Դանիլա Կոզլովսկի
Դանիլա Վալերևիչ Կոզլովսկի (ռուս.՝ Данила Валерьевич Козловский, մայիսի 3, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3, 1985 (37 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Կրոնշտատդի ծովային կադետական կորպուս (2002) և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (2007) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Ուրշուլա Մագդալենա Մալկա |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1985 թվականի մայիսի 3-ին Մոսկվայում[1]։ Բացի նրանից՝ ընտանիքում կա ևս երկու եղբայր՝ ավագը՝ Եգորը, և կրտսերը՝ Իվանը։ Դանիլայի հայրը՝ Վալերի Իվանի Կոզլովսկին, ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատավոր է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, Մոսկովյան համալսարանի գովազդի ամբիոնի, ինչպես նաև Ռուսաստանում առաջին Գովազդի բարձրագույն դպրոցի և սոցիալական գովազդի առաջին Ռուսական ուսանողական փառատոնի կազմակերպիչ։
Մանկուց զբաղվել է պարով և վոկալով։ Սաքսոֆոն և ալտ է նվագում։ 6 տարվա ընթացքում ծնողների ցանկությամբ՝ Դանիլան սովորել է Կրոնշտատդի ծովային կադետական կորպուսում և ավարտել է ուսումը 2002 թվականին։ Դերասանը կինոյում սկսել է նկարահանվել 1998 թվականին։ Նրա առաջին դերը եղել է «Հասարակ ճշմարտություններ» սերիալում։ Հենց դա էլ դարձել է որոշիչը Կոզլովսկու կյանքում հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Այդ իսկ պատճառով, կադետական կորպուսում ուսումն ավարտելուց հետո Դանիլան, հակառակվելով բոլոր տեսակ համոզումներին և ուրիշների կողմից իրեն հետ պահելուն, ընդունվում է Սանկտ Պետերբուրգի Թատերական ակադեմիա, դերասանա-ռեժիսորական կուրսը՝ Լև Դոդինի ղեկավարությամբ (բուհն ավարտել է 2007 թվականին)։ Սկսած երկրորդ կուրսից՝ դերասանը պարբերաբար նկարահանվում է ֆիլմերում։ Երբեմն մեկ տարվա ընթացքում նրան հնարավորություն է ընձեռվում նկարահանվել միանգամից 3-4 ֆիլմերում։ 2006 թվականին Դանիլա Կոզլովսկին արժանացել է ռուսական կինոքննադատության և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակին «Garpastum» կատարած դերի համար։ Այսօր (2015) Կոզլովսկին արդեն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում։
Գլխավոր դերերն է խաղում Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնում՝ Եվրոպայի թատրոնում, ինչպես նաև նկարահանվում է ֆիլմերում։
Կոզլովսկու հոլիվուդյան դեբյուտը կայացել է Մարկ Ուոթերսի «Վամպիրների ակադեմիա» (Vampire Academy) ֆիլմում, որը ստեղծվել է՝ հիմնվելով ամերիկուհի գրող Ռայչել Միդի գրքերի վրա։ Կոզլովսկին ֆիլմում խաղացել է Դմիտրի Բելիկովի դերը։
Քիրա Նայթլիի հետ նկարահանվել է Շանելի գովազդային հոլովակում[2][3]։
Անձնական կյանքԽմբագրել
2008 թվականի աշնանը ամուսնացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասանուհի Ուրշուլա Մագդալենա Մալկայի հետ։ 2011 թվականին ամուսնալուծվել է։ 2013 թվականի փետրվարին հայտնել է իր և Յուլիա Սնիգիրի սիրավեպի մասին։ 2015 թվականին հայտնի է դարձել Դանիլայի և դերասանուհի Օլգա Զուևայի հարաբերությունների մասին։
ՖիլմագրությունԽմբագրել
Վերնագիր | Բնօրինակ վերնագիր | Տարեթիվ | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Հասարակ ճշմարտություններ | Простые истины | 1999 | Դենիս | Հեռուստասերիալ |
Ես ինքս ամեն ինչ կորոշեմ. ալիքների վրա պարողը | Я всё решу сама: Танцующая на волнах | 2003 | Վալերա | Հեռուստասերիալ |
Улицы разбитых фонарей | 2003 | Պոպով | Հեռուստասերիալ | |
Sissi: The Rebel Empress | Sissi, l'impératrice rebelle | 2004 | Երիտասարդ Ֆրանց Յոզեֆ | Հեռուստաֆիլմ |
Վերին Մասլովկայում | На Верхней Масловке | 2004 | Մոդիլիանի | |
Գարպաստում | Гарпастум | 2005 | Nikolai | |
Ալկա | Алька | 2006 | Lenya Astakhov | TV miniseries |
Преступление и погода | 2006 | Victor | ||
Լենինի կտակը | Завещание Ленина | 2007 | Սերգեյ | Հեռուստատեսային մինիսերիալներ |
Մենք ապագայից ենք | Мы из будущего | 2008 | Սերգեյ "Բորման" Ֆիլատով | Հայտնի է նաև Վերադարձ ժամանակի միջով անվամբ |
Ուրախները | Весельчаки | 2009 | Լյուսյա | |
Ա. Դ. | А. Д. | 2009 | Դանիիլ Ագեև | |
Одиночка | 2010 | Անդրեյ Գրոմով | ||
Покушение | 2010 | Եվգենի Կոստին | Հեռուստասերիալ | |
Մոսկվա, ես քեզ սիրում եմ! | Москва, я люблю тебя! | 2010 | Տաքսու վարորդ | |
Գոլֆստրիմը այսբերգի տակ | Гольфстрим под айсбергом | 2011 | Արի Բրիլսկի | |
21-րդ դարի Համլետ | Гамлет XXI век | 2011 | Լաերտ | |
Мишень | 2011 | Միտյա | ||
Հինգ հարսնացու | Пять невест | 2011 | Ալեքսեյ Կավերին | |
Шхера-18 | 2011 | Անդրեյ Եգորով | ||
Raspwutinb | Распутин Raspoutine |
2011 | Մեծ դուքս Դմիտրի Պավլովիչ | Ռուս-ֆրանսիական համատեղ արտադրություն |
Լրտես | Шпион | 2012 | Egor Dorin | |
Ոգիless | Духless | 2012 | Մաքս Անդրեև | |
Լեգենդ No. 17 | Легенда № 17 | 2012 | Վալերի Խարլամով | |
Ամեն ինչ սկսվեց Խարբինում | Всё началось в Харбине | 2013 | Բորիս Եյբոժենկո | Հեռուստաֆիլմ |
Привычка расставаться | 2013 | Vadim | Հեռուստաֆիլմ | |
Դուբրովսկի | Дубровский | 2014 | Վլադիմիր Դուբրովսկի | Feature film and TV mini-series |
Վամպիրների ակադեմիա | Академия Вампиров | 2014 | Դմիտրի Բելիկով | |
Ոգիless 2 | Духless 2 | 2015 | Մաքս Անդրեև | |
Հրոսակախումբ | Экипаж | 2015 | Ալեքսեյ Գուշչին | |
The Decorator | Չկա տվյալ | 2016 | Էրաստ Ֆանդորին | |
Viking | Չկա տվյալ | 2016 | Վլադիմիր Մեծ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ակադեմիական Փոքր Դրամատիկական թատրոն՝ Եվրոպայի թատրոն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2015-05-02
- ↑ «Данила Козловский снялся в рекламе Chanel с Кирой Найтли»։ 7Дней.ру (ռուսերեն)։ 2014-03-19։ Վերցված է 2019-10-03
- ↑ «Кира Найтли и Данила Козловский в рекламе Chanel»։ Marie Claire (ռուսերեն)։ 2014-03-18։ Վերցված է 2019-10-03
- ↑ «Данила Козловский :: Интервью о благотворительной деятельности, апрель 2014»։ danila-kozlovskiy.ru։ Վերցված է 2019-10-03
- ↑ «Данила Козловский открыл центр для аутистов»։ deti.mail.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-10-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Դանիլա Կոզլովսկի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Դանիլա Կոզլովսկու մասին
- Դանիլա Կոզլովսկի. «Ես լաց էի լինում, երբ կարդում էի «Լեգենդի» սցենարը». հարցազրույցը 7 օր կայքում
- Ռամ Վիտա (22.02.2008)։ ««Փամփուշտները, բարեբախտաբար, իսկական չէին»»։ izvestia.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 1 նոյեմբերի 2009
- Ազադովսկի Ռոման (02.02.2006)։ «Կրոնշտատդի ապստամբը»։ newizv.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 1 նոյեմբերի 2009