Հիբրիդացում ՝ տարբեր հատկանիշների՝ առնվազն մեկ զույգով տարբերվող ծնողական առանձնյակների խաչասերման միջոցով հիբրիդային սերունդ ստանալն է։ Այնուհետև ստացված հիբրիդային սերնդում ընտրության միջոցով առանձնացվում է պիտանի և տնտեսապես կարևոր հատկանիշներով մի առանձնյակ, որն օգտագործվում է հետագա սերունդներ ստանալու համար։

Վագրի ու առյուծի հիբրիդ, արու լիգր 2007թ

Առանձնյակների խաչասերում խմբագրել

Բույսերի նոր սորտերի ստացման նպատակով հիբրիդացման համար նշանակություն ունի աշխարհագրական առումով իրարից հեռու առանձնյակների խաչասերումը։ Այստեղ հայտնի են ռուս գիտնական և սելեկցիոներ Իվան Միչուրինի աշխատանքները, երբ պտղատու բույսերի, հատկապես խնձորենու և տանձենու սելեկցիայում նա կատարում էր տեղական ցրտակայուն և հիվանդությունների նկատմամբ կայուն ու հարավային հիանալի համով և լավագույն այլ հատկանիշներով սորտերի հիբրիդացում։ Այսպես նա ստացավ խնձորենու Բելֆլյոր կիտայկա և տանձենու Բերե սորտերը։

 
Լիլիա բույսի հիբրիդ

Հեռավոր հիբրիդացում խմբագրել

Բույսերի նոր ձևերի ստացման նպատակով օգտագործվում է հեռավոր հիբրիդացումը, և խաչասերում են միևնույն ցեղին և նույնիսկ տարբեր ցեղերին պատկանող առանձնյակներ։ Հայտնի են աշորայի, ցորենի և սեզի, բողկի և կաղամբի, մոշենու և մորենու, սալորենու և մամխենու, արուսենու և սզնու և այլ միջտեսակային և միջցեղային հիբրիդներ։ Սակայն այդպիսի հիբրիդները սովորաբար անպտուղ են։

Հեռավոր հիբրիդների անպտղություն խմբագրել

Հեռավոր հիբրիդների անպտղությունը կարող է պայմանավորվել արական բջջի բջջակորիզի և մայրական բջջի ցիտոպլազմայի անհամատեղությամբ, բայց առավելապես քրոմոսոմների քանակի տարբերությամբ և սեռական բջիջների հասունացման գործընթացների խախտումներով, սակայն գիտնականների ջանքերով հնարավոր է դրանց հաղթահարումը։

Կենդանիների նոր ցեղատեսակների ստացման համար հիբրիդացման ժամանակ օգտագործվում է երկու տեսակի խաչասերում

  • ոչ ազգակցական
  • ազգակցական։
 
Կարմրակտուց թռչնի հիբրիդ

Ազգակցական խաչասերում խմբագրել

Ազգակցական խաչասերման դեպքում, որը կոչվում է իմբրիդինգ, հաճախ դրսևորվում են կենդանու օրգանիզմի հատկանիշների բացասական փոփոխություններ, որոնցից պետք է խուսափել հետագայում տարբեր գծերի խաչասերում կատարելով։ Կենդանիների խաչասերման արդյունքում հետերոզիսի երևույթը կիրառվում է հիբրիդների առաջին սերնդի անմիջական օգտագործման դեպքում։

Ոչ ազգակցական խաչասերում խմբագրել

Ոչ ազգակցական խաչասերման արդյունքում ստացված հիբրիդներից է թթենու շերամի միջտեսակային հիբրիդը։ Զամբիկի և արու ավանակի հիբրիդը՝ ջորին, որը շատ դիմացկուն է, օժտված է ֆիզիկական մեծ ուժով և կյանքի մեծ տևողությամբ, սակայն այն անպտուղ է։ Կենդանիների սելեկցիայում օգտագործվում է արհեստական սերմնավորումը։ Վերջին տարիներին բույսերի և կենդանիների սելեկցիան զուգորդվում է գենային և բջջային ինժեներիայի հետ։

 
Գայլի և Հովվաշան հիբրիդ

Աղբյուրներ խմբագրել

10-րդ դասարանի կենսաբանության դասագիրք

Տես նաև խմբագրել