Արթուր Սմոլյանինով

ռուս դերասան

Արթուր Սմոլյանինով (հոկտեմբերի 27, 1983(1983-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասան։

Արթուր Սմոլյանինով
ռուս.՝ Артур Сергеевич Смольянинов
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1983(1983-10-27) (40 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԵրկերCitizen Poet?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինԴարյա Մելնիկովա
 Artur Smolyaninov Վիքիպահեստում

Արթուր Սմոլյանինովը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 27–ին Մոսկվայում։ Մայրը՝ Մարիա Վլադիմիրովնան, նկարչուհի էր և նկարչության ուսուցչուհի։ Արթուրի կնքահայրը Իվան Օխլոբիստինն էր[1]։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Մոսկվայի մարզի Կորոլյով քաղաքում։ Արթուրն ունի երկու փոքր եղբայր և քույր։ Իր խորթ եղբայր Եմելյան 19 տարվա ազատազրկման է դատապարտվել ազգայնական հողի վրա սպանություններին և հարձակումներին մասնակցելու համար[2][3]։ Նրա և իր հանցակիցների զոհերից մեկը եղել է գործարար Հուսամ Ալ Հալիդի որդի Ալանը[4]։

Նրա մուտքը կինոաշխարհ բացել է Վալերի Պրիյոմիխովը[5]։ «Ով, եթե ոչ մենք» ֆիլմը թողարկվել է 1998 թվականին, իսկ նկարահանումների ժամանակ Արթուրը եղել է 14 տարեկան։ Հանդիպումը Պրիյոմիխովի հետ արմատապես փոխում է Արթուրի կյանքը՝ փոխելով այլ ուղղությամբ։ Պրիյոմիխովի մահը Արթուրը շատ ծանր է տանում։ «Ով, եթե ոչ մենք» ֆիլմը ճանապարհ է բացում նրա կարիերայի համար։ Ֆիլմից հետո հաջողությունը չի լքում երիտասարդ դերասանին։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 16 տարեկանում, առաջին հայտով ընդունվում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական բաժնի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 2004 թվականին, ավարտելով այն, արդեն կինոյում և հեռուստատեսությունում տասնյակ աշխատանք ուներ։

«Ով, եթե ոչ մենք» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո խաղում է «Տրիումֆ» ֆիլմում։ Հայտնի դերասանին լայն ճանաչում է բերել նաև «Իններորդ վաշտ» աֆղանական պատերազմի մասին ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է Օլեգ Լյուտաևին։

2006 թվականին Արթուր Սմոլյանինովը ընդունվել է «Սովրեմեննիկ» թատրոնի թատերախումբ։ Դիպլոմային ներկայացումներում « Ընտանեկան իրավիճակներ» հաղորդմանը մարմնավորել է հոր կերպարը։

Արտիստի ներկայիս խաղացանկում ներառված են Անտոն Չեխովի «Երեք քույրեր», Լեոնիդ Ֆիլատովի «Եվս մեկ անգամ մերկ թագավորի մասին», Օլեգ Բոգաևի և Կիրիլ Սերեբրեննիկովի «Անտոնի և Կլոեպատրա» (Շեքսպիրի մոտիվներով), Մորիս Մետերլինկի «Մալեն» ստեղծագործությունները։

2012 թվականին դուրս եկավ «Սամարա» անունով սերիալը, որում Արթուր Սմոլյանինովը խաղացել է գլխավոր դեր՝ շտապ օգնության բժիշկ՝ Օլեգ Սամարին։ Այնուհետև 2014 թվականին դուրս է գալիս սերիալի՝ «Սամարա 2» անվամբ երկրորդ եթերաշրջանը, այդ եթերաշրջանում Արթուրը խաղացել է Դարյա Պավերեննովայի հետ։

Անձնական կյանք խմբագրել

  • 2013 թվականի օգոստոսի 31–ին ամուսնանում է դերասանուհի Դարյա Մելնիկովայի հետ (ծնվ․ 1992 )։

2015 թվականի հոկըեմբերի 27–ին զույգը որդի է ունենում[6], ում հոր պատվին անվանում են Արթուր։ 2018 թվականի դեկտեմբերի 14–ին ծնվում է երկրորդ որդին՝ Մարկը[7]։

Երկրպագում է մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Թատրոնի դերեր խմբագրել

  • «Երեք քույր»– Ա․Չեխով,
  • «Մերկ պիոներուհին»–Մ․Կոնոնով
  • «Անտոն և Կլեոպատրա»– Օ․ Բոգաևա
  • «Եվս մեկ անգամ մերկ թագավորի մասին»– Լեոնիդ Ֆիլատով
  • «Մալեն»– Մորիս Մետերլինկ
  • 2008– «Փոքրիկ երգեհոն»–Ա․Պլատոնով
  • 2009– «Ներկայացում» –Մ․Պոկրասա
  • 200– «Մուրլին Մուրլո» –Ն․Կոլյադա
  • 2010–«Ջենտլմեն» –
  • 2011– «Գորբունովը և Գորչակովը» – Ի․Բրոդսկի
  • 2013– «Ջերմ սիրտը» –Ա․Օստրովսկի
  • 2014– «Նվիրվում է Յալատային»– Ի․Բրոդսկի
  • 2016– «Մի լքիր քո մոլորակը» Կ․Խաբենսկի

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1998– «Ով, եթե ոչ մենք» — Տոլյասիկ
  • 2000– Տրիումֆ 2000– Կնիշ
  • 2002– «Գաղտնի նշան․մաս առաջին» — Իվան Սավին «Վանո»
  • 2002– «Օրենք» — Անդրեյ
  • 2003– «Փայլ» — Գեկա
  • 2003–«Հայր» — Լյոնչիկ
  • 2003–«Գաղտնի նշան․ մաս երկու․ Տիրոջ վերադարձը»– Իվան Սավին
  • 2003– «Առանց լիցենզիայի դետեկտիվը»–լաբորանտ
  • 2004– « Մարս»– Գրիգորի
  • 2004–«Գաղտնի նշան․ մաս երեք․ Երջանկության բանաձևը »– Իվան Սավին
  • 2004– «Շտրաֆբատ»– գերմանացի սպա
  • 2005–«9-րդ վաշտ»–կրտսեր շերժանտ Լյուտաև
  • 2005– «Մահաբեր ուժ 6»–Պանին
  • 2006– «9 ամիս»– սանիտար Տոլիկ
  • 2006–«Վերջին հանքախորշը»– Անդրեյ
  • 2006–«Տաքություն»– Արթուր, թատերական բուհի ուսանող
  • 2007–«1612»–Կոստկա, թաթար
  • 2007–«Նիրվանա»– Վալերա Մյորտվի
  • 2008– « Նա, ով մարում է լույսը»– Ալեքսանդր Օռլով, լեյտենանտ
  • 2008–«Եզրին կանգնած»– Անդրեյ, սահմանապահ
  • 2009– «Եղիր ինձ հետ»– Ռոման
  • 2009–«Վարպետների գիրքը»– Յանգուլ
  • 2009– «Ես»– ես
  • 2010– «Սիրո հեգնանք»– Անտոն
  • 2010 –«Արևից հոգնածները 2»– Յուրկա
  • 2010– «Տոնածառներ»– գող Լյոխա Զայցև
  • 2010– «Յակուդզայի դուստրը»–քննիչ
  • 2011 –«Արևից հոգնածները 2»– Յուրկա
  • 2011–«5 հարսնացուները», Վադիմ Դոբրոմիսլով, օդաչու, Խորհրդային Միության հերոս
  • 2011– «Առանց ամուսին»– Սերգեյ
  • 2011–«Սամարա»– Օլեգ Սամարին, շտապ օգնության բժիշկ
  • 2011– «Ուրվական»– Յուրի
  • 2012 – «Духless»– Ավդեյ
  • 2012 –«Իմ ընկերը հրեշտակ է»– հրեշտակ Սերաֆիմ,Սերգեյ
  • 2012– «Սպիտակ գվարդիա»–Բոիկո
  • 2012–«Հեքիաթ »– նապաստակ
  • 2012 «Любовь с акцентом»– Սաշա
  • 2012– «Վիրտուալ սեր»– Տիմուր
  • 2010–«Օր»
  • 2013– «12 ամիս»– Նոյեմբեր
  • 2013–« Ութ»– Բուց
  • 2013–«Բաժանվելու սովորություն»– Անտոն
  • 2013– «Արքայադստեր պատերազմը»– Կնիշ
  • 2014– «Տոնածառներ 1914»–Պյոտր
  • 2014 — «Արխի»–տանկիստ
  • 2014– «Սամարա 2»–Օլեգ Սամարին
  • 2017–«Piter by Каста»–Լուսավոր երազանք 1 նովել
  • 2017–«Յանա+Յակո»– Տիմոֆեյ
  • 2017–«Կյանքն առջևում է»–Գրիգորի Կիսել, Իգորի ընկերը
  • 2018–«Ամեն ինչ, կամ ոչինչ»–Դենիս
  • 2018 — «Ձիավոր ոստիկանը» — Սերգեյ Վոլկով
  • 2018– «Շաման»– Ալեքսանդր, ոստիկան
  • 2019– «Ռոստով»Ա․Կոզիրյով
  • 2019, «Կալաշնիկով», կապիտան Լյուտի, ինժեներ

Ձայնագրություն խմբագրել

  • 2006– «Բումեր»
  • 2006– «Նպաատակը անդունդի վրա»
  • 2010– «NO PROBLEM»
  • 2011–« Իվան Ցարեվիչը և Գորշ գայլը»
  • 2014– «Ալիսան գիտի, ինչ անել»
  • 2017– «Դարձի՛ր լեգենդ․ Բիգթուտ Կրտսեր»
  • 2017– «Նկուղ»

Դերեր երաժշտական տեսահոլովակներում խմբագրել

  • Non Stop (2006 թվական)[8]
  • Louna — (2016 թվական)[9]
  • Գիշերային դիպուկահար (2018 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել