Հիվանդասենյակ № 6 (ֆիլմ, 1978)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիվանդասենյակ № 6 (այլ կիրառումներ)

«Հիվանդասենյակ № 6» (սերբխորվ.` Paviljon VI), ռեժիսոր Լուչիան Պինտիլիեի հարավսլավական ֆիլմը` նկարահանված 1978 թվականին: Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի «Հիվանդասենյակ № 6» պատմվածքի վրա: 1979 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնին «Հատուկ հայացք» ծրագրում[2]:

Picto infobox cinema.png
Հիվանդասենյակ № 6
Paviljon VI
ԵրկիրFlag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
Ժանրդրամա[1]
ՀիմքՀիվանդասենյակ № 6
Թվական1978
Լեզուսերբերեն
ՌեժիսորԼուչիան Պինտիլիե[1]
Սցենարի հեղինակԱնտոն Չեխով
ԴերակատարներԶորան Ռադմիլովիչ, Լյուբա Տադիչ, Սլոբոդան Պերովիչ, Սլավկո Սիմիչ, Պավլե Վուիսիչ, Դուշան Վուիսիչ, Ստևո Ժիգոն և Դրագոմիր Չամիչ
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Տևողություն97 րոպե

ԴերերումԽմբագրել

  • Սլոբոդան Պերովիչ` քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագին
  • Զորան Ռադմիլովիչ` բուժվող հիվանդ Իվան Դմիտրիչ Գրոմով
  • Սլավկո Սիմիչ
  • Լյուբա Տադիչ
  • Դրագոմիր Չամիչ
  • Դուշան Վուդիշիչ
  • Պավլե Վուիսիչ` պահակ Նիկիտա
  • Ստևո Ժիգոն

ՍյուժեԽմբագրել

Հիվանդանոցային մասնաշենքերից մեկում կա հիվանդասենյակ 6-րդ համարով, որը նախատեսված է հոգեկան հիվանդների համար: Հիվանդասենյակում պառկած են հինգ մարդ, դրանց մեջ Մոիսեյկան և նախկին դատական կատարածու Իվան Դմիտրիչ Գրոմովը: Ցարական Ռուսաստանի գավառական բժիշկ Անդրեյ Եֆիմովիչ Ռագինը այդ հիվանդասենյակում հանդիպում է բուժվող հիվանդ Գրոմովին: Տարված Գրոմովի խռովահույզ ոգով և նրա խելացի դատողություններով, բժիշկը նրա հետ երկար ժամանակ էր անցկացնում: Բժշկի հիվանդասենյակ այցելությունները դառնում են ամենօրյա, իսկ նրանց զրույցները Գրոմովի հետ Անդրեյ Եֆիմիչի վրա խորը տպավորություն են թողնում: Բժիշկը ծաղրանքի է ենթարկվում կոլեգաների կողմից: Ֆիլմի իրադարձությունները դանդաղ են տեղի ունենում, ինչպես Չեխովի ամբողջ դրաման: Շեշտը դրվում է ոչ միայն գլխավոր հերոսի մտքերի վրա, այլ նաև պրոբլեմների, որոնք նա անկարող է լուծել: Ֆիլմի սյուժեն հիմնված է Չեխովի համանուն դրամայի վրա:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0174108/
  2. «Festival de Cannes: Paviljon VI»։ festival-cannes.com։ Վերցված է 25 May 2009