Հեփենհայմ
Հեփենհայմ (գերմ.՝ Heppenheim), քաղաք Գերմանիայի Հեսսեն երկրամասում, որի կազմում ընդգրկված Բերգշտրասե շրջանի վարչական կենտրոնն է՝ գտնվելով հանդերձ այդ շրջանի կազմի մեջ։ Ենթակա է Դարմշտադի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 52,14 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 671[2]: Պաշտոնական կոդը՝ 06 4 31 011:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հեփենհայմ | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Ներքին բաժանում | Erbach?, Hambach?, Igelsbach?, Kirschhausen?, Mittershausen-Scheuerberg?, Ober-Hambach?, Ober-Laudenbach?, Sonderbach?, Unter-Hambach?, Wald-Erlenbach? և Heppenheim? | ||
Մակերես | 52,12 կմ² | ||
ԲԾՄ | 122 մետր | ||
Բնակչություն | ▲26 946 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06252 | ||
Փոստային դասիչ | 64646 | ||
Ավտոմոբիլային կոդ | HP | ||
Պաշտոնական կայք | heppenheim.de(գերմ.) | ||
| |||
Ժողովրդագրություն խմբագրել
Տարին | Բնակչ. |
---|---|
1666 | 1,066 |
1806 | 3,190 |
1861 | 4,599 |
1900 | 5,779 |
1925 | 7,693 |
1939 | 9,350 |
1950 | 13,111 |
1971 | 17,411 |
1975 | 23,793 |
2003 | 25,457 |
2008 | 26,792 |
2013 | 25,013 |
Բնակչության թվաքանակի՝ 1971-1975 թվականներին արձանագրված կտրուկ աճը պայմանավորված է եղել Հեսսեն երկրամասում 1972 թվականին իրականացված վարչական բարեփոխումներով։
Պատմություն խմբագրել
Հեփենհայմը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 755 թվականին։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1318 թվականին։
1847 թվականին Հեփենհայմում անցկացված լիբերալ համաժողովը, մասնագետների բնորոշմամբ, հանդիսացել է 1848-1849 թթ. գերմանական հեղափոխության նախերգանքը։
1948 թվականին հենց Հեփենհայմում է հիմնադրվել Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (Freie Demokratische Partei)[3]:
Քույր քաղաքներ խմբագրել
Անվանի հեփենհայմցիներ խմբագրել
- Հորստ Անթես, նկարիչ և քանդակագործ
- Սեբաստիան Ֆետել, ավտոմրցարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի 2010, 2011, 2012 и 2013 թթ. չեմպիոն
- Թոմաս Ֆրանկ, ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի գավաթի 1992/1993 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից
- Ֆրանց Լամբերտ (ծնվ. 1948), կոմպոզիտոր և երգեհոնահար
- Էրվին Շվաբ (ծնվ. 1964), մի շարք փոքր մոլորակներ հայտնաբերած աստղագետ
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Die Bevölkerung der hessischen Gemeinden am 30. Juni 2022» (PDF) (գերմաներեն). Октябрь 2022. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Geschichte der Gründung und Entwicklung der FDP | FDP Heppenheim - Freiheit seit 1847». Վերցված է 2017-08-04-ին.
Գրականություն խմբագրել
- Wilhelm Metzendorf: Geschichte und Geschicke der Heppenheimer Juden. Verlag Reinhard Diehl, Lorsch 1982. 3-922781-67-5
- Wilhelm Metzendorf: Heppenheimer Lexikon. Verlag Laurissa, Lorsch 1986. 3-922781-69-1
- Verkehrs- und Heimatverein Heppenheim e.V. (publisher): 1250 Jahre Heppenheim. ABT Mediengruppe, Weinheim 2005. 3-00-016093-0
- Leonhard Rettig: Die Erwähnung Heppenheims und der Starkenburg im Lorscher Codex. Magistrat der Kreisstadt Heppenheim an der Bergstraße (publisher), Heppenheim 1970.
Արտաքին հղումներ խմբագրել
- www.bergstrasse.de/region/heppenheim Bergstraße/Heppenheim (de)
- Heppenheim (de)
- Missionsgemeinde Heppenheim – Free Evangelical Church (de)
- Starkenburg Observatory (de)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեփենհայմ» հոդվածին։ |