Հերման Գարմենդիա, ամբողջական անունը՝ Հերման Ալեխանդրո Գարմենդիա Արանիս (իսպ.՝ Germán Alejandro Garmendia Aranis, արտասանություն: [xeɾˈman aleˈxandɾo ɣaɾˈmendja aˈɾanis], ապրիլի 25, 1990(1990-04-25)[1], Կոպյապո, Չիլի[2]), հայտնի է նաև իր ՅուԹյուբ HolaSoyGerman և JuegaGerman ալիքների անուններով, չիլիացի տեսաբլոգեր, կոմիկ, երաժիշտ, երգիչ ու գրող։ Իր երաժշտական խմբի հետ ձայնագրել է բազմաթիվ երգեր, որոնք տեղադրված են նրա յություբյան ալիքում։ Ներկայումս նրա ալիքը բաժանորդների թվով երկրորդն է իսպանալեզու ալիքների շարքում և տասնմեկերորդը՝ համաշխարհային վարկանիշում[3]։ 2016 թվականի ապրիլի 28-ին նրա «#Chupaelperro» գիրքը վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայում և Իսպանիայում։

Հերման Գարմենդիա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1990(1990-04-25)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԿոպյապո, Չիլի[2]
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունյություբեր, կատակերգու, երգիչ, երգերի հեղինակ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMake-A-Wish Foundation?
 Germán Garmendia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հերման Գարմենդիան ծնվել է 1990 թվականի ապրիլի 25-ին Թիերա Ամարիլիա քաղաքում (Չիլի)։ Երբ նա 3 տարեկան էր, հայրը մահացել է ավտովթարից։ Մանկության տարիներին Հերմանի ավագ եղբայրը՝ Դիեգոն, ապրել է նրանից առանձին, մինչև նրանք տեղափոխվել են Լոս Վիլոս։ Վաղ տարիքից նա հետաքրքրվել է երաժշտությամբ և 13 տարեկանում եղբոր հետ հիմնել է սեփական երաժշտական «Zudex» խումբը[4]։ Հերմանը իր առաջին տեսահոլովակը ՅուԹյուբում տեղադրել է 2011 թվականին՝ ընկերների առաջարկով[4][5]։

Ստեղծագործություն խմբագրել

2016 թվականի վերջին HolaSoyGerman հեռուստաալիքը բարձիթողի է մատնվել։ Մինչև 2019 թվականի մարտը նրա HolaSoyGerman ալիքը ունեցել է 38 միլիոն բաժանորդ, JuegaGerman ալիքը՝ 33 միլիոն, իսկ HolaSoyGerman2-ը ավելի քան 2 միլիոն[6]։ Նրա երկու ալիքները 2016 թվականին ադամանդե կոճակներ են ստացել։

2014 թվականի օգոստոսին Հերմանը MTV Millennial Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Icon of the Year» մրցանակին[7]։ Մասնակցել է YouTube Rewind 2014[8] և YouTube Rewind 2015 ֆիլմերի նկարահանումներին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Most Subscribed YouTube Channels». watchin.today. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 «Germán Garmendia de "Hola soy Germán": el chileno que arrasa en internet con su humor de lo cotidiano» (իսպաներեն). El Comercio. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  5. Redacción Revista Tierra Cultah. «Manual Práctico: Compilado de personas y personajes atacameños conocidos o históricos» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  6. «YouTube Top 100 Most Subscribed Channels List - Top by Subscribers». vidstatsx.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  7. «Creador de "Hola soy Germán" gana premio en los MTV Millennial Awards 2014». Emol (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  8. «HolaSoyGerman in Youtube Rewind: Turn Down For 2014». Youtube Spotlight. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  9. «HolaSoyGerman in Youtube Rewind 2015». Youtube Spotlight. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գարմենդիա» հոդվածին։