Բելլա Հիթքոթ
Իզաբելլա Հիթքոթ (անգլ.՝ Isabella Heathcote, մայիսի 27, 1987, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։
Բելլա Հիթքոթ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Կրթություն | Korowa Anglican Girls' School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Իզաբելլա Հիթքոթը ծնվել է 1987 թվականի մայիսի 27-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Սովորել է Ավստրալիայի ազգային դրամատիկական թատրոնի դպրոցում։
Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2008 թվականին։ 2010 թվականի մայիսին ստացել է Հիթ Լեդջերի կրթաթոշակ։ Հայտնի է դարձել «Ժամանակ» ֆիլմում խաղացած Միշել Վայսի դերով, ինչպես նաև «Մռայլ ստվերներ» ֆիլմում՝ Վիկտորիա Վինտերսի դերով[1]։ Նրան դիտարկվել է որպես «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմի Սպիտակաձյունիկի, «Քերրի»-ի Քերրիի, «Ձմեռային հեքիաթ»-ի Բևերլիի դերակատարի թեկնածու, բայց դերերից ոչ մեկը չի ստացել[2]։
2016 թվականին խաղացել է «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» ֆիլմում[3]։ 2017 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է նոր ֆիլմ՝ «Հիսուն երանգով ավելի մուգ»[4]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Հետևորդներ | Acolytes | Պետրա |
2009 | ս | Հարևաններ | Neighbours | Ամանդա Ֆաուլեր |
2010 | ֆ | 60 բլուրից ներքև | Beneath Hill 60 | Մարջորի Ուոդել |
2011 | ֆ | Ժամանակ | In Time | Միշել Վայս |
2012 | ֆ | Մռայլ ստվերներ | Dark Shadows | Վիկտորիա Վինտերս/Ժոզետա Դյուպրե |
2012 | ֆ | Կազինոյի կողոպուտ | Killing Them Softly | աղջիկ |
2012 | ֆ | Մի անհետացիր | Not Fade Away | Գրեյս Դիթց |
2015 | ֆ | Դոուներս Գրովի անեծքը | The Curse of Downers Grove | Քրիսի Սոունսոն |
2016 | ֆ | Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները | Pride and Prejudice and Zombies | Ջեյն Բենեթ |
2016-2018 | ս | Մարդը բարձր ամրոցում | The Man in the High Castle | Նիկոլ Բեքեր |
2016 | ֆ | Նեոնային դևը | The Neon Demon | Ջիջի |
2017 | ֆ | Հիսուն երանգով ավելի մուգ | Fifty Shades Darker | Լեյլա Ուիլյամս |
2017 | ֆ | Պրոֆեսոր Մարսթոնը և հրաշք կանայք | Professor Marston & the Wonder Women | Օլիվիա Բիրն |
2018-2019 | ս | Տարօրինակ հրեշտակ | Strange Angel | Սյուզան Փարսոնս |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Результат |
---|---|---|---|---|
2012 | Hamptons International Film Festival | Breakthrough Performer | Մի անհետացիր | Հաղթանակ |
2012 | Hollywood Film Awards | Spotlight Award | Հաղթանակ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Michelle Manelis (5 мая 2012). «Bella Heathcote admits kissing Johnny Depp but says she never slept with Brad Pitt». Perth Now. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Bella Heathcote Lands 'Twylight Zones'
- ↑ Lily James joins forces with Bella Heathcote as they flash their thighs and hidden weapons to reveal racier side of classic novel Pride and Prejudice in zombie film
- ↑ ‘Fifty Shades Darker’ Adds Bella Heathcote as Christian Grey’s Ex
Արտաքին կղումներ խմբագրել
- Բելլա Հիթքոթ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Հիթքոթ» հոդվածին։ |