Հիներ Սալեեմ (քրդերեն` هونه‌ر ساله‌م), Huner Salim, մարտի 9, 1964(1964-03-09)[1] կամ մարտի 9, 1965(1965-03-09)[2], Իրաքյան Քուրդիստան, Իրաք), քուրդ կինոռեժիսոր։

Հիներ Սալեեմ
Ծնվել էմարտի 9, 1964(1964-03-09)[1] (60 տարեկան) կամ մարտի 9, 1965(1965-03-09)[2] (59 տարեկան)
ԾննդավայրԻրաքյան Քուրդիստան, Իրաք
Քաղաքացիություն Իրաք և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան
Պարգևներ
IMDbID ID 0757954

Կենսագրություն խմբագրել

17 տարեկանում հեռացել է Իրաքից և բնակություն հաստատել Իտալիայում, որտեղ հաճախել է դպրոց և ավարտել է համալսարան։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրում և ստեղծագործում է։

1992 թվականին՝ Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո, գաղտնի նկարահանել է Իրաքի քրդերի կենսապայմանները, որը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում։ 1998 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ Vive la mariée... et la libération du Kurdistan, 2000 թվականին՝ երկրորդ ֆիլմը՝ Passeurs de rêves, 2003 թվականին՝ երրորդը՝ Vodka Lemon, որը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է Սան Մարկո մրցանակի։ 2005 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Chevalier des Arts et Lettres տիտղոսին։ «Հորս հրացանը» խորագրով նրա հուշերը տպագրվել են ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, թամիլերեն[4]։

2013 թվականին նկարահանել է My Sweet Pepperland ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Un Certain Regard անվանակարգում[5]։ Այս ֆիլմի համար Սալեեմը ներկայացվել է Asia Pacific Screen Asia Pacific Screen ռեժիսորական նվաճումների մրցանակի[6]։

Կինոնկարներ խմբագրել

Որպես ռեժիսոր և սցենարիստ

  1. Vive la mariée... et la libération du Kurdistan (1997)
  2. Passeurs de rêves (2000)
  3. Absolitude (2001) (TV)
  4. Vodka Lemon (2003)
  5. Kilomètre zéro (2005)
  6. Dol (2007)
  7. Les Toits de Paris (2007) (English Title։ Beneath the Rooftops of Paris)
  8. Si tu meurs, je te tue (2011)
  9. My Sweet Pepperland (2013)

Երկեր խմբագրել

  1. «Հորս հրացանը. մանկություն Քուրդիստանում», ֆրանսերենից թարգմանել է Կատերին Թեմերսոնը, 112 pp., Farrar, Straus and Giroux. January 2005, ISBN 0-374-21693-2.
  2. To doufeki tou patera mou, ֆրանսերենից թարգմանել է Էֆի Կորոմիլան, 181 pp., Okeanida,Athens, February 2004, ISBN 960-410-324-5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2014
  4. «அப்பாவின் துப்பாக்கி -ஹினெர் சலீம்». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  5. «2013 Official Selection». Cannes. 2013 թ․ մայիսի 6. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  6. «Winners & Nominees 2013». asiapacificscreenacademy.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.