Հերման Պաուլ
Հերման Օտտո Թեոդոր Պաուլ (գերմ.՝ Hermann Otto Theodor Paul, օգոստոսի 7, 1846[1][2][3], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - դեկտեմբերի 29, 1921[4][1][2][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի լեզվաբան-գերմանագետ։ Դասախոսել է Ֆրայբուրգի (1874 թվականից) և Մյունխենի (1893-1916 թթ.) համալսարաններում։
Հերման Պաուլ Otto Paul | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1846[1][2][3] Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1921[4][1][2][…] (75 տարեկան) Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան և HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Հայտնի աշակերտներ | Arthur Kutscher? |
Պարգևներ | |
Hermann Paul (philologist) Վիքիպահեստում |
Երիտքերականների դպրոցի տեսաբաններից այդ դպրոցի հիմնական դրույթներն է ձևակերպել «Լեզվի պատմության հիմունքներ» (1880 թ.) գրքում։
Գրել է գերմանական լեզուների պատմությանը վերաբերող աշխատություններ, «Գերմաներենի բառարան» (1897 թ., 7 հրատարակություն, 1960 թ.) և «Գերմաներենի քերականություն» (հ․ 1-5, 1916 թ.-20, 5 հրատարակություն, 1958 թ.)։
Վ․ Բրաունի հետ հիմնել և խմբագրել է «Բայտրեգե ցուր գեշիխտե դեր դոյչեն շպրախե ունդ լիտերատուր» («Beitrage zur Geschichte der deutschen Sprache und Literatur», 1874 թ.) հանդեսը։ Պաուլիի խմբագրությամբ և մասնակցությամբ հրատարակվել է «Գերմանական բանասիրության հիմունքները» (հ․ 1-3, 1891 - 1893 թթ., 1911 թվականից՝ նույնանուն մենագրությունների շարք) կոլեկտիվ աշխատությունը, որը գերմաներեն բանասիրությանն ու հնագիտությանը վերաբերող հարուստ նյութ է պարունակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пауль Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Պաուլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 220)։ |