։ 1915 թվականի հուլիսին, Հմայակը մոր և եղբայրների հետ անցնում է Պարսկաստան, այնուհետև՝ Իրաք, ապա տեղափոխվում Կովկաս՝ Երևանի նահանգ. ընտանիքը ծանր պայմաններում ապրել է նախ Էջմիածնում, ապա՝ Երևանում։ 1925 թվականին Հմայակ Հարությունյանը ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն թվականին էլ նշանակվել է Նոր Ախտայի (Հրազդան) շրջանի Գյումուշ և Արզաքանդ (Արզական) գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և դպրոցի վարիչ։

1929 թվականին ընդունվել, 1933 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1933-1936 թվականներին ուսումնառել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդի պատմություն» մասնագիտությամբ։ 1934-1951 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1933-1981 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1934-1938 թվականներին և 1940-1950 թվականներին եղել է պատմության ֆակուլտետի դեկան, 1935-1957 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1933-1952 թվականներին և 1957-1965 թվականներին աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1936-1942 թվականներին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտում[3][4]։

1940 թվականին Հմայակ Հարությունյանը նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ինստիտուտի գիտական աստիճաններ և կոչումներ շնորհող մասնագիտացված առաջին խորհրդի գիտական քարտուղար։ Միաժամանակ ստանձնել է ՀԽՍՀ Ժողկոմխորհին կից Հայկական հին ձեռագրերի հրատարակման հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ 1945 թվականի ամռանը, երբ խորհրդային կառավարության կողմից օրակարգի հարց էր դարձել Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պահանջը, Հմայակ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր շտաբին կից Արևմտյան Հայաստանի տարածքների նվաճման գլխավոր մասնագետ-խորհրդական։

Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը՝ Արշակունյաց թագավորությանը, V դարի հայ ազատագրական շարժումներին, արաբական խալիֆայության տիրապետությանը, Բագրատունյաց թագավորությանը և այլն։

Զբաղվել է միջնադարյան Հայաստանի (Արշակունյաց թագավորության, 5-րդ դարի հայ ազատագրական շարժումների, արաբ, խալիֆայության տիրապետության, Բագրատունյաց թագավորության) պատմությամբ։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Հմայակ Հարությունյանի մանկավարժական և գիտական գործունեության շուրջ 50 տարիներն առնչվում են Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հետ, որտեղ նա վարել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի առաջին վարիչի (1934-1937, 1940-1950) և պատմության ֆակուլտետի առաջին դեկանի (1936-1950) պաշտոնները։

Հմայակ Հարությունյանը շուրջ կես դար շարունակ դասավանդել է հանրապետության բարձրագույն կրթօջախներում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում, Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում և այլուր։

Աշխատություններ խմբագրել

1939 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սասունցի Դավիթ» էպոսի դարաշրջանը» թեմայով։

1930-60-ական թվականներին լույս են տեսել Հմայակ Հարությունյանի « «Սասունցի Դավիթ» էպոսի դարաշրջանը», «Հայոց գրերի ստեղծման պատմությունը», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի էջերից», «Հայաստանը արաբական տիրապետության ժամանակ», «Հայաստանը Արշակունիների ժամանակ», «Իսրայել Օրի», «Հայաստանը 9-11-րդ դարերում», «Հայ ազատագրական պայքարը պարսկական տիրապետության դեմ 5-րդ դարում», «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի ստեղծումը», «Ավարայրի ճակատամարտը», «Վարդանանց պատերազմը», «Հայաստանը 6-րդ դարում և 7-րդ դարի առաջին կեսին» և այլ աշխատություններ։

Համո Հարությունյանը մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին, Երևանում։

Կոչումներ խմբագրել

1940 թվականին Հմայակ Հարությունյանին շնորհվել է դոցենտի կոչում։ 1966 թվականին Հմայակ Հարությունյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի պատմություն։ (Հնագույն շրջան)։ Առաջադրություն N 1, Հեռակա մանկավարժական տեխնիկում ՀԽՍՀ, Երևան , Տպարան Վաղարշապատում, 1935 (համահեղինակ)։
  • Հայ ժողովրդի պատմության ծրագրի նախագիծ։ Երևան, Ուսուցիչների որակավորման ինստիտուտի հրատարակչություն, 1938[5]։
  • Հայոց գրերի ստեղծման պատմությունը։ Երևան, Մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1940[6]։
  • Ծրագիր հայ ժողովրդի պատմության։ Երևան, Մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1940։
  • История армянского народа: [ Учеб. пособие для сред. шк. ] / АН Арм. ССР, Ин-т истории. Ереван, Изд-во АН АрмССР, 1944:
  • Հայաստանը Արշակունիների ժամանակ։ 1-429 թվականներ։ Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1945 (համահեղինակ)[7]։
  • Իսրայել Օրի։ Նյութեր ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար։ Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատ., 1945[8]:
  • Հայաստանն արաբական խալիֆաթի տիրապետության ժամանակ։ (640-856), Երևան, ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946 (համահեղինակ)[9]։
  • Վարդանանց պատերազմը։ Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1947 (համահեղինակ)[10]։
  • Իսրայել Օրի։ Նյութեր ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար։ Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1951[11]։
  • Հայաստանը Արշակունիների ժամանակ։ 1-429 թվականներ։ Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն , 1951 (համահեղինակ)[12]։
  • Հայ ազատագրական պատերազմները պարսկական տիրապետության դեմ հինգերորդ դարում։ 481-484 թվականների ապստամբությունը։ Լեկցիաներ, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1958[13]:
  • Հայաստանը VI դարում և VII դարի առաջին կեսին։ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1959[14]:
  • Մեսրոպ Մաշտոցը և հայերեն գրերի ստեղծումը։ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1959 (համահեղինակ)[15]։
  • Հայաստանը IX-XI դարերում։ Հարությունյան Համո Ավետիսի, Երևան, Հայպետհրատ, 1959[16]։
  • Ավարայրի ճակատամարտը և հայ ազատագրական պատերազմները պարսկական տիրապատության դեմ V դարում։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962 (համահեղինակ)[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, (է 634-635)։
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  5. Հարությունյան, Համո Ավետիսի; Ուսուցիչների որակավորման ինստիտուտ ՀԽՍՀ, eds. (1938). Հայ ժողովրդի պատմության ծրագրի նախագիծ. Յերևան: Ուսուցիչն. վորակ. ին-տ. հրատ.(չաշխատող հղում)
  6. Հարությունյան, Համո Ավետիսի (1940). Հայոց գրերի ստեղծման պատմությունը. Յերևանի պետական մանկավարժական ինստիտուտ ՀԽՍՀ. Յերևան: Մանկ. ին-տի հրատ.
  7. Հարությունյան, Համո Ավետիսի (1945). Հասրաթյան, Մորուս Ստեփանի (ed.). Հայաստանը Արշակունիների ժամանակ։ 1-429 թ.թ. Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀՍՍՌ. Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ.(չաշխատող հղում)
  8. Հարությունյան, Համո Ավետիսի (1945). Իսրայել Օրի։ Նյութեր ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար. Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀՍՍՌ. Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ.(չաշխատող հղում)
  9. Հարությունյան, Համո Ավետիսի (1946). Պողոսյան, Սերոբ Պողոսի (ed.). Հայաստանն արաբական խալիֆաթի տիրապետության ժամանակ։ 640-856. Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀՍՍՌ. Երևան: ՀՍՍՌ պետ. հեռակա մանկ. ին-տի հրատ.(չաշխատող հղում)
  10. Հարությունյան, Համո Ավետիսի (1947). Պողոսյան, Սերոբ Պողոսի (ed.). Վարդանանց պատերազմը. Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀՍՍՌ. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  11. Հարությունյան, Համո Ավետիսի (1951). Իսրայել Օրի։ Նյութեր ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ուսանողների համար. ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն.
  12. Հարությունյան, Համո Ավետիսի (1951). Հասրաթյան, Մորուս Ստեփանի (ed.). Հայաստանը Արշակունիների ժամանակ։ 1-429 թ.թ. ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Հեռակա մանկ. ին-տի հրատ.
  13. Հարությունյան, Համո Ավետիսի (1958). Հայ ազատագրական պատերազմները պարսկական տիրապետության դեմ հինգերորդ դարում։ 481-484 թթ. ապստամբ.: Լեկցիաներ. Օգնություն հեռակայողներին. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  14. Հարությունյան, Համո Ավետիսի (1959). Հայաստանը VI դարում և VII դարի առաջին կեսին. Օգնություն հեռակայողներին. Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
  15. Հարությունյան, Համո Ավետիսի (1959). Միրզոյան, Ա (ed.). Մեսրոպ Մաշտոցը և հայերեն գրերի ստեղծումը. Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀՍՍՌ. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)
  16. Հարությունյան, Համո Ավետիսի (1959). Հայաստանը IX-XI դարերում. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  17. Հարությունյան, Համո Ավետիսի (1962). Մաթևոսյան, Արտաշես Սիմոնի (ed.). Ավարայրի ճակատամարտը և հայ ազատագրական պատերազմները պարսկական տիրապատության դեմ V դարում. Երևան: Հայպետուսմանկհրատ.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Արմեն Կարապետյան «Ականավոր հայագետը, մանկավարժն ու հասարակական գործիչը» (Պրոֆ. Հմայակ Հարությունյանի ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2007, էջ 286-288
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 321  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Հարությունյան (պատմաբան)» հոդվածին։