Բացել գլխավոր ցանկը

Միզածորանը մոտ 30սմ երկարությամբ խողովակ է։ Սկսվում է երիկամային ավազանից։ Բաժանվում է որովայնային և կոնքային մասերի։ Միզածորանի պատերը կազմված են երեք շերտից՝ներքին՝լորձաթաղանթից, միջին՝մկանային թաղանթից և արտաքին՝փխրուն շարակցահյուսվածքային թաղանթից։ Մկանային թաղանթի կծկման շնորհիվ միզածորանը կատարում է պերիստալիկ շարժումներ, որոնք մեզի կաթիլները մղում են դեպի միզապարկ։