Հերման Զիգֆրիդ (գերմ.՝ Hermann Siegfried, փետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2], Ցոֆինգեն, Արգաու, Շվեյցարիա - դեկտեմբերի 5, 1879(1879-12-05)[1] կամ դեկտեմբերի 8, 1879(1879-12-08)[2], Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի տեղագիր, քարտեզագիր, ինժեներ, շվեյցարական բանակի գլխավոր շտաբի պետ (1875-1879)[3]։

Հերման Զիգֆրիդ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2]
ԾննդավայրՑոֆինգեն, Արգաու, Շվեյցարիա
Մահացել էդեկտեմբերի 5, 1879(1879-12-05)[1] (60 տարեկան) կամ դեկտեմբերի 8, 1879(1879-12-08)[2] (60 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունքարտեզագիր
ԱշխատավայրՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Federal Office of Topography?
 Hermann Siegfried Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հերման Զիգֆրիդը դաստիարակվել է աղքատ երեխաների դպրոցում։ Ռիենի մասնավոր ինստիտուտում սովորելուց հետո 1841 թվականից Ժնևի համալսարանում սովորել է մաթեմատիկա։ 1844 թվականից աշխատել է Գիլյոմ-Անրի Դյուֆուրի ղեկավարությամբ, 1846-1862 թվականներին մասնակցել է Դյուֆուրի տեղագրական քարտեզի ստեղծմանը։ 1847 թվականի նոյեմբերին, որպես զինվոր, ապա՝ կապրալ, մասնակցել է Շվեյցարիայի քաղաքացիական պատերազմին Դուֆուրի հրամանատարությամբ, ով Շվեյցարական միության զորքերի հրամանատարն է եղել, նրանք մարտնչել են Սոնդերբունդի զորքերի դեմ։ Դրան հաջորդել է նրա հաջող զինվորական կարիերան, 1848 թվականին ստացել է պոդպորուչիկի, 1853 թվականին՝ կապիտանի, 1859 թվականին՝ գլխավոր շտաբի սպայի, 1863 թվականին՝ փոխգնդապետի կոչումներ։

1855 թվականից Զիգֆրիդը բալիստիկայի և ամրաշինության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել նոր հիմնադրված Դաշնային պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց)։ 1875 թվականից մինչև իր մահը գնդապետի կոչումով ծառայել է որպես շվեյցարական բանակի գլխավոր շտաբի պետ։

1865 թվականից Զիգֆրիդը փոխարինել է Դյուֆուրին և գլխավորել Տեղագրության բյուրոն։ Աշխատել է տեղագրական հետազոտությունների և երկրի քարտեզագրման վրա։ Զիգֆրիդը Շվեյցարիայի երկրորդ պաշտոնական ամբողջական քարտեզի և Շվեյցարիայի տեղագրական ատլասի (այսպես կոչված «Զիգֆրիդի ատլասի») հեղինակն է[4]։

Գրականություն

խմբագրել
  • Fritz Baeschlin: Zur Theorie des Wild-Autograph. In: Schweizerische Zeitschrift für Vermessungswesen und Kulturtechnik, Bd. 27, 1929, S. 110–116. (Digitalisat)
  • Urban Schertenleib: Siegfried, Hermann. In: Historisches Lexikon der Schweiz.
  • K. Schneider: Zur Geschichte der Siegfriedkarte. In: Schweizerische Zeitschrift für Vermessungswesen und Kulturtechnik, Bd. 27, 1929, S. 19–22. (Digitalisat)
  • Biographisches Lexikon des Kantons Aargau 1803–1957. In: Historische Gesellschaft des Kantons Aargau (Hrsg.): Argovia. Band 68/69. Verlag Sauerländer, Aarau 1958, S. 715 (Digitalisat).

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Զիգֆրիդ» հոդվածին։