Հերբերտ Գասպարյան

հայ կինոռեժիսոր

Հերբերտ Հայկի Գասպարյան (մարտի 26, 1942(1942-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2013

Հերբերտ Հայկի Գասպարյան
Ծնվել էմարտի 26, 1942(1942-03-26) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
ՊարգևներՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1967-1972 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1973 թվականին պաշտպանել է դիպլոմային աշխատանք՝ բեմադրելով Եժովի «Երբ սոխակներն են երգում» ներկայացումը Հոկտեմբերյանի ժողովրդական թատրոնում, Հեռուստաթատրոնում բեմադրել է Դյուրենմաթի «Վթարը»[1]։ 1965-2005 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի գրական-դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ 1965-1970 թվականներին եղել է ռեժիսորի օգնական, 1970-1973 թվականներին՝ ռեժիսորի ասիստենտ։ 1973-2005 թվականներին՝ բեմադրող ռեժիսոր, 1992-2005 թվականներին՝ Հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր։ 1966 թվականից Թատերական գործիչների միության անդամ է[2][3]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

  • -1974–1976 թվականներին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում աշխատել է որպես ռեժիսորական կուրսի ղեկավարի ասիստենտ,
  • 1976-1978 թվականներին՝ հեռուստառեժիսուրա առարկայի դասախոս, 1996-2000 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կինո-հեռուստատեսության ամբիոնի լրագրության ֆակուլտետում,

2000 թվականից՝ հեռուստառեժիսուրական կուրսի ղեկավար, 2008 թվականից դասավանդում է նաև հեռուստառեժիսուրայի, օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։ 2003-2012 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոամբիոնում[4]։

2006 թվականից ղեկավարում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողական թատրոն ստուդիան, որտեղ բեմադրել է հետևյալ ներկայացումները.

  • Ա. Ռոզով «Երջանկություն որոնելիս», 2007
  • Ժիրայր Անանյան «Տե՛ր, մի թող մեզ անտեր», 2008
  • Վիլյամ Սարոյան «Հե՛յ, ո՞վ կա», «Հայն ու հայը», «Հանճարը», «Հնաոճ կատակերգություն», 2009, նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին
  • Խաչատուր Աբովյան «Դեպի Արարատ» և «Ֆեոդորա կամ ոդիսական սեր», 2010 նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին
  • Ֆ. Դյուրենմաթ «Ֆիզիկոսներ», 2011
  • Ժիրայր Անանյան «Կարուսել», 2011
  • Ջ. Պրիստլի «Սկանդալ, որ պատահեց միստր Քեթլի և միսիս Մունի հետ» (ընթացիկ)
  • Ռիչարդ Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա», 2015

Բեմադրություններ խմբագրել

  • Ֆրիդրիխ Դյուրենմաթ «Վթար», 1973
  • Փրիստլի «Սկանդալ»- 1977, (2 մաս)
  • Ա. Վամպիլով «Բադի որսը», 1979, (2 մաս)
  • Հ. Մելքոնյան «46 թվականը», 1982, արժանացել է Քիշնևում կայացած համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակին
  • Վրեժ Իսրայելյան «7-րդ աշխարհամաս», 1983
  • Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը», 1985, 5 մաս
  • Վիլյամ Սարոյան «Խենթացած մի գնա», 1987, 2 մաս, ցուցադրվել է կենտրոնական հեռուստատեսությամբ, 1990
  • Ագաթա Քրիստի, «Էնդհաուսի առեղծվածը», 1989, 10 մաս
  • Գրիգոր Զոհրապ «Զաբուղոն» (Գիշերվան մարդը) 1990
  • Ա. Քերոբյան «Չկայացած երկխոսություն» նվիրված պրոֆեսոր Մարատ Մարինոսյանին, 1995
  • Գուրգեն Խանջյան «Հեռուստատեսային ազատ շուկա», 1992
  • Բեռնարդ Շոու «Ինչպես նա խաբեց սիրուհու ամուսնուն», 1993, դիպլոմի գեղարվեստական ղեկավար
  • Ֆ. Արաբալ «Խնջույք», 1993
  • Անրի Թրուայա «Լավագույն հաճախորդը», 1994, դիպլոմի գեղարվեստական ղեկավար
  • «Ծիծաղի տուն» հաղորդաշար, շուրջ 300 հաղորդում, 1996-2005

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վթար»(չաշխատող հղում)
  2. Հերբերտ Գասպարյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)
  3. «Զաբուղոն». բեմադրող-ռեժիսոր Հերբերտ Գասպարյան (տեսանյութ)(չաշխատող հղում)
  4. «ՀՊՄՀ, Գասպարյան Հերբերտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին