Հերման Օստհոֆ (գերմ.՝ Hermann Osthoff, ապրիլի 18, 1847(1847-04-18)[1][2], Billmerich, Ուննա, Առնսբերգ, Գերմանիա[3] - մայիսի 7, 1909(1909-05-07), Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից։

Հերման Օստհոֆ
գերմ.՝ Hermann Osthoff
Hermann Osthoff (HeidICON 28885) (cropped).jpg
Ծնվել էապրիլի 18, 1847(1847-04-18)[1][2]
Billmerich, Ուննա, Առնսբերգ, Գերմանիա[3]
Մահացել էմայիսի 7, 1909(1909-05-07) (62 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Հայդելբերգի համալսարան
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Hermann Osthoff (linguist) Վիքիպահեստում

Հրատարակել էր (Կարլ Բրուգմանի հետ) «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավառում» (համար 1–6, 1878-1910) լեզվաբանական ժողովածուների շարքը, որի 1-ին հատորի առաջաբանը համարվում էր երիտքերականության մանիֆեստը։ Օստհոֆը առաջինն էր խոսել վանկարար արժեքի մասին։ Առավել կարևոր էր Օստհոֆի «Զուգաբանությունը հնդեվրոպական լեզուներում» (1900) աշխատությունը, որտեղ նա ի մի էր բերել ու համակարգել հնդեվրոպական զուգաբանության դեպքերը խոնարհման, համեմատության աստիճանների կազմման մեջ և այլուր, պարզել դրանց նշանակությունն ու ծագումը։ «Ստուգաբանական այլեարք»-ում (1901) մասնակիորեն, ինչպես նաև «Հայերենի հնչյունաբանության և բառաքննության մասին» (1901) հետազոտության մեջ, Օստհոֆը քննել էր մի խումբ հայերեն բառեր ու մասնիկներ, տվել դրանց ստուգաբանությունը, ճշտել հնչյունական օրենքները։ Օստհոֆը անդրադարձել էր նաև համեմատական դիցաբանությանը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։