Հիրիկ պարկային
Հիրիկ պարկային | |
![]() Հիրիկ պարկային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ պարկային (I. germanica) |
Միջազգային անվանում | |
Iris germanica |
Հիրիկ պարկային (լատին․՝ Iris germanica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, որը բնության մեջ այլևս չի հանդիպում, ոչնչացել է և պահպանվել է միայն մշակության մեջ։ Պարտիզագործության բնագավառում տարածված հիրիկի հազարավոր տեսակներ ստացվել են այս տեսակից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/42/Deutsche_Schwertlilie_%28Iris_%C3%97_germanica%29_im_Garten.jpg/270px-Deutsche_Schwertlilie_%28Iris_%C3%97_germanica%29_im_Garten.jpg)
Նկարագրություն
խմբագրելՀիրիկի տերևները հիմնականում արմատամերձ են, երկշարք, թրանման կամ գծանման։ Ծաղիկները գտնվում են ճյուղավորված ծաղկակիրների վրա։ Ծաղկապատը կազմված է փոքրիկ խողովակից և վեց պսակաթերթիկներից, որոնցից ներքին երեքը դեպի ցած են հակված, իսկ վերինները ուղղաձիգ դիրք են գրավում՝ հաճախ ծայրով շփվելով մեկը մյուսի հետ։ Դրանց գունավորումը խիստ բազմազան է։ Ծաղկում է գարնանը կամ ամռան առաջին կեսերին։ Լուսասեր է, սակայն երիտասարդ բույսերը ավելի լավ են աճում կիսաստվերում։ Պահանջկոտ չէ հողային պայմանների նկատմամբ, բայց լավ է աճում սննդանյութերով հարուստ, կավային հողերում։ Արարատյան դաշտի պայմաներում առատ ոռոգման կարիք է զգում։ Լավ է աճում և առատորեն ծաղկում է հողը պարարտացնելու դեպքում։ Բազմանում է կոճղարմատները բաժանելու եղանակով, գարնանը կամ ամռան վերջում։ Սերմերով բազմացնում են միայն սելեկցիոն նպատակներով։ Թուփը նույն տեղում առանց բաժանելու 3-4 տարուց ավելի չի կարելի թողնել։ Հակառակ դեպքում՝ ծաղկումը աստիճանաբար նվազում է, իսկ ծաղիկները մանրանում են։ Պիտանի է բոլոր տիպերի ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ պարկային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ պարկային» հոդվածին։ |