Հերբերտ Բայեր (գերմ.՝ և անգլ.՝ Herbert Bayer, ապրիլի 5, 1900(1900-04-05)[1][2][3][…], Haag am Hausruck, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] - սեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1][3][5][…], Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի գրաֆիկական դիզայներ, նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ։ Եղել է գերմանական Բաուհաուզ ճարտարապետա-գեղարվեստական միության նշանավոր անդամ։

Հերբերտ Բայեր
անգլ.՝ Herbert Bayer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1900(1900-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրHaag am Hausruck, Grieskirchen District, Վերին Ավստրիա, Ավստրիա[4]
Մահացել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[1][3][5][…] (85 տարեկան)
Մահվան վայրՄոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրիա և  ԱՄՆ[6]
ԿրթությունԲաուհաուզ
ԵրկերDouble Ascension?
Մասնագիտությունտպագրիչ, ճարտարապետ, գրաֆիկական դիզայներ, լուսանկարիչ, նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
ԱմուսինIrene Bayer Hecht?[7] և Joella Syrara Haweis?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9]
Կայքherbertbayer.org
 Herbert Bayer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Stadelwand, 1936, Մ․Տ․ Աբրահամի անվան գեղարվեստի կենտրոն
 
Հերբերտ Բայերի կողմից մշակված տառատեսակ, 1925 թվական

Հերբերտ Բայերը ծնվել է 1900 թվականի ապրիլի 5-ին Ավստրիայի հյուսիսային մասում գտնվող Զալցբուրգ քաղաքի մոտ գտնվող փոքրիկ գյուղում։ 19 տարեկանում դարձել է նկարիչ Գեորգ Շմիդթհամերի աշակերտը, որի արհեստանոցում ստեղծել է պաստառներ և գովազդային պաստառներ[10]։ 21 տարեկանում Բայերը մեկնել է Գերմանիա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է վիեննացի ճարտարապետ Էմանուել Մարգոլդի արվեստանոցում և որոշ ժամանակ անց միացել Բաուհաուզ արվեստի շարժմանը։

1925 թվականին Հերբերտը ստանձնել է Դեսսաու քաղաք տեղափոված Բաուհաուզ դպրոցի տպագրության և գովազդի բաժնի կառավարումը, որտեղ նա եղել է նաև տպագիր հրատարակությունների ձևավորման պատասխանատուն[11]։

1928 թվականից Բայերը եղել է «Վոգ» ամսագրի գերմանական հրատարակության գեղարվեստական ղեկավարը։ 1938 թվականին տեղափոխվել է Ամերիկա, որտեղ որտեղ հետագա տարիներին աշխատել է դիզայնի ոլորտում։

Իր ստեղծագործական ուղու ընթացքում Հերբերտ Բայերը ունեցել է ավելի քան 150 անհատական ցուցահանդես։ Նրա աշխատանքների շուրջ խոսվել են հոդվածներում և գրքերում։

Բայերի աշխատանքները գտնվում են Եվրոպայի և Ամերիկայի ավելի քան 40 թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Նրա «Մետամորֆոզ» լուսանկարչական քանդակում Բայերն օգտագործել է 1928 թվականի Բաուհաուզ ամսագրի շապիկը՝ որտեղ զետեղված են երկրաչափական մարմիններ՝ խորանարդներ, գնդեր և կոններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Herbert Bayer (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Herbert Bayer // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00014204
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1306-bayer-herbert-wilhelm
  5. 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 Kindred Britain
  8. https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
  9. http://americanabstractartists.org/current-members/past/
  10. Марго Григорян. «Гениальная простота. Герберт Байер». Журнал «КомпьюАрт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010-ին.
  11. Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Բայեր» հոդվածին։