Հրիրկ մուսուլմանական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հրիրկազգիներ
Տեսակ Հրիրկ մուսուլմանական
Լատիներեն անվանում
Iris musulmanica


Հիրիկ մուսուլմանական (լատին․՝ Iris musulmanica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Ցողունն ունի 40-90 սմ բարձրություն։ Տերևները նեղ են, գծային, ցողունից կարճ։ Ծաղիկները 3-5 հատ են, բաց կապույտ կամ դժգույն, հազվադեպ՝ սպիտակավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է Երևանի (Մխչյան, Զանգիբասար, Ռեանլու, Մասիս, Արարատ, Սուրենավան գյուղերի շրջակայք) և Ապարանի (Արայի լեռ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, ինչպես նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ 700-1500 մ բարձրությունների վրա, աղիավուն ճահիճներում, խոնավ աղակալած մարգագետիններում, ոռոգիչ ջրանցքների ափերին։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը աճում է «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձանի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ մուսուլմանական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ մուսուլմանական» հոդվածին։