Հիշամ Կանդիլ
Հիշամ Կանդիլ (արաբ․՝ هشام قنديل, սեպտեմբերի 17, 1962, Բենի Սուեյֆ, Եգիպտոս), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետը 2012 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2013 թվականի հուլիսը[1]։
Հիշամ Կանդիլ արաբ․՝ هشام محمد قنديل | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Բենի Սուեյֆ, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան, Յուտա նահանգի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եգիպտոսի վարչապետ և Minister of Public Works? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՀաշիմ Կանդիլը ծնվել է 1962 թվականին։ Սովորել է Կահիրեի համալսարանում, որտեղ 1984 թվականին ստացել է բակալավրի աստիճան ինժեներության ոլորտում։ Ուսումը շարունակել է Ամերիկայում, որտեղ 1988 թվականին Յուտ նահանգի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան ոռոգման և դրենաժի ոլորտում և դոկտորական աստիճան` կենսաբանական և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում Հյուսիսային Կորոլինա նահանգի համալսարանում 1993 թվականին[2][3][4]։
Զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ։ Քամալ ալ-Գանզուրիի ժամանակավոր կառավարությունում զբաղեցրել է ոռոգման և ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնը[2]։
2012 թվականի հուլիսի 24-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Կանդիլին դարձրել է վարչապետ[5]։ Օգոստոսի 2-ին կառավարությունը երդում է տալիս։
Ռազմական հեղափոխման արդյունքում, Եգիպտոսում 2013 թվականի հուլիսի իրադարձություններից հետո, Կանդիլը դադարում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը[1]։
Հիշամ Կանդիլը ամուսնացած է, ունի հինգ դուստր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Действующий премьер-министр Египта ушёл в отставку / РИА-Новости, 8 июля 2013
- ↑ 2,0 2,1 2,2 Профиль Хишама Кандиля Արխիվացված 2010-11-25 Wayback Machine на сайте Кабинета министров Египта(անգլ.),(արաբ.)
- ↑ Egypt’s president Mohamed Morsi chooses little-khown Hesham Kandil as prime minister / Washington Post, 27 июля 2012.
- ↑ NC State Alumnus Named Egyptian Prime Minister — статья на сайте государственного университета Северной Каролины(անգլ.)
- ↑ Lenta.ru:Президент Египта назначил премьер-министра
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль Хишама Кандиля на сайте Кабинета министров Египта(անգլ.),(արաբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշամ Կանդիլ» հոդվածին։ |