Հեշտոցի քաղցկեղ, քաղցկեղի տեսակներից է, որը առաջանում է հեշտոցում։ Քաղցկեղի գլխավոր տեսակը հազվադեպ է հանդիպում։ Մետաստազները ավելի տարածված են։ Հեշտողի քաղցկեղը ավելի հաճախ առաջանում է 50-ից բարձր կանանց մոտ, բայց կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ նույնիսկ նորածինների մոտ։ Այն կարող են բուժել, եթե հայտնաբերեն ավելի վաղ փուլում։ Միայն վիրահատությամբ կամ ճառագայթումով այն կարելի է բուժել։

Հեշտոցի քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՀեշտոց
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9184.0
ՀՄԴ-10C52
 Vaginal cancer Վիքիպահեստում

Տեսակներ

խմբագրել

Այն ունի երկու հիմնական տեսակ՝ տափակ-բջջային կարցինոմա և ադենոկարցինոմա[1][2]։

  • Հեշտոցի տափակ-բջջային կարցինոմայի ժամանակ հեշտոցի շուրջը ձևավորվում են բարակ տափակ բջիջներ։ Սա առավել հաճապ հանդիպող տեսակն է։ Մեծամասնությամբ հայտնաբերվել է 60 և դրանից բարձր տաիրքի կանանց մոտ։
  • Հեշտոցային ադենոկարցինոման ձևավորվում է գեղձային բջիջներից՝ հեշտոցի կենտրոնում, որոնք արտադրում են հեշտոցային հեղուկ։ Այս տեսակը առավել տարածված է։ Հանդիպում է 30 և ավելի բարձր տարիքի կանանց մոտ։
  • Ադենոկարցինոմայի հատուկ տեսակը հայտնաբերվում է կանանց շատ քիչ տոկոսի մոտ։ Հայնտաբերվել են 1938-ից 1973 թվականների միջև ծնված մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են diethylstilbestrol (DES) տեսակի թմրանյութ հղիության ժամանակ։ DES դեղը նշանակվել է 5-10 մլն մայրերի, որոնք կանխում են հնարավոր վիժումը և վաղաժամ ծննդաբերությունը[3]։ Այդ դեղը օգտագործած կանայք կանգնել էին անպտղության խնդիրների և այլ ծննդաբերական բարդությունների առաջ։ Այդ կանանց աղջիկները մեծ ռիսկ ունեին գենետիկ ճանապարհով հիվանդանալ այդ քաղցկեղով[4][5]։

Ախտանշաններ

խմբագրել

Հաճախ ոչ մի նշաններ չկան և այն հայտնաբերվում է միայն գինեկոլոգիական հետազոտության ժամանակ։ Իսկ եթե լինում են, ապա դրանք անկանոն հեշտոցային արյունահոսություններն են[6][7]։ Դրան ավելի բնորոշ նշանները դժվար և ցավոտ միզումն է, կոնքոսկրի և սեռական հարաբերությունների ընթացքում զգացվող ուժեղ ցավն է[7]։ Կանայք, ովքեր կասկածում են որ դա DES-ի ազդեցությունն է, ապա պետք է ավելի լայնածավալ գինեկոլոգիական հետազտություն անցնեն, քանի որ սովորական ստուգման ժամանակ դա չեն կարող բացահայտել և կանխարգելել։

Վերահսկում

խմբագրել

Վիրահատությունը հատկանշանական բուժում է հեշտոցի քաղկեղի դեմ։ Օգտագործվում է սառեցրած ասեղներ, որոնցով բուժում են քաղցկեղը։ Այս ասեղները տեղդրում են այդ հյուսվածքի մոտ և ախտորոշում ցավի կենտրոնը, որից հետո ճառագայթումով բուժում են քաղցկեղը։

Համաճարակաբանություն

խմբագրել

Միացյալ Թագավորությունում հիվանդների միայն 1%-ն ունեն հեշտոցի քաղցկեղ։ 2011 թվականին 260 կնոջ մոտ հայտնաբերվել է հեշտոցի քաղցկեղ, իսկ 2012 թվականին 110 կին մահացել է այդ հիվանդությունից[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Vaginal Cancer Treatment - National Cancer Institute». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Inc, P53 (2024 թ․ հունիսի 11). «Vaginal Cancer: New insights in 2024». oncodaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. http://www.cdc.gov/DES/consumers/about/index.html
  4. «About DES». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. http://www.cdc.gov/des/consumers/about/effects_daughters.html
  6. «Vaginal Cancer». Gynocologic Malignancies. Armenian Health Network, Health.am. 2005. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 Narek, Dzoyan. «Vaginal Cancer: What patients should know about».
  8. «Vaginal cancer statistics». Cancer Research UK. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեշտոցի քաղցկեղ» հոդվածին։