Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հարությունյան (այլ կիրառումներ)

Հմայակ Ավագի Հարությունյան (մարտի 16, 1897(1897-03-16), Տամբատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1962(1962-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, քիթկոկորդականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։

Հմայակ Հարությունյան
Ծնվել էմարտի 16, 1897(1897-03-16)
ԾննդավայրՏամբատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 21, 1962(1962-05-21) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԴոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունotolaryngologist
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1939) և պրոֆեսոր (1940)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939-1958 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի իր նախաձեռնությամբ կազմակերպված քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչը, միաժամանակ, 1941-1944 թվականներին՝ հանրապետական կլինիկական 1-ին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1945-1948 թվականներին՝ ԵԲԻ բուժական ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են վերին շնչառական ուղիների, քթի, կերակրափողի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և բուժման հարցերին։ Հայաստանի քիթկոկորդականջաբանների հանրապետական բժշկական ընկերության նախագահ (1940-1957)։ Հարությունյանի անունով է կոչվում ԵԲԻ քիթկոկորդականջաբանության կլինիկան։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Հարությունյան» հոդվածին։