«Հերա Բարբերինի» (իտալ.՝ Hera Campana), 2-րդ դարի անտիկ մարմարյա արձան։ Հունական բնօրինակի հռոմեական կրկնօրինակն է։ Արձանը հայտնաբերվել է 16-րդ դարում Վիմինալ բլուրում և անվանակոչվել ի պատիվ առաջին սեփականատիրոջ՝ կարդինալ Բարբերինիի։ Այսօր «Հերա Բարբերինի» արձանը պահպանվում և ցուցադրվում է Վատիկանի Պիո-Կլեմենտինո թանգարանում։

Հերա Բարբերինի
տեսակարձան
հավաքածուՊիո-Կլեմենտինո թանգարան
 Hera Barberini Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Մարմարե կնոջ արձանը գտնվել է Վիմինալ բլուրի մոտակայքում գտնվող Օլիմպիական բաղնիքների տարածքում՝ պեղումների ժամանակ։ Գտնվելուց հետո այն երկար ժամանակ եղել է իշխան Բարբերինիների հավաքածուում, և ներկայումս էլ հայտնի է հենց սեփականատերերի անունով՝ «Հերա (կամ Յունոնա) Բարբերինի»[1]։ Ավելի ուշ արձանը գտնվել է Պապական հավաքածուում, իսկ այսօր այն ցուցադրվում է Վատիկանի Պիո-Կլեմենտինո թանգարանի Շրջանաձև դահլիճում։

Արձանի բարձրությունը 2,97 մետր է[2]։ Այն գտնվել է լավ պահպանված վիճակում. միայն անհրաժեշտություն է առաջացել վերականգնել աջ ձեռքն ու քիթը։ Արձանը սկզբում քանդակված է եղել մի քանի կտոր մարմարից, մասնավորապես ոտնաթաթը և կրծքի մի հատվածը։ Այս անտիկ մեթոդը հնարավորություն էր տալիս առավել քիչ քանակությամբ մարմար օգտագործել[3]։

Քանդակում պատկերված է կին՝ բարակ թիկնոցով, ինչը թույլ է տալիս ընդգծել մարմնի ուրվագծերով։ Բացի թիկնոցից, կնոջ հագին կա նաև բարդ ծալքերով խիտ հիմատիա, որն ամրացված է աջ ուսին և ձախ ազդրին։ Աջ ձեռքում բռնել է գավազան։ Կինը բավական հակված է դեպի առաջ, ինչը ենթադրում է, որ ի սկզբանե, արձանը տեղադրված է եղել բարձր վայրում[4][5]։

Քանդակված կինն ունի փարթամ կառուցվածք և թագավորական վեհակեցություն, սակայն գլուխը հպարտորեն բարձրացված չէ, այլ խոնարհված է, ինչը, ըստ էության, բարյացակամության և հավատացյալության նշան է։ Կնոջ գլուխը պսակված է ականախույրով, որի տակից երևում են մեջտեղից բացված և հետ տարված մազերը։ Դեմքի արտահայտությունը խիստ է, լուրջ, բայց գթասիրտ։ Ի տարբերություն Ֆիդիասի ժամանակաշրջանի արձանների, որոնք տարբերվում էին սանդալներով և հաստ ներբաններով, Հերա Բարբերինիի ոտքերին ոտնամաններ չկան[6]։

Նույնականացում խմբագրել

Քանդակը երկար ժամանակ թվագրվում էր 2-րդ դարի և համարվում էր Հերայի արձանը (կամ Յունոնայի), որն արտացոլված է անվանման մեջ։ Այն համարվում էր Հին հունական հայտնի վարպետներից մեկի՝ Պրաքսիտելեսի աշխատանքի հռոմեական կրկնօրինակը[1], կամ Ֆիդիասի աշակերտ Ագորակրիտոսի քանդակը, որը ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ կեսին[7]։ Հույն քանդակագործ Ալկամենեսի կողմից քանդակած Ափրոդիտեի արձանի նմանությունը նույնպես ենթադրում է, որ հնարավոր է, որ հունական բնօրինակը ստեղծվել է մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ կեսին[5]։ Ըստ Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի պաշտոնական կայքի, այդտեղ պահպանվող Հերա Բարբերինիի ծեփապատճենը ցույց է տալիս, որ տեխնիկան այլ է ու, հնարավոր է, որ այն ստեղծվել է ավելի ուշ՝ Կալիմախոսի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 4-րդ դարում[4]։

Հետագայում հատուկ գրականության մեջ, որը նվիրված անտիկ քանդակագործական ժառանգությանը, այն տեսակետն է հնչեցվում, որ Պիո-Կլիմենտինո թանգարանում պահվող արձանը թե Հերայինն է, այլ Դեմետրայինը (Ցերերա)։ Որպես փաստարկ նշվում է նրա նմանությունը Ցերերային, որը գտնվում է Վատիկանի առաքելական պալատում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Massi, 1872
  2. 2,0 2,1 MacPherson, 1863
  3. Furtwängler und Urlichs, 1904, էջ 19
  4. 4,0 4,1 «Статуя богини т.н. Гера Барберини». Государственный музей изобразительных искусств им. А. С. Пушкина. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 Furtwängler und Urlichs, 1904, էջ 20
  6. Furtwängler und Urlichs, 1904, էջեր 20-21
  7. The Metropolitan Museum of Art Guide. The Museo Pio-Clementino // The Vatican: Spirit and Art of Christian Rome. — New York: Harry N. Abrams, 1983. — P. 176-189. — ISBN 0-8109-1711-4

Գրականություն խմբագրել

  • A. Furtwängler und H. I. Urlichs. Statue der Hera im Vatican // Denkmäler griechischer und römischer skulptur. — München: F. Bruckmann, 1904. — С. 19-21.
  • Robert MacPherson. Ceres // Vatican Sculptures. — London: Chapman & Hall, 1863. — С. 19-21.
  • Ercole G. Massi. Juno Barberini // Sculptures and Galleries in the Vatican Palace by Hercules Massi. — Rome: Sinimberghi, 1872.