Էռնան Պերես (ֆուտբոլիստ)

(Վերահղված է Հերնան Պերեսից)

Էռնան Արսենիո Պերես Գոնսալես (իսպ.՝ Hernán Arsenio Pérez González, փետրվարի 25, 1989(1989-02-25)[1][2], Ñemby, Central Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի և Պարագվայի ազգային հավաքականի կազմում։

Էռնան Պերես
իսպ․՝ Hernán Arsenio Pérez González
Պերեսը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էռնան Արսենիո Պերես Գոնսալես
Ազգությունը պարագվայցի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1989(1989-02-25)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Ֆեռնանդո դե լա մորա, Պարագվայ
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 17
Պատանեկան կարիերա
2005-2007 Պարագվայ Տակուարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Պարագվայ Տակուարի 24 (5)
2008-2009 Պարագվայ Լիբերտադ 1 (0)
2009-2011 Իսպանիա Վիլյառեալ B 68 (5)
2011-2015 Իսպանիա Վիլյառեալ 50 (7)
2014   Հունաստան Օլիմպիակոս 9 (2)
2015   Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 16 (4)
2015-ներկա Իսպանիա Էսպանյոլ 68 (10)
2018   Իսպանիա Դեպորտիվո Ալավես 14 (0)
Ազգային հավաքական
2010-ներկա Պարագվայ Պարագվայ 30 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 28, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էռնանը ծնվել է Պարագվայի Ֆեռնանդո դե լա Մորա քաղաքում։

16 տարեկան հասակում ընդունվել է «Տակուարի» ակումբի ակադեմիա։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2 տարի՝ այդ ընթացքում նշելով իր նորամուտը բարձրագույն լիգայում[3]։ Այնուհետև նա տեղափոխվել է «Լիբերտադ», որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան։

«Վիլյառեալ» խմբագրել

2009 թվականի հուլիսի 30-ին Էռնան Պերեսը տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող «Վիլյառեալ»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[4]։ Էռնանը առաջին երկու մրցաշրջաններն անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։

Թիմի հիմնական կազմում Պերեսը իր դեբյուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Նապոլիի» դեմ խաղում։ Նա փոխարինել է Ջոնաթան դե Գուզմանին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով[5]։ Հոկտեմբերի 1-ին նա իր նորամուտն է նշել Լա Լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Ռեալ Սարագոսայի» դեմ խաղի 84-րդ րոպեին, որն ավարտվել է 2-2 հաշվով[6]։

2012-13 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ[7][8]։ Այդ մրցաշրջանում «Վիլյառեալը» Սեգունդայում գրավել է 2-րդ տեղը և վերադարձել Լա Լիգա։

2014 թվականի հունվարի 31-ին Պերեսը վարձավճարով տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»[9][10]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է փետրվարի 5-ին՝ «Պանիոնիոսի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Օլիմպիակոսի» հաղթանկով։ Պերեսը իր առաջին գոլը խփել է փետրվարի 8-ին՝ «Վերիայի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով[11]։

2015 թվականի հունվարի 30-ին Էռնանը վերադարձել է Իսպանիա՝ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելով «Ռեալ Վալյադոլիդի» հետ[12][13]։

«Էսպանյոլ» խմբագրել

2015 թվականի հուլիսի 3-ին Էռնան Պերեսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Էսպանյոլի» հետ[14]։ Նա շատ արագ կարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իսկ նոյեմբերի 21-ին նա օգնեց թիմին 2-0 հաշվով հաղթել «Մալագային»[15]։

2018 թվականի հունվարի 12-ին Պերեսը 6 ամիս ժամկետով տեղափոխվել է «Դեպորտիվո Ալավես»[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պարագվայի ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 21 տարեկան հասակում՝ մասնակցելով Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ խաղի վերջին 20 րոպեներին[17]։ Նա մասնակցել է նաև Ամերիկայի Գավաթ 2011-ի խաղարկությանը[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հունաստանի չեմպիոն - 2013-14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. El espadachín Sub-20 (Hernán Pérez) (The Under-20 swordsman (Hernán Pérez)); El Fichaje Estrella, 16 February 2009 (in Spanish)
  4. Hernán Pérez lleva sus dedicatorias al Villarreal (Hernán Pérez takes goal celebrations to Villarreal); Última Hora, 30 July 2009 (in Spanish)
  5. Napoli verve too much for Villarreal; UEFA.com, 27 September 2011
  6. Perez salvages point for Yellow Submarine Արխիվացված 2011-10-09 Wayback Machine; ESPN Soccernet, 1 October 2011
  7. Villarreal 2–0 Córdoba: Hernán Pérez y Uche para liderar provisionalmente (Villarreal 2–0 Córdoba: Hernán Pérez and Uche to take provisional lead) Արխիվացված 2018-10-02 Wayback Machine; Goal.com, 29 September 2012 (in Spanish)
  8. El Villarreal despeja las dudas con una goleada (Villarreal clear doubts with routing); Marca, 9 December 2012 (in Spanish)
  9. ΠΑΕ Ολυμπιακός – Ανακοίνωση [Olympiacos FC – Announcement] (Greek). Olympiacos F.C. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Olympiacos pick up Pérez from Villarreal». UEFA.com. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  11. Βέροια – Ολυμπιακός 0–5 [Veria – Olympiacos 0–5] (Greek). Olympiacos F.C. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Villarreal loan Hernán Pérez to Real Valladolid». Inside Spanish Football. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  13. «Hernán Pérez llega cedido al Valladolid» [Hernán Pérez arrives to Valladolid on loan] (Spanish). Marca. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Hernán Pérez se incorpora al Espanyol» [Hernán Pérez joins Espanyol] (Spanish). RCD Espanyol. 2015 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Un doblete de Hernán Pérez complica la vida al Málaga» [Hernán Pérez brace makes things harder for Málaga] (Spanish). Diario AS. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Hernán Pérez llega al Deportivo Alavés» [Hernán Pérez arrives at Deportivo Alavés] (Spanish). Deportivo Alavés. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Paraguay empata 1–1 ante Sudáfrica» [Paraguay draw 1–1 against South Africa] (Spanish). Última Hora. 2010 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Óscar Cardozo falha Copa América» [Óscar Cardozo misses Copa América] (Portuguese). Público. 2011 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնան Պերես (ֆուտբոլիստ)» հոդվածին։