Հին քաղաք (Վիլնյուս)
Հին քաղաք (լիտ.՝ Vilniaus Senamiestis, լեհ.՝ Stare Miasto w Wilnie, բելառուս․՝ Стары горад у Вільні), թաղամաս Վիլնյուսում, քաղաքի հնագույն մասը Վիլիա գետի ձախ ափին։ Ձգվում է Ամրոցի բլրից, Գեդիմինի աշտարակից մինչև Մայր տաճարի հրապարակ և Սուրբ Ստանիսլավի տաճար։
Հին քաղաք (Վիլնյուս) | |
անգլ.՝ Vilnius Old Town* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Լիտվա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1994 (18-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Արևելյան Եվրոպայի քաղաքային խոշոր համալիրներից է, որ ձևավորվել են միջնադարից։ Զբաղեցնում է 3.59 կմ² (395 հա) մակերես։ Ընդգրկում է 74 թաղամաս, 70 փողոց ու նրբանցք, 1.487 շենք, որոնց ընդհանուր մակերեսը 1.497.000 մ² է։ Միահարկ շենքերը կազմում են ընդհանուր մակերեսի 6.4 %-ը, երկհարկ շինությունները՝ 35.5 %-ը, եռահարկները՝ 42.1 %-ը, քառահարկ շենքերը՝ 12.5 %-ը, և հինգհարկանի շենքերը՝ 3.5 %-ը։
Լիտվայի մայրաքաղաքի ամենահին հատվածը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում՝ արտացոլելով քաղաքի պատմությունը և մշակութային տարբեր ազդեցությունները։ Ճարտարապետական տարբեր ոճերի (գոթիկա, վերածնունդ, բարոկկո, կլասիցիզմ, մոդեռն) շինությունները Հին քաղաքում գտնվում են իրար հարևանությամբ՝ լրացնելով մեկը մյուսին։ Հին քաղաքում կան կաթոլիկ, լյութերական և ուղղափառ եկեղեցիներ, թանգարաններ, ուսումնական հաստատություններ, հյուրանոցներ, խանութներ, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններ։
Հին քաղաքն ընդգրկված է Լիտվայի Հանրապետության մշակութային արժեքների ցանկում որպես ազգային նշանակության օբյեկտ (կոդ 16073)[1]։ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ընդունելով Հին քաղաքի ինքնատիպությունն ու արժեքը, 1994 թվականին այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Նկարագրություն
խմբագրելՀին քաղաքում են գտնվում Ամրոցի բլուրը՝ Գեդիմինի աշտարակով, որը Վերին ամրոցից պահպանված կառույց է։ 1960 թվականից աշտարակում գործում է ցուցադրություն՝ նվիրված քաղաքի պատմությանը։ Վերևում կա դիտահրապարակ, որտեղից բացվում են Հին քաղաքի ու Վիլիա գետի հովտի գողտրիկ տեսարաններ։
Ամրոցի հրապարակի ստորոտին գտնվում է Մայր տաճարի հրապարակը՝ Գեդիմին իշխանի արձանով, Սուրբ Ստանիսլավի մայր տաճարով և զանգակատնով։ Տաճարի հարևանությամբ գտնվում է Լիտվայի մեծ իշխանների պալատը, որը վերականգնվում է 2002 թվականից։ 2009 թվականի հուլիսի 6-ին 15 պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացել է Լիտվայի իշխանների՝ վերականգնված, սակայն վերջնականապես ավարտին չհասցված պալատի խորհրդանշական բացման արարողությունը։ 2013 թվականի հուլիսի 6-ին այցելությունների համար բացվել են Լիտվայի մեծ իշխանների պալատի Ազգային թանգարանի չորս մասնաշենքերից երկուսը[2][3]։
Մայր տաճարի հրապարակից մինչև Վիլիա գետի բաժանումը քաղաքի կենտրոնն արևելքից արևմուտք հատում է Գեդիմինի պողոտան (Gedimino prospektas, XIX դարում կոչվել է Գեորգիևյան պողոտա, Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Միցկևիչի պողոտա, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Ստալինի, այնուհետև Լենինի պողոտա)։ Նրա մի մասը մի քանի հին փողոցների հետ (Տոտորյու (Totorių), Օդմինյու (Odminių), Վիլնյուս (Vilniaus)) ներառված է Հին քաղաքի տարածքում։
-
Աստվածամոր տաճար
-
Սուրբ Կազիմիրի տաճար
-
Բրամա
Մայր տաճարի հրապարակից ոչ հեռու գտնվում է Սիմոնաս Դաուկանտասի պողոտան (19-րդ դարում՝ Պալատի հրապարակ, այնուհետև՝ Մուրավյովի հրապարակ, միջպատերազմյան տարիներին՝ Նապոլեոնի հրապարակ, Երկրորդ աշխարհամարտից հետո` Կուտուզովի հրապարակ), որտեղ աչքի են ընկնում Նախագահական պալատի շքեղ ճակատամասը, Սուրբ Խաչ մատուռը և Վիլնյուսի համալսարանի մասնաշենքերը։
-
Ստիկլյու փողոց
-
Դոմինիկոնու փողոց
-
Շիլտադարժյո փողոց
-
Սկապո փողոց
Մայր տաճարի հրապարակից դեպի Ռատուշայի հրապարակ այնուհետև մինչև քաղաքային պատերի դարպասներ տանում է Պիլես (Pilies, Zamkowa) հին փողոցը, որի շարունակությունն են Դիջյոյի (Didžioji, Wielka) և Աուշրոս վարտու (Aušros vartų, Ostrobramska) փողոցները։
Պիլեսը, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ ներկայումս, մնում է Հին քաղաքի գլխավոր զարկերակը։ Այն աչքի է ընկնում սրճարանների, թանգարանների, պատկերասրահներ, առևտրի կենտրոնների ու հուշանվերների խանութների առատությամբ։ Ձախ կողմից կամարի հետևում, որը միավորում է անկյունային տները, սկսվում է Բերնադինու փողոցը (Bernardinų gatvė, Zaułek Bernardyński): Այն տանում է դեպի Սուրբ Միքայելի, Սուրբ Աննայի և Սուրբ Ֆրանցիսկս Ասսիզեցու տաճարներ՝ ֆրանցիսկյան մենաստանով։ Սուրբ Աննայի՝ գոթական ոճի եկեղեցուց ոչ հեռու՝ Բերնարդինյան եկեղեցու մոտ է գտնվում բանաստեղծ Ադամ Միցկևիչի արձանը։ Բերնադինի կամուրջը, որը կառուցված է կարմիր աղյուսից, մանրահատակ է հիշեցնում։ Երկու կողմերում կան երկհարկ բնակելի հին տներ, որոնց մի մասն ունի հարթ պատեր. դրանք հակադրություն են կազմում ամեն քայլի բացվող հեռանկարի հետ, որտեղ աչքի են ընկնում կղմինդրե տանիքները, բարոկկո չճի պորտալները և հետևի պլանում երևացող շենքերը։
Բերնարդինու և Շիլտադարժյո փողոցների անկյունում գտնվում է կոմս Օլիզարների նախկին պալատը։ Այն ձեռք է բերվել 1762 թվականին Մ. Լոպացինսկու կողմից և վերակառուցվել ճարտարապետ Յոհան Քրիստոֆ Գլաուբիցի նախագծով։ Աշխատանքներն իրականացվել են ճարտարապետ Անդրիսի (մահացել է 1765 թվականին), այնուհետև Ֆրեզերի կողմից։ Կղմինդրե տանիքով երկհարկ շինության առաջին հարկը պատված է գորշ, իսկ երկրորդ հարկը՝ ավելի մուգ սալիկներով, որոնցում աչքի են ընկնում պատուհանների սպիտակ շրջանակները և այլ դետալներ։ Բերնարդինու փողոցի շենքերի ճակատամասերը մի փոքր թեքվածք ունեն։ 19-րդ դարի երկրորդ կեսին տունը պատկանել է գրքի հրատարակչությամբ զբաղվող Զավադսկի ընտանիքին։ Ներկայումս Օլիզարների պալատում հյուրանոց է գործում։
Շենքի դիմաց գտնվում է տուն, որտեղ 1822 թվականից ապրել է Ադամ Միցկևիչը, որ վերադարձել էր Կաունասից։ Պոետն այստեղ է ավարտել իր «Գրաժինա» (Grażyna) պոեմը՝ պատրաստելով հրատարակել այն։ Բակ տանող դարպասների վերևում կա հուշատախտակ՝ կարճառոտ գրությամբ։ Միցկևիչի նախկին բնակարանի երեք սենյակներում ձևավորվել է թանգարան, որը պատկանում է Վիլնյուսի համալսարանին։
Հին քաղաքի թաղամասում, որը գտնվում է Պիլես փողոցից և նրանից աջ գտնվող Սկապո փողոցի միջև, գտնվում է Վիլնյուսի համալսարանի համալիրը, որը ձևավորվել է 1570 թվականից և ներկայումս իր մեջ է ներառում ներքին 13 բակերը և Սուրբ Հովհաննեսի մատուռը՝ 68 մ բարձրությամբ զանգակատնով[4]։
-
Բերնարդինյան մենաստան
-
Պարասկևես եկեղեցի
-
Ռատուշա
-
Ռատուշայի հրապարակ
Դեպի ռատուշա և Ռատուշայի հրապարակ են դուրս գալիս Ստիկլյու (Stiklių, Ապակյա), Վոկեչյու (Vokiečių, Գերմանական), Ռուդնիկու(Rūdninkų), Արկլյու (Arklių), Սավիչյաուս(Savičiaus) փողոցները։
Ռատուշայի հրապարակում խոյանում է ռատուշայի շենքը՝ կլասիցիզմի ոճով։ Ռատուշայից ոչ հեռու գտնվում է Սուրբ Կազիմիրի մատուռը, որը բազմիցս վերանորոգվել է՝ սկսած 17-րդ դարից։ Աուշրոս փողոց են դուրս գալիս Սուրբ Երրորդության բազիլիկ մատուռն ու մենաստանը, ուղղափառ Սուրբ Հոգու եկեղեցին՝ վիլնյուսցի նահատակներ Անտոնի, Յոհանի և Եվստաֆի մասունքներով։ Փողոցը ձգվում է դեպի բարոկկո ոճով կառուցված Սուրբ Թերեզայի եկեղեցի, որտեղ պահվում է Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vilniaus senamiestis». Kultūros vertybių registras (լիտվերեն). Kultūros paveldo departamentas prie Kultūros ministerijos. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Дворец правителей Великого Княжества Литовского». Vilnius tourism. Вильнюсский информационный туристический центр. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Важнейшие даты». Национальный музей Дворец великих князей литовских. Nacionalinis muziejus Lietuvos Didžiosios Kunigaikštystės valdovų rūmai. 2013 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Lietuvos TSR istorijos ir kultūros paminklų sąvadas. 1: Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija, 1988. P. 542(լիտվ.)
Գրականություն
խմբագրել- А. Папшис. Вильнюс. Вильнюс: Минтис, 1977
Արտաքին հղումներ
խմբագրել- Հին քաղաքը փոստային նամականիշներում
- Վիլնյուս Հին քաղաք, ճամփորդություն Լիտվայով Արխիվացված 2018-10-28 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին քաղաք (Վիլնյուս) կատեգորիայում։ |